Գլխավոր տեղեկություն
Համար
N 1486-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1486-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 470-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 551-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման հավելվածի 3-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «ճգնաժամային աջակցության կենտրոնում» բառերը փոխարինել «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչում» բառերով,

բ. 3-րդ ենթակետում «ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերը փոխարինել «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչ» բառերով.

3) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) այլընտրանքային խնամքի որոշում ընդունելիս երեխայի կարծիքը հաշվի է առնվում երեխայի տարիքին և հասունության աստիճանին համապատասխան.».

4) որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերից հանել «փոխարինող ընտանիքում կամ» բառերը.

5) որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը «ընտանեկան տիպի խնամքի որևէ տեսակում» բառերից հետո լրացնել «, իսկ անհնարինության դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մինչև 2026 թվականը)» բառերով.

6) որոշման հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչում տեղավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորության բացառման դեպքում խնամքը կազմակերպել հետևյալ առաջնահերթությամբ՝ որդեգրման հնարավորության դեպքում՝ որդեգրում, խնամակալի, հոգաբարձուի, խնամատարի ընտանիք, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն։».

7) որոշման հավելվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում՝ մասնագիտացված հաստատությանը» բառերը.

8) որոշման հավելվածի 5-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) երեխայի խնամքը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչում.».

9) որոշման հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում «2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն» բառերը փոխարինել «2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն» բառերով.

10) որոշման հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետի «2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն» բառերով.

11) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Երեխայի խնամքի կազմակերպման գործում ներգրավված սուբյեկտները (խնամակալության և հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումները, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները (այսուհետ՝ տարածքային կենտրոններ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այդ գործընթացում ներգրավված այլ մարմիններն ու կազմակերպությունները) երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման հարցը քննարկելիս, առաջին հերթին ուսումնասիրում են երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում (երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք) կազմակերպելու հնարավորությունը, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում դիտարկում են այլընտրանքային խնամքի կազմակերպման բոլոր հնարավոր տեսակները՝ նախապատվությունը տալով երեխայի խնամքի՝ ընտանեկանին մոտ տեսակներին, մասնավորապես, դիտարկելով՝

1) երեխային խնամակալության վերցնելը մերձավոր ազգականի կամ այլ անձանց կողմից.

2) երեխայի որդեգրումը.

3) երեխայի տեղավորումը խնամատար ընտանիքում (խնամքի կազմակերպում խնամատար ընտանիքում).

4) երեխայի խնամքը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչում.

5) երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) հաստատությունում.

6) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում:».

12) որոշման հավելվածի 12-րդ կետը «խնամակալների և հոգաբարձուների» բառերից հետո լրացնել «, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 470-Ն որոշման 2-րդ կետում «2023 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան