Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2022 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ) ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀԵՐԲԻՑԻԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի 2022 թվականի մարտի 18-ի թիվ 4 հրամանին համապատասխան սկսված՝ կրկնակի հակագնագցման քննության շրջանակներում տեղեկատվության վերլուծության արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի պատրաստած եզրակացության հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրոպական միության (Եվրոպական միության երկրներից) ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող հերբիցիդների համար չկիրառել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ չիրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան