ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 172 |
քաղ. Մոսկվա |
ԿՎԱԴՐՈԿՈՊՏԵՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կվադրոկոպտերը, որը չորս պտուտակով թռչող սարք է՝ հագեցած կամ չհագեցած ֆոտո և վիդեո կամ այլ սարքավորումներով, ունի նավիգացիոն համակարգերի ներկառուցված ընդունիչներ (GPS, ԳԼՈՆԱՍՍ և այլն), երկրից կամ մեկ այլ թռչող սարքից կառավարվում է օպերատորի կողմից՝ հեռավար եղանակով, ինչպես նաև ունի ավտոմատացված թռիչքի հնարավորություն (ավտոմատ թռիչք և վայրէջք, նախօրոք ծրագրավորված երթուղուն հետևելը՝ առանց միջամտությունների թռիչքի կառավարման գործում), օգտագործվում է տարբեր նպատակներով, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 ապրանքային դիրքում:
2. Կվադրոկոպտերը, որը չորս պտուտակով թռչող սարք է՝ չհագեցած ֆոտո և վիդեո կամ այլ սարքավորումներով, կառավարվում է օպերատորի կողմից՝ հեռավար եղանակով, և վերահսկվում է ակնադիտական զննման միջոցով, չունի ավտոմատացված թռիչքի հնարավորություն, օգտագործվում է զվարճանքի համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան` դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9503 00 ապրանքային դիրքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: