Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2023
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.11.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2023 թվականի N 77-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 14.12.2022թ. թիվ 10-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «4 994 840 400 (չորս միլիարդ ինը հարյուր իննսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «5 221 794 700 (հինգ միլիարդ երկու հարյուր քսանմեկ միլիոն յոթ հարյուր ինսունչորս հազար յոթ հարյուր)» բառերով:

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր)» բառերը փոխարինել «6 396 591 800 (վեց միլիարդ երեք հարյուր իննսունվեց միլիոն հինգ հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր)» բառերով:

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն)» բառերը փոխարինել «1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր իննսունյոթ հազար մեկ հարյուր)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 26.04.2023թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 10-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 4-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԿՈՂՄ ( 18 )   


 

ԴԵՄ( 0 )

 ՁԵՌՆՊԱՀ ( 0 )

Ա. Փելեշյան

Վ. Օհանյան

 

 

Ա. Բերնեցյան Լ. Թադևոսյան

 

 

Ա.Դեմիրխանյան Վ. Մկրտչյան

 

 
Ա. Խաչատրյան Հ. Մանուկյան

 

 

Հ. Խլոպուզյան

Գ. Հարությունյան

 

 

Ա. Ալավերդյան Ա. Հարությունյան  

 

Լ. Հովսեփյան

Ն. Հովհաննիսյան

 

 

Գ. Քալանթարյան

Ս. Ղամբարյան

Դ. Խաչատրյան
Է. Մարգարյան
   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ

 

2023 թ. նոյեմբերի 29

ք. Վանաձոր

 

Հավելված թիվ 1

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի

ավագանու «29» նոյեմբեր 2023 թ.

թիվ 77-Ն որոշման

 

Հավելված թիվ 2

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի

ավագանու «29» նոյեմբեր 2023 թ.

թիվ 77-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան