Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2021-03.06.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2021
Ընդունող մարմին
Այգեհովիտ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Այգեհովիտ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

 

ԱՅԳԵՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» դեկտեմբերի 2020թ. Թիվ 16-Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի -ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32֊րդ հոդվածի պահանջներով Այգեհովիտ համայնքի ավագանին

 

որոշում է`

 

1. Հաստատել 2021 թվականի համայնքի բյուջեն՝

ա/ եկամուտների գծով-124607.9 հազար դրամ,

բ/ ծախսերի գծով-134607.9 հազար դրամ,

գ/ դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ-10000.0 հազար դրամ։

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1)։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2)։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3)։

5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ (հատված 4)։

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ (հատված 5)։

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6)։

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները։

9. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

ա/ գանձապետական հաշվի 2020 թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2021 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,

բ/ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը։

 

ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ

Կողմ (5)

 ԴԵմ(0)

Ձեռնպահ (0)

 

ՂՈՒԼԱՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀՈՎԻԿ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ԵՍԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԱՏԻՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԱՏՅԱՆ ԱՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

     

 

Այգեհովիտ համայնքի ղեկավար`

Լ. Գրիգորյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2021, թիվ 08-Ն 03.06.2021, թիվ 16-Ն
19.01.2021, թիվ 01-Ն 03.06.2021, թիվ 16-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան