ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 157 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին կից ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները (այսուհետ՝ Միասնական պահանջներ)։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն 2017 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ՝ բացառությամբ Միասնական պահանջների 20-րդ կետի։
Միասնական պահանջների 20-րդ կետն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ |
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն պահանջները մշակված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին, 1951 թվականի դեկտեմբերի 6-ի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիային, բուսասանիտարական միջոցառումների մասով միջազգային ստանդարտներին և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմանը համապատասխան:
2. Սույն պահանջները ներկայացվում են կարանտինի ենթակա արտադրանքին (կարանտինի ենթակա բեռներին, կարանտինի ենթակա նյութերին, կարանտինի ենթակա ապրանքներին), որը ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) (այսուհետ՝ կարանտինի ենթակա արտադրանք) և կարանտինի ենթակա օբյեկտներին, և ուղղված են կարանտինի ենթակա օբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծումը և մաքսային տարածքում տարածումը չթույլատրելուն:
3. Սույն պահանջների նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`
«փունջ»՝ միասին հավաքված կտրված ծաղիկներ, կոկոններ, տերևներ, խոտեր և առանց ծաղիկների կամ կոկոնների՝ բույսերի այլ մասեր՝ թարմ և (կամ) չորացված, 15 հատից ոչ ավելի քանակությամբ.
«կարանտինի ենթակա արտադրանքի տեղափոխում Միության մաքսային տարածքով»՝ Միության մեկ անդամ պետության տարածքից կարանտինի ենթակա արտադրանքը Միության մեկ այլ անդամ պետություն տեղափոխելը՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հոդվածը.
«ազատ գոտի»՝ երկրների խումբ, մի քանի երկրների առանձին տարածաշրջաններ, երկիր կամ երկրի տարածքի մի մաս, որոնց համար տվյալ վնասակար օրգանիզմի բացակայությունը գիտականորեն ապացուցված է, և որոնցում, անհրաժեշտության դեպքում, տվյալ բացակայությունը պահպանվում է բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի անմիջական հսկողությամբ (վերահսկողությամբ).
«արտադրության ազատ (զերծ) վայր»՝ վարչատարածքային միավոր կամ հողամասերի ամբողջություն, որոնց համար տվյալ վնասակար օրգանիզմի բացակայությունը գիտականորեն ապացուցված է և որոնցում այդ բացակայությունն անհրաժեշտության դեպքում որոշակի ժամանակահատվածում պահպանվում է բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի անմիջական հսկողությամբ (վերահսկողությամբ) (մեկ վեգետացիոն շրջանից ոչ պակաս).
«արտադրության ազատ (զերծ) տեղամաս»՝ դաշտ, այգի, ջերմոց, անտառային տեղամաս կամ հողամաս կամ կարանտինի ենթակա այլ օբյեկտ, որի համար տվյալ վնասակար օրգանիզմի բացակայությունը գիտականորեն ապացուցված է և որում տվյալ բացակայությունը, անհրաժեշտության դեպքում, որոշակի ժամանակահատվածում պահպանվում է բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի անմիջական հսկողությամբ (վերահսկողությամբ)՝ (մեկ վեգետացիոն շրջանից ոչ պակաս):
Սույն պահանջներում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, 1951 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով և բուսասանիտարական միջոցառումների մասով միջազգային ստանդարտներով սահմանված իմաստներով։
4. Արգելվում է Միության կարանտինային օբյեկտների միասնական անվանացանկում (այսուհետ՝ Միասնական անվանացանկ) ընդգրկված կարանտինային օբյեկտներով վարակված՝ կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք և դրա տեղափոխումը Միության մաքսային տարածքով՝ բացառությամբ սույն պահանջներով նախատեսված դեպքերի։
5. Միության մաքսային տարածք ներմուծված և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինի ենթակա արտադրանքի այն խմբաքանակները (խմբաքանակի մի մասը), որոնցում հայտնաբերվել են միասնական ցանկում ընգրկված կարանտինային օբյեկտներ, ենթակա են վերամշակման, վարակազերծման, վերադարձման կամ ոչնչացման (ներառյալ տարան)՝ բացառությամբ սույն պահանջներով սահմանված դեպքերի։
6. Կարանտինի ենթակա՝ բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի կողմից տրամադրված՝ բուսասանիտարական սերտիֆիկատի առկայությամբ։
7. Կարանտինի ենթակա՝ ցածր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք և Միության մաքսային տարածքում դրա տեղափոխումն իրականացվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատի։
8. Բուսասանիտարական սերտիֆիկատի «լրացուցիչ հայտարարագիր» վանդակում պետք է նշված լինի, որ կարանտինի ենթակա արտադրանքն արտադրվել է սույն պահանջներում նշված կարանտինային վնասակար օրգանիզմներից ազատ՝ արտադրության գոտում, վայրերում և (կամ) տեղամասերում։
9. Հինգ կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով կարանտինի ենթակա՝ բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի՝ բացառությամբ սույն պահանջների 10-րդ կետով նախատեսված դեպքերի՝ ինչպես նաև Միության մաքսային սահմանով նավերի, ինքնաթիռների, ուղևորատար վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների, գնացքը սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների վարորդների ձեռքի ծանրոցներում, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող՝ 3 փնջից ոչ ավելի քանակությամբ ծաղիկների ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատի։
10. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով, այդ թվում՝ փոստային առաքումներում, նավերի, ինքնաթիռների, ուղևորատար վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների ձեռքի ծանրոցում, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում և վագոն-ռեստորաններում տեղափոխվող սերմնանյութը և տնկանյութը (ներառյալ սերմացու և պարենային կարտոֆիլն ու սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութը) պետք է ուղեկցվի արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական սերտիֆիկատով։
11. Արգելվում է տրանսպորտային միջոցներում գտնվող և այդ տրանսպորտային միջոցների անձնախմբերի ու անձնակազմերի պարենային նպատակների համար նախատեսված՝ կարանտինի ենթակա արտադրանքի դուրսբերումը տրանսպորտային միջոցներից։ Տրանսպորտային միջոցներում կարանտինային օբյեկտներով վարակված պարենային պաշարները բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի պաշտոնատար անձի կարգադրագրով պետք է վարակազերծվեն, ոչնչացվեն կամ կապարակնքվեն հատուկ պահեստային տարածքներում՝ տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում:
12. Կարանտինի ենթակա արտադրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ որպես փաթեթավորման նյութ պետք է օգտագործվեն այնպիսի նյութեր (ամբողջովին բարակ (6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ) փայտից պատրաստված՝ փայտի փաթեթավորման նյութ), ստվարաթղթե, թղթե, մանածագործական, պոլիմերային նյութեր), որոնք չեն կարող լինել կարանտինային օբյեկտների տարածողներ՝ բացառությամբ սույն պահանջների 47-րդ կետով նախատեսված դեպքերի:
13. Գիտահետազոտական նպատակներով կենդանի կարանտինային օբյեկտների ներմուծումը Մաքսային միության տարածք իրականացվում է գիտական հաստատությունների կողմից՝ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի թույլտվությամբ, որի տարածք նախատեսվում է այդպիսի օբյեկտների ներմուծումը:
14. Սույն պահանջները պարտադիր են կատարման համար անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված) կողմից, որոնց գործունեությունը կապված է կարանտինի ենթակա արտադրանքի արտադրության, մթերման, վերամշակման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման հետ։
15. Սույն պահանջները տեղադրվում են «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքերում։
II. Բույսերի սերմնանյութին և տնկանյութին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
16. Սերմնանյութը (սերմերի կամ պտուղների տեսքով) և տնկանյութը (սածիլների տեսքով) պետք է զերծ լինի կարանտինային օբյեկտներից, այդ թվում՝ կարանտինային մոլախոտային բույսերից։
Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող սերմնանյութը պետք է զերծ լինի բազմամյա ամբրոսիայից (Ambrosia psilostachya), օշինդրատերև ամրոսիայից (Ambrosia artemisiifolia), երեքնաբաժան ամբրոսիայից (Ambrosia trifida), Իվա աքսիլարիսից (Iva axillaris), սողացող դառնախոտից (Acroptilon repens), պատատուկային իպոմեայից (Ipomoea hederacea), փոսիկավոր իպոմեայից (Ipomoea lacunose), կարոլինյան մորմից (Solanum carolinense), փշոտ մորմից (Solanum rostratum), փշատենատերև մորմից (Solanum elaeagnifolium), եռածաղիկ մորմից (Solanum triflorum), գաղձերից (Cuscuta spp.), թարթիչավոր արևածաղկից (Helianthus ciliaris), ստրիգաներից (Striga spp.), մազոտ կատվալեզվից (Bidens pilosa) և երկարափշոտ ցենխրուսից (Cenchrus longispinus)։
Սերմնանյութը (սերմերի և պտուղների տեսքով) պետք է մթերված լինի ստրիգա ցեղի (Striga spp.) բույսերից ազատ գոտիներում։
Տնկանյութը (սածիլների տեսքով) պետք է զերծ լինի գաղձ ցեղի (Cuscuta spp.) բույսերից։
17. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ սերմնանյութի և տնկանյութի խմբաքանակները (խմբաքանակի մի մասը) պետք է փաթեթավորված լինեն և ունենան արտադրանքի անվանման, արտադրող երկրի, արտադրության վայրի և (կամ) տեղամասի, արտահանողի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք։ Առանց նշված մականշվածքի և (կամ) չփաթեթավորված՝ ներմուծվող կամ տեղափոխվող սերմնանյութի և տնկանյութի ներմուծումը Միության մաքսային տարածք կամ տեղափոխումը Միության մաքսային տարածքով չի թույլատրվում։
18. Որպես սերմացու կամ սելեկցիոն նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող կարտոֆիլի մեջ մտնում են Solanum ցեղի պալարագոյացնող տեսակների սերմեր, պալարներ (հիմնականում Solanum tuberosum տեսակի), մինիպալարներ (սննդարար միջավայրում աճեցված՝ կարտոֆիլի միկրոբույսերից առաջացած պալարներ) և միկրոբույսեր (բույսեր՝ ներառյալ Solanum spp. պալարագոյացնող ցեղի հյուսվածքային կուլտուրայում պարունակվող միկրոպալարները)։ Նշված սելեկցիոն նյութը կարող է նաև ներառել Solanum ցեղի այլ ստոլոնա- կամ պալարագոյացնող տեսակներ կամ հիբրիդներ։
19. Կարտոֆիլի (Solanum tuberosum) պալարների և Solanum ցեղի այլ պալարագոյացնող տեսակների պալարների նմուշների (ներառյալ Solanum ցեղի ընձյուղա- և պալարագոյացնող վայրի տեսակները) ներմուծումը Միության մաքսային տարածք Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներից թույլատրվում է միայն գիտահետազոտական և սելեկցիոն նպատակներով՝ դրանք ինտրոդուկցիոն-կարանտինային տնկարաններ ուղարկելով։
20. Հողի գնդով և հող պարունակող սննդարար խառնուրդով բույսերի և հողային սուբստրատով ծաղկամանային բույսերի ներմուծումը Միության մաքսային տարածք և տեղափոխումը Միության մաքսային տարածքով թույլատրվում է կարանտինային օբյեկտներից ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) արտադրական տեղամասերից։
21. Ներմուծվող սերմնանյութի և տնկանյութի խմբաքանակները (խմբաքանակի մի մասը), որոնցում կարանտինային օբյեկտներ են հայտնաբերվել, ենթակա են վարակազերծման, վերադարձման կամ ոչնչացման։ Սերմնանյութին և տնկանյութին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 1-ին աղյուսակում։
Աղյուսակ 1
Սերմնանյութին և տնկանյութին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ
|
Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը
|
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
Սերմնանյութ | ||
1 |
Հացահատիկային և հատիկաընդավոր մշակաբույսերի սերմեր (1209-ից, 0708-ից, 1001-ից, 1002-ից, 1003-ից, 1004-ից, 1006-ից, 1007-ից, 1008-ից, 1201-ից) |
սերմերը, տարան, փաթեթվածքը և տրանսպորտային միջոցները պետք է զերծ լինեն սույն պահանջների 16-րդ կետում նշված կարանտինային օբյեկտներից, ինչպես նաև (Callosobruchus spp.) ցեղի ընդակերներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus) |
2 |
Ցորենի (Triticum spp.), տրիտիկալեի (Triticosecale) սերմեր
|
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ցորենի դեղին լորձոտ բակտերիոզից (Rathayibacter tritici) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից, ցորենի հնդկական մրիկից (Tilletia (Neovossia) indica) ազատ գոտիներից |
3 |
Եգիպտացորենի սերմեր
|
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն եգիպտացորենի բակտերիալ թառամումից (վիլտ) (Pantoea stewartii subsp. Stewartii), դիպլոդիոզից (Stenocarpella macrospora и Stenocarpella maydis) և տերևների բծավորությունից (Cochliobolus carbonum) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
4 |
Բրնձի (Oryza spp.) սերմեր
|
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն բրնձի բակտերիալ այրվածքից (Xanthomonas oryzae pv oryzae) և բրնձի բակտերիալ բծավորությունից (Xanthomonas oryzae pv. Oryzicola) ազատ գոտիներից |
5 |
Արևածաղկի (Helianthus spp.) սերմեր
|
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն արևածաղկի Ֆոմոպսիսից (արևածաղկի ցողունի բծավորությունից) (Diaporthe helianthi) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
6 |
Հատիկաընդավոր մշակաբույսերի սերմեր
|
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսի (Tobacco ringspot nepovirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսի (Tomato ringspot nepovirus) և սոյայի ցերկոսպորոզի (Cercospora kikuchii) հարուցիչից ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
7 |
Մորմազգի, հատապտղային, դդմազգի մշակաբույսերի սերմեր (1209 91-ից, 1209 99 990 0-ից) |
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսի (Tobacco ringspot nepovirus) և լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսի (Tomato ringspot nepovirus) հարուցիչից ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից |
8 |
Պղպեղի սերմեր (Capsicum spp.) (1209-ից) |
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
9 |
Լոլիկի սերմեր (1209-ից) |
սույն աղյուսակի 1-ին և 7-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid) ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից, կարտոֆիլի գորշ բակտերիալ փտման (Ralstonia solanacearum) հարուցիչից ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից |
10 |
Դդմազգիների սերմեր
|
սույն աղյուսակի 1-ին և 7-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli) ազատ՝ արտադրական գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից |
11 |
Սոխի (Allium spp.) տարբեր տեսակների սերմեր (1209-ից) |
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
12 |
Բամբակենու (Gossypium spp.) սերմեր (1207 21 000 0) |
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն բամբակենու ցեցից (Pectinophora gossypiella) և բամբակենու անտրակնոզից (Glomerella gossypii) ազատ գոտիներից |
Սերմացու կարտոֆիլ | ||
13 |
Կարտոֆիլի (Solanum tuberosum) իսկական սերմերը և միկրոբույսերը փորձանոթներում՝ ներառյալ միկրոպալարները
|
սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի և սույն աղյուսակի 7-րդ կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուսից (Potato Andean latent tymovirus), կարտոֆիլի անդյան բծավորության կոմովիրուսից (Potato Ahdean mottle comovirus), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid) և կարտոֆիլի T տրիխովիրուսից (Potato Т trichovirus) |
14 |
Կարտոֆիլի պալարներ՝ որպես սերմացու (բացի միկրոբույսերից և միկրոպալարներից) (0701-ից) |
սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի և սույն աղյուսակի 7-րդ կետի պահպանմամբ։ Սերմերը պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), կարտոֆիլի անդյան երկարակնճիթներից (Premnotrypes spp.), կարտոֆիլի անդյան բծավորության կոմովիրուսից (Potato Ahdean mottle comovirus), կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուսից (Potato Andean latent tymovirus), կարտոֆիլի (պալարների) մրիկից (Thecaphora solani), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարի բզեզ-լվիկից (Epitrix tuberis), և կարտոֆիլի T տրիխովիրուսից (Potato Т trichovirus), արտադրության վայրերից, որոնք ազատ են կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus)։Սերմացու կարտոֆիլը պետք է զերծ լինի բուսական մնացորդներից։ Հողի առկայության թույլատրելիություն՝ արտադրանքի փաստացի քաշի
|
Պտղատու մշակաբույսերի տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր | ||
15 |
Սերմիկավոր, կորիզավոր և ընկուզապտղային մշակաբույսերի՝ ներառյալ դրանց դեկորատիվ ձևերի տնկիները, պատվաստակալները և տնկաշիվերը (0602-ից
|
սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն ասիական պտղաճանճից
|
16 |
Խնձորենու (Malus spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր
|
սույն աղյուսակի 15-րդ, 19-րդ և 21-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն արտադրության այն գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola) և կեռասենու տերևների թորբույաձևության չեռավիրուսից (Cherry rasp leaf nepovirus) |
17 |
Prunus ցեղի կորիզավոր բույսերի՝ ներառյալ դրանց դեկորատիվ ձևերի տնկիները, պատվաստակալները և տնկաշիվերը (0602-ից
|
սույն աղյուսակի 15-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola) և սալորենու չեչոտության պոտիվիրուսից (Plum pox potyvirus) գոտիներից |
18 |
Դեղձենու (Prunus persica) և նշենու (Prunus dulcis) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր
|
սույն աղյուսակի 15-րդ և 17-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola), դեղձենու տերևաբույլի մոզաիկ նեպովիրուսից (Peach rosette nepovirus) և դեղձենու թաքնված մոզաիկայի վիրոիդից (Peach latent mosaic viroid) ազատ գոտիներից |
19 |
Խնձորենու (Malus spp.), տանձենու (Pyrus spp.), ճապոնական սերկևիլի (Chaenomeles japonica), սզնու (Crataegus spp.), արոսիի (Sorbus spp.), քարազկեռի (Amelanchier spp.), ճապոնական զկեռենու (Eriobotrya japonica), չմենու (Cotoneaster spp.), պիրականտայի (Pyracantha spp.), ստրանվեզիայի (Stranvaesia spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից
|
սույն աղյուսակի 15-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
20 |
Սալորենու (Prunus domestica) և ծիրանենու (Armeniaca vulgaris) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից
|
սույն աղյուսակի 15-րդ և 17-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
21 |
Խնձորենու (Malus spp.), տանձենու (Pyrus spp.), սերկևիլենու (Cydonia spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից
|
սույն աղյուսակի 15-րդ և 19-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն խնձորենու պրոլիֆերացիայի ֆիտոպլազմայից (Apple proliferation phytoplasma)և տանձենու հյուծվածության ֆիտոպլազմայից (Pear decline phytoplasma) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
22 |
Ընկուզենու և այլ (Juglans) տեսակների տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից
|
պետք է ծագեն ընկուզենու խոցային հիվանդությունից (Sirococcus clavigignenti-juglandacearum) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
23 |
Պեկանի (Carya illinoinensis) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից
|
պետք է ծագեն տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore) ազատ գոտիներից |
Հատապտղային մշակաբույսերի տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր | ||
24 |
Հատապտղային մշակաբույսերի տնկիներ և տնկաշիվեր
|
պետք է զերծ լինեն ասիական պտղաճանճից (Drosophila suzukii), երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii), բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), արևմտյան ծաղկային (կալիֆորնյան) թրիպսից (Frankliniella occidentalis), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), կալիֆորնյան վահանակրից
|
25 |
Մոշենու (Rubus spp.) տնկիներ և տնկաշիվեր (0602-ից
|
սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ազնվամորու և գետնամորու արմատների ֆիտոֆտորոզից (Phytophthora fragariae), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից
|
26 |
Գետնամորու (Fragaria spp.) և ազնվամորու (Rubus idaeus) տնկիներ, տնկաշիվեր
|
սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum), ազնվամորու և գետնամորու արմատների ֆիտոֆտորոզից (Phytophthora fragariae) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից |
27 |
Հապալասի և կապույտ հապալասի (Vaccinium spp.) տնկիներ, տնկաշիվեր
|
սույն աղյուսակի 23-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն հապալասի մածուցիկ փտումից
|
Խաղողի տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր | ||
28 |
Խաղողի (Vitis spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր
|
պետք է ծագեն ֆիլոքսերայից (Dactylosphaera (Viteus) vitifoliae), հարավամերիկյան ցիստառաջացնող որդանից (Margorodes vitis) ազատ գոտիներից, արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են արևելյան ալրավոր որդանից (Pseudococcus citriculus), խաղողի բակտերիալ թառամումից (Xylophilus ampelinus), խաղողի վազի ոսկեփայլ դեղնումից (Candidatus Phytoplasma vitis), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nероvirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), դեղձենու տերևաբույլի մոզաիկ նեպովիրուսից (Peach rosette nepovirus), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki) և ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicas)։
|
Դեկորատիվ մշակաբույսերի սոխուկներ, պալարասոխուկներ և կոճղարմատներ | ||
29 |
Դեկորատիվ մշակաբույսերի սոխուկներ, պալարասոխուկներ և կոճղարմատներ (0601-ից) |
Պետք է զերծ լինեն արևմտյան ծաղկային (կալիֆորնյան) թրիպսից (Frankliniella occidentalis) և արմավենու թրիպսից (Thrips palmi)։ Պետք է ծագեն արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nероvirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nероvirus), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore) |
30 |
Allium spp. ցեղի բույսերի սոխուկներ
|
պետք է ծագեն սոխի տերևների այրվածքից (Xantomonas axonopodis pv. allii) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
Դեկորատիվ մշակաբույսերի ծառեր և թփեր | ||
31 |
Բոլոր դեկորատիվ մշակաբույսերի ծառերը և թփերը (բացի անտառային դեկորատիվ մշակաբույսերից) (0602-ից (բացի 0602 90 100 0-ից)) |
պետք է զերծ լինեն ամերիկյան սպիտակաթիթեռից (Hyphantria cunea), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii), լոլիկի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), ճապոնական բզեզից (Popillia japonica), հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis), խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), կալիֆորնյան վահանակրից (Quadraspidiotus pemiciosus), թթենու վահանակրից (Pseudaulacaspis pentagona), ճապոնական փայտաձև վահանակրից (Lopholeucaspis japonica), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicas) և արևելյան ալրավոր որդանից (Pseudococcus citriculus)։ Պետք է ծագեն արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore), բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae), գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola), հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax) և կարտոֆիլի քաղցկեղից
|
32 |
Ճապոնական սերկևիլի (Chaenomeles japonica), սզնու (Crataegus), չմենու (Cotoneaster), արոսիի (Sorbus), քարազկեռի (Amelanchier), պիրականտայի (Pyracantha), ստրանվեզիայի (Stranvaesia), ճապոնական զկեռենու (Eriobotrya japonica) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից
|
սույն աղյուսակի 31-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից |
Անտառային դեկորատիվ մշակաբույսերի և անտառային մշակաբույսերի տնկիներ | ||
33 |
Փշատերև (Coniferae) տեսակների (ներառյալ բոնսայ) տնկիները (բացի Thuja, Taxus, Pinus ցեղատեսակներից)
|
սույն աղյուսակի 43-րդ և 45-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են սոճու սերմերի մլուկից
|
34 |
Pinus ցեղի սոճու բույսեր տնկման համար
|
սույն աղյուսակի 43-րդ և 45-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն գոտիներից, որոնք ազատ են սոճու սերմերի մլուկից (Leptoglossus occidentalis), սոճու արևմտյան կեղևակերից (Dendroctonus brevicomis), սոճու լեռնային կեղևակերից (Dendroctonus ponderosae), սոճու շիկակարմիր կեղևակերից (Dendroctonus valens), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella deamesii), սոճու բների և ճյուղերի քաղցկեղի հարուցիչից (Atropellis piniphila) և (Atropellis pinicola) |
35 |
Սաղարթավոր տեսակների տնկիներ՝ բացի կաղնուց (Quercus spp.), շագանակենուց (Castanea spp.), թավածաղիկ քարապտղնուց (Lithocarpus densiflorus), ոսկեգույն կաստանոպսիսից (Castanopsis chrysophylla), եվրոպական հաճարենուց (Fagus sylvatica), հացենուց (Fraxinus spp.), կեչուց (Betula spp.), լաստենուց (Alnus spp.), ինչպես նաև վարդազգիների (Rosaceae) ընտանիքի ներկայացուցիչներից
|
սույն աղյուսակի 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից
|
36 |
Վարդազգիների (Rosaceae) ընտանիքի սաղարթավոր տեսակների տնկիներ
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի և սույն աղյուսակի 31-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida) ազատ գոտիներից, պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից |
37 |
Կաղնու (Quercus spp.), շագանակենու (Castanea spp.), թավածաղիկ քարապտղնու (Lithocarpus densiflorus), ոսկեգույն կաստանոպսիսի (Castanopsis chrysophylla), եվրոպական հաճարենու
|
սույն աղյուսակի 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն արտադրության գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են կաղնու չորացման հարուցիչից (անոթային միկոզից) (Ceratocystis fagacearum), բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից
|
38 |
Կաղնու (Quercus) պտուղներ (կաղիններ), շագանակենու (Castanea) պտուղներ
|
սույն աղյուսակի 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պտուղների (Quercus, Castanea) ներմուծումը թույլատրվում է կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
39 |
Հացենու (Fraxinus) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից)) |
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի ու սույն աղյուսակի 31-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis) և հացենու չորագագաթության հարուցիչից (Chalara fraxinea) ազատ՝ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից |
40 |
Կեչու (Betula) տնկիներ
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի ու սույն աղյուսակի 31-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կեչու բրոնզագույն ոսկեբզեցիզ (Agrilus anxius) ազատ գոտիներից |
41 |
Լաստենու (Alnus) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից)) |
սույն աղյուսակի 31-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից |
42 |
Սաղարթավոր և փշատերև դեկորատիվ մշակաբույսերի տնկիներ, ինչպես նաև արմատամերձ հողով՝ պտղատու մշակաբույսերի տնկիներ
|
սույն աղյուսակի 31-րդ, 33-րդ և 36-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore) ազատ գոտիներից |
Տարբեր մշակաբույսերի ծաղկամանային բույսեր | ||
43 |
Տարբեր մշակաբույսերի ծաղկամանային բույսեր
|
պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), ճապոնական բզեզից
|
44 |
Արագլախոտի բույսեր (Pelargonium) (0602-ից
|
սույն աղյուսակի 43-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն արագլախոտի ժանգից
|
45 |
Կամելիայի (Camellia) բույսեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից)) |
սույն աղյուսակի 43-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ծաղկային այրվածքից (Ciborinia camelliae) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից |
46 |
Քրիզանթեմների (Chrysanthemum) բույսեր
|
սույն աղյուսակի 43-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն քրիզանթեմի ասկոխիտոզից
|
Հատապտղային մշակաբույսերի, ծաղիկների, բանջարեղենի սածիլներ | ||
47 |
Հատապտղային մշակաբույսերի, ծաղիկների, բանջարեղենի սածիլներ (0602-ից
|
պետք է զերծ լինեն գաղձ (Cuscuta spp.) ցեղի բույսերից, ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), արևմտյան ծաղկային (կալիֆորնյան) թրիպսից (Frankliniella occidentalism), արմավենու թրիպսից (Thrips palmi), բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), կարտոֆիլի բզեզ-լվիկից
|
48 |
Գետնամորու (Fragaria) և ազնվամորու (Rubus idaeus) սածիլներ
|
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ազնվամորու և գետնամորու արմատների ֆիտոֆտորոզից (Phytophthora fragariae) և գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից։ |
49 |
Հապալասի, լոռամրգու և Vaccinium ցեղի այլ տեսակների սածիլներ (0602-ից
|
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն հապալասի խայտաթև ճանճից (Rhagoletis mendax)։ Պետք է ծագեն բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից
|
50 |
Քրիզանթեմների (Chrysanthemum) սածիլներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից)) |
սույն աղյուսակի 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն քրիզանթեմի ասկոխիտոզից (Didymella ligulicola) և քրիզանթեմի սպիտակ ժանգից (Puccinia horiana) ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից |
51 |
Ծխածաղկի (Petunia) և պղպեղի (Piper spp) սածիլներ
|
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն լոլիկի տերևների դեղին ոլորման բեգոմովիրուսից (Tomato yellow leaf curl begomovirus) և կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից
|
52 |
Լոլիկի (Lycopersicon spp.) սածիլներ (0602-ից
|
սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն լոլիկի տերևների դեղին ոլորման բեգոմովիրուսից (Tomato yellow leaf curl begomovirus), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից
|
Տրոպիկական մշակաբույսերի բույսեր | ||
53 |
Տրոպիկական և ենթատրոպիկական մշակաբույսերի բույսեր (ցիտրուսային մշակաբույսեր, արմավենիներ, թզենի, արքայախնձորներ, ավոկադո, մանգո և այլն)
|
պետք է զերծ լինեն չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), ճապոնական բզեզից (Popillia japonica), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella), բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), լոլիկի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), ճապոնական բզեզից (Popillia japonica), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), արևմտյան ծաղկային (կալիֆորնյան) թրիպսից (Frankliniella occidentalis), արմավենու թրիպսից
|
III. Բանջարեղենին և կարտոֆիլին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
22. Հողի խառնուկի առկայությունը կարտոֆիլի և այլ պալարապտղային ու արմատապտղային բանջարեղենի մեջ չպետք է գերազանցի արտադրանքի փաստացի քաշի 1 տոկոսը:
23. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող բանջարեղենն ու կարտոֆիլը պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), սոխի ամերիկյան ականողից (Liriomyza nietzkei), ծխախոտի ամերիկյան թրիպսից (Frankliniella fusca), կարտոֆիլի անդյան երկարակնճիթներից (Premnotrypes spp.), կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուսից (Potato Andean latent tymovirus), սեխի աֆրիկյան ճանճից (Bactrocera cucurbitae), դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli), ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենեվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid), կարտոֆիլի T վիրուսից (Potato Т virus), արևելյան ծաղկային թրիպսից (Frankliniella tritici), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), սեխի ճանճից (Myiopardalis pardalina), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), հնդկական ծաղկային թրիպսից (Frankliniella insularis), հնդկաչինական ծաղկային թրիպսից (Scirtothrips dorsalis), ոլոռի կալիֆորնյան ականողից (Liriomyza langei), կարտոֆիլի 28-կետիկավոր բզեզից (Epilachna vigintioctomaculata), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), լոլիկի կարմիր ոստայնատզից (Tetranychus evansi), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. Allii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), բանջարեղենի տերևային ականողից (Liriomyza sativae), ինչպես նաև կարտոֆիլի անդյան բծավորության կոմովիրուսից (Potato Andean mottle comovirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), լոլիկի թրիպսից (Frankliniella schultzei), արմավենու թրիպսից (Thrips palmi), քրիզանթեմի տերևային ականողից (Amauromyza maculosa), ամերիկյան էխինոթրիպսից (Echinothrips americanus), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), լոլիկի հարավամերիկյան ցեցից (Tuta absoluta) և հարավային բվիկից (Spodoptera eridania):
24. Կարանտինի ենթակա արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա պետք է լինի արտադրանքի անվանման, դրա ծագման երկրի, արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք:
Բանջարեղենին և կարտոֆիլին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 2-րդ աղյուսակում։
Աղյուսակ 2
Բանջարեղենին և կարտոֆիլին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ
|
Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը
|
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
1 |
Պարենային և տեխնիկական նպատակների համար թարմ և պաղեցրած կարտոֆիլ (Solanum tuberosum) (0701) |
պետք է զերծ լինի կարտոֆիլի անդյան երկարակնճիթներից (Premnotrypes spp.), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris) և կարտոֆիլի պալարների բզեզ-լվիկից (Epitrix tuberis):
|
2 |
Թարմ կամ պաղեցրած լոլիկներ (Lycopersicon)
|
պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura Fabr.), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis Spodoptera littoralis), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), լոլիկի կարմիր ոստայնատզից (Tetranychus evansi) և լոլիկի հարավամերիկյան ցեցից (Tuta absoluta) |
3 |
Գլուխ սոխ (Allium сера),
|
պետք է զերծ լինեն արևմտյան ծաղկային (կալիֆորնյան) թրիպսից (Frankliniella occidentalis), սոխի ամերիկյան ականողից (Liriomyza nietzkei), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), հարավային բվիկից (Spodoptera eridania), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. Allii) և կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum): Պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են կարտոֆիլի մրիկից (Thecaphora solan), արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի նեմատոդից (Globodera rostochiensis) և կարտոֆիլի գունատ նեմատոդից(Globodera pallida) |
4 |
Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ համանման ուտելի բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած (0704) |
Պետք է զերծ լինեն արևմտյան ծաղկային (կալիֆորնյան) թրիպսից (Frankliniella occidentalis), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis) և ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites) |
5 |
Սալաթ-կաթնուկ
|
պետք է զերծ լինեն արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), արմավենու թրիպսից
|
6 |
Գազար (Daucus), շաղգամ (Brassica rара), սեղանի ճակնդեղ (Beta), սինձ (Tragopogon), արմատային նեխուր (Apium), բողկ (Raphanus sativus) և այլ համանման ուտելի արմատապտուղներ՝ թարմ կամ պաղեցրած (0706) |
պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore), արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից
|
7 |
Վարունգներ (Cucumis sativus) և մանրավարունգներ՝ թարմ և պաղեցրած (0707 00) |
պետք է զերծ լինեն դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli) |
8 |
Գոնգեղ (Brassica napobrassica), կերային արմատապտուղներ, կերային կաղամբ (Brassica aleracea var. acephata), տերևավոր ճակնդեղ (մանգոլդ) (Beta vulgaris) (0709-ից, 1214-ից) |
պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենեվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus) |
9 |
Շաքարի ճակնդեղ
|
պետք է ծագի այն գոտիներից, որոնք ազատ են կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենեվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus) |
10 |
Լոբազգի բանջարեղեն, կեղևահանած կամ կեղևով` թարմ կամ պաղեցրած (0708) |
պետք է զերծ լինի կալոսոբրուխուս (Callosobruchus spp.) ցեղի ընդակերներից |
11 |
Այլ բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած (0709) |
սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ |
12 |
Մանիոկ (Manihot esculenta), մարանտա (Maranta), սալեպ, գետնատանձ կամ տոպինամբուր (Helianthus tuberosus), քաղցր կարտոֆիլ կամ բատատ (Ipomoea batatas) և համանման այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ՝ օսլայի կամ ինուլինի բարձր պարունակությամբ, թարմ կամ պաղեցրած (0714) |
պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore), արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani) և կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) |
13 |
Սեխեր (ներառյալ ձմերուկները) (0807-ից) |
պետք է զերծ լինեն սեխի ճանճից
|
IV. Հացահատիկին, հատիկաընդավորներին և յուղատու մշակաբույսերին ու դրանց վերամշակումից ստացվող արդյունքներին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
25. Ստրիգա Striga spp. ցեղի կարանտինային մոլախոտային բույսերի սերմերով աղտոտված՝ հացահատիկի, հատիկաընդավորների և յուղատու մշակաբույսերի սերմերի ու դրանց վերամշակումից ստացվող արդյունքների խմբաքանակները ենթակա են վերադարձման: Այլ կարանտինային մոլախոտային բույսերի սերմեր կամ պտուղներ հայտնաբերվելու դեպքում նշված խմբաքանակները ենթակա են վերադարձման, ոչնչացման կամ վերամշակման այն ձեռնարկություններում, որոնք բավարարում են կարանտինային բուսասանիտարական պահանջները՝ կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով:
26. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմեր և պտուղներ պարունակող հացահատիկը, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերը, դրանց վերամշակումից ստացվող արդյունքները վերամշակման են ուղարկվում բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինների կողմից որոշվող ձեռնարկություններ:
27. Միության մաքսային տարածք հացահատիկը, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակումից ստացվող արդյունքների լցովի ներմուծումը թույլատրվում է նավերի նավամբարներում, կոնտեյներներում, հացահատիկատար վագոններում, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտով՝ ապահովելով թափումներ բացառող միջոցառումները:
28. Փաթեթավորված տեսքով հացահատիկի, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակումից ստացվող արդյունքների ներմուծումը Միության մաքսային տարածք և տեղափոխումը Միության մաքսային տարածքով թույլատրվում է միայն նոր և գազաթափանցիկ փաթեթվածքով: Սույն կետի պահանջները չեն տարածվում սպառողական փաթեթվածքով արտադրանքի վրա:
29. Հացահատիկը, լոբահատիկավոր և յուղատու մշակաբույսերի սերմերը, դրանց վերամշակումից ստացվող արդյունքները նավերի նավամբարներից բեռնաթափելիս պետք է օգտագործվեն ջրային մակերեսի և նավամատույցի վրա թափումները բացառող տեխնիկական միջոցներ:
30. Հացահատիկի, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակումից ստացվող արդյունքների բեռնաթափումը տրանսպորտային միջոցներից թույլատրվում է միայն կոշտ ծածկույթով հարթակների (բետոն, ասֆալտ) վրա:
31. Բեռնաթափման հարթակներում և երկաթուղային ուղիների վրա առաջացող՝ հացահատիկի, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակումից ստացվող արդյունքների թափումները ենթակա են ամենօրյա հեռացման:
32. Արգելվում է ցանքի համար օգտագործել պարենային, ֆուրաժային և տեխնիկական նպատակների համար նախատեսված հացահատիկը, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերը:
33. Կապրյան բզեզի (Trogoderma granarium) և (կամ) լայնաքիթ ամբարային երկարակնճիթի (Caulophilus latinasus Say) տարածման երկրներից ներմուծվող հացահատիկի, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակումից ստացվող արդյունքների բեռնաթափումը տրանսպորտային միջոցից իրականացվում է դրանց կարանտինային բուսասանիտարական կարգավիճակը պարզելուց հետո:
34. Հացահատիկի, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերի, դրանց վերամշակումից ստացվող արդյունքների՝ ծլունակ, աճման և ապագա բազմացման ունակություն ունեցող՝ կարանտինային մոլախոտային բույսերի սերմեր և պտուղներ պարունակող թափոնները ենթակա են վերամշակման՝ կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով:
35. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմերի և պտուղների առկայությամբ՝ հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների խմբաքանակներն առանց վերամշակման ուղարկելու տեղափոխումը Միության մաքսային տարածքով՝ տվյալ խմբաքանակները արտահանման ուղարկելու դեպքում թույլատրվում է սույն պահանջների 27-րդ կետի պահանջները պահպանելու պայմանով։
Հացահատիկին, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերին ու դրանց վերամշակումից ստացվող արդյունքներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 3-րդ աղյուսակում։
Աղյուսակ 3
Հացահատիկին, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերին և դրանց վերամշակումից ստացվող արդյունքներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ ը/կ |
Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը
|
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
1 |
Հացահատիկ, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսեր (0713, 1001, 1002, 1003, 1004, 1005, 1006, 1007, 1008, 1103, 1104, 1201, 1202, 1204 00, 1205, 1206 00, 1207, 2302-ից) |
հացահատիկը, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերն ու դրանց վերամշակումից ստացվող արդյունքները Միության մաքսային տարածք կարող են ներմուծվել միայն ստրիգա Striga spp. ցեղի բույսերից ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և տեղամասերից։ |
2 |
Հացահատիկ, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմեր և դրանց վերամշակումից ստացվող արդյունքներ (0713, 1001, 1002, 1003, 1004, 1005, 1006, 1007, 1008, 1101 00, 1102, 1103, 1104, 1106 10 000 0, 1201, 1202, 1203 00 000 0, 1204 00, 1205, 1206 00, 1207, 2302-ից) |
պետք է զերծ լինեն Callosobruhus ցեղի ընդակերներից, լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus) և կապրյան բզեզից (Trogoderma granarium)։
|
3 |
Ցորեն, մեսլին, տրիտիկալե
|
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն ցորենի հնդկական մրիկից (Tilletia indica) ազատ գոտիներից |
4 |
Եգիպտացորեն (1005) |
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի արտադրության այն գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են եգիպտացորենի դիպլոդիոզից (Stenocarpella macrospora և Stenocarpella maydis), եգիպտացորենի հարավային հելմինտոսպորիոզից՝ ռասա «T»
|
5 |
Լոբազգի մշակաբույսեր և դրանց վերամշակումից ստացվող արդյունքներ (0713, 1106 10 000 0, 1201, 1202) |
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ազատ լինեն Callosobruchus spp. ցեղի ընդակերներից |
6 |
Սոյայի ունդեր (1201) |
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ պետք է ծագեն սոյայի ցերկոսպորոզից
|
7 |
Ածիկ (1107) |
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ |
8 |
Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված
|
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ |
9 |
Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են գետնընկույզի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված
|
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ |
10 |
Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են բուսաճարպերի և յուղերի զատման ընթացքում (բացի թափոններից
|
սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի պահպանմամբ։ |
V. Պտուղներին և հատապտուղներին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
36. Արգելվում է միասնական անվանացանկում ընդգրկված կարանտինային օբյեկտներով վարակված պտուղների և հատապտուղների ներմուծումը Միության մաքսային տարածք և տեղափոխումը Միության մաքսային տարածքով՝ բացառությամբ սալորենու չեչոտության (օսպայի) վիրուսի (Plum Pox Potyvirus), կեղծ վահանակիրների և վահանակիրների կարանտինային տեսակների առկայությամբ պտուղների և հատապտուղների։
37. Կարանտինի ենթակա արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա պետք է լինի արտադրանքի անվանման, դրա ծագման երկրի և վայրի, արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք՝ բացառությամբ կարանտինի ենթակա արտադրանքը Միության մաքսային տարածքով խուռնաբեռն տեղափոխելու դեպքերի (ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0807-ից։
38. Թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի (ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0807-ից) խուռնաբեռն տեղափոխումը Միության մաքսային տարածքով։
Պտուղներին և հատապտուղներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 4-րդ աղյուսակում։
Աղյուսակ 4
Պտուղներին և հատապտուղներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ
|
Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը
|
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
1 |
Ավոկադո
|
պետք է զերծ լինեն միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata) |
2 |
Խաղող` թարմ կամ չորացրած (0806) |
պետք է զերծ լինի միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata) և գաղձից (Cuscuta spp.) |
3 |
Սեխ (ներառյալ ձմերուկները) (0807-ից) |
պետք է ծագի արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli), սեխի ճանճից (Myiopardalis pardalina), սեխի աֆրիկյան ճանճից (Bactrocera cucurbitae) և երկարափշոտ ցենխրուսից (Cenhrus longispinus) |
4 |
Պապայա (Carica papaya)՝ թարմ (0807-ից) |
պետք է զերծ լինի միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata) |
5 |
Խնձորներ (Malus spp.), տանձ (Pyrus spp.), սերկևիլ (Cydonia)՝ թարմ (0808) |
պետք է զերծ լինեն արևելյան պտղակերից
|
6 |
Ծիրաններ, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինները), սալոր և մամուխ (Prunus spp.)՝ թարմ (0809) |
պետք է զերծ լինեն արևելյան պտղակերից
|
7 |
Նուռ (Punica L.)՝ թարմ (0810-ից) |
պետք է զերծ լինի միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata): Պետք է ծագի Կոմստոկի որդանից (Pseudococcus comstoki) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից |
8. |
Հապալասի, կապույտ հապալասի, կարմիր հապալասի հատապտուղներ՝ թարմ (0810-ից) |
պետք է զերծ լինեն հապալասի խայտաթև ճանճից (Rhagoletis mendax) և խնձորենու ճանճից
|
9 |
Գետնամորու (Fragaria) հատապտուղներ՝ թարմ (0810-ից) |
պետք է ծագեն գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից |
10 |
Այլ մրգեր՝ թարմ
|
սույն պահանջների 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերի պահպանմամբ։ |
VI. Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներին և կոկոններին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
39. Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկները և կոկոնները պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), սոխի ամերիկյան ականողից (Liriomyza nietzkei), ծխախոտի ամերիկյան թրիպսից (Frankliniella fusca), քրիզանթեմների ասկոխիտոզի հարուցիչից (Didymella ligulicola), քրիզանթեմի սպիտակ ժանգի հարուցիչից (Puccinia horiana), սոխի տերևների այրվածքի հարուցիչից (Xanthomonas axonopodis pv. Allii), արագլախոտի ժանգի հարուցիչից (Puccinia pelargonii-zonalis), կամելիաների ծաղկային այրվածքի հարուցիչից (Ciborinia camelliae), արևելյան ծաղկային թրիպսից (Frankliniella tritici), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), հնդկական ծաղկային թրիպսից (Frankliniella insularis), հնդկաչինական ծաղկային թրիպսից (Scirtothrips dorsalis), ոլոռի կալիֆորնյան ականողից (Liriomyza langei), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), եգիպտացորենի բվիկից (Helicoverpa zea), լոլիկի կարմիր ոստայնատզից (Tetranychus evansi), բանջարեղենի ականող ճանճից (Liriomyza sativae), արևածաղկի տերևակերից (Zygogramma exclamationis), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), լոլիկի թրիպսից (Frankliniella schultzei), արմավենու թրիպսից (Thrips palmi), քրիզանթեմի տերևային ականողից (Amauromyza maculosa), ամերիկյան էխինոթրիպսից (Echinothrips americanus), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis) և հարավային բվիկից (Spodoptera eridania)։
40. Կարանտինի ենթակա արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա պետք է լինի արտադրանքի անվանման, դրա ծագման երկրի, արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք:
41. Կտրված ծաղիկների և կոկոնների ներմուծումը Միության մաքսային տարածք ջերմատներում և փակ գրունտի՝ կարանտինի ենթակա արտադրանքի արտադրություն իրականացնող այլ ձեռնարկություններում օգտագործման համար, դրանց պահպանման և տեսակավորման նպատակով արգելվում է:
42. Սույն պահանջների 40-րդ կետում նշված կտրված ծաղիկները խմբաքանակում (խմբաքանակի մեկ մասում) հայտնաբերվելու դեպքում, վարակված խմբաքանակը (խմբաքանակի մի մասը) ենթակա է վերադարձման կամ ոչնչացման: Խմբաքանակում (խմբաքանակի մեկ մասում) այդպիսի կարանտինային օբյեկտների՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում որոշված բացակայության դեպքում խմբաքանակի ազատ մասն օգտագործվում է ըստ նշանակության:
Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներին և կոկոններին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 5-րդ աղյուսակում:
Աղյուսակ 5
Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներին և կոկոններին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ ը/կ |
Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը) |
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
1 |
Ծաղկեփնջեր կազմելու կամ դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներ և կոկոններ՝ թարմ
|
պետք է զերծ լինեն սույն պահանջների 39-րդ կետում նշված կարանտինային օբյեկտներից: Պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են քրիզանթեմի ասկոխիտոզից (Didymella ligulicola), քրիզանթեմի սպիտակ ժանգից (Puccinia horiana), արագլախոտի ժանգից (Puccinia pelargonii-zonalis) և կամելիաների այրվածքից (Ciborinia camelliae) |
VII. Անտառանյութերին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
43. Անտառանյութերի փոխադրումը պետք է իրականացվի կարանտինային օբյեկտներով դրանց հնարավոր վարակումը և (կամ) ախտահարումը կանխող՝ հետևյալ պայմաններից մեկի պահպանմամբ`
ա) անտառանյութերը չեն փոխադրվել այն գոտիներով, որոնցում տարածված են սույն պահանջների 45-րդ և 46-րդ կետերում նշված կարանտինային օբյեկտները.
բ) անտառանյութերը փոխադրվել են սույն պահանջների 45-րդ և 46-րդ կետերում նշված՝ կարանտինային օբյեկտների (անտառի վնասատու միջատների) թռիչքի բացակայության շրջանում.
գ) անտառանյութերը փոխադրվել են փակ տրանսպորտային միջոցներում, ինչը թույլ է տալիս կանխարգելել անտառանյութերի վարակումը կարանտինային օբյեկտներով:
44. Սույն պահանջները ներկայացվում են փշատերև տեսակների անտառանյութերին, որոնք այդ թվում պատկանում են հետևյալ բուսաբանական ցեղերին՝
ա) եղևնի (Picea).
բ) մայրի (Cedrus).
գ) նոճի (Cupressus).
դ) կվենի (Larix).
ե) գիհ (Juniperus).
զ) եղևին (Abies).
է) կեղծ տսուգա (Pseudotsuga).
ը) սոճի (Pinus).
թ) տսուգա (Tsuga).
45. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող փշատերև տեսակների բոլոր անտառանյութերը պետք է զերծ լինեն տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից (Lymantria dispar asiatica), եղևնու ամերիկյան տերևաոլորից (Choristoneura fumiferana), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus), եղևնու մեծ կեղևակերից (Dendroctonus micans), եղևնու մեծ սև երկարաբեղիկից (Monochamus urussovii), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), սոճու լեռնային կեղևակերից (Dendroctonus ponderosae), եղևնու կեղևակերից (Dendroctonus rufipennis), սոճու արևմտյան կեղևակերից (Dendroctonus brevicomis), եղևնու արևմտյան տերևաոլորից (Choristoneura occidentalism), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus carolinensis), սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella dearnessii), եղևնու փոքր սև երկարաբեղիկից (Monochamus sutor), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), սոճու բների և ճյուղերի քաղցկեղից (այրվածքից) (Atropellis piniphilla), սոճու բների և ճյուղերի քաղցկեղից (այրվածքից) (Atropellis pinicola), սոճու շիկակարմիր կեղևակերից (Dendroctonus valens), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), սիբիրյան մետաքսագործից (Dendrolimus sibiricus), սոճու սերմերի մլուկից (Leptoglossus occidentalis), սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), սև խայտաբղետ երկարաբեղիկից (Monochamus impluviatus), սև փայլուն երկարաբեղիկից (Monochamus nitens), սև թավշյա բծավոր երկարաբեղիկից (Monochamus saltuarius), սոճու սև երկարաբեղիկից (Monochamus galloprovincialis), սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator) և սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternatus):
Փշատերև տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 6-րդ աղյուսակում։
Աղյուսակ 6
Փշատերև տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ ը/կ |
Անտառանյութի տեսակը
|
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
1 |
Փշատերև տեսակների կտրված ճյուղեր (բույսեր) (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) բույսերից), այդ թվում՝ Սուրբ ծննդյան ծառեր (0604 20 200 0, 0604 20 400 0, 0604 90 910 0-ից, 0604 90 990 0-ից) |
սույն պահանջների 43-րդ և 45-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են արևելյան սևագլուխ տերևաոլոր-բողբոջակերից (Acleris variana), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), եղևնու տերևաոլոր-բողբոջակերից (Choristoneura fumiferana), եղևնու կեղևակերից (Dendroctonus rufipennis), արևմտյան սևագլուխ տերևաոլոր-բողբոջակերից (Acleris gloverana), արևմտյան փշատերևաոլորից (Choristoneura occidentalis), սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), սոճու սերմերի մլուկից (Leptoglossus occidentalis), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella deamessii) և սոճու բների և ճյուղերի քաղցկեղի հարուցիչներից (Atropellis piniphila, Atropellis pinicola) |
2 |
Փշատերև տեսակների փայտանյութ (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) բնափայտից), ներառյալ չկեղևազատված սղոցանյութերը, վառելափայտը
|
սույն պահանջների 43-րդ և 45-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից, որոնք ազատ են սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternatus), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus carolinensis), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus), սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), սոճու կեղևակերից (Ips pini), կալիֆորնյան կեղևակերից
|
3 |
Փշատերև տեսակների կեղևազատված փայտանյութ (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) փայտանյութից), (բացի մանրացրած փայտից, փայտի թափոններից, ազատ կեղևից և փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 45-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից: Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
4 |
Փշատերև տեսակների մանրացրած փայտանյութը կամ փայտի թափոնները (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) փայտանյութից), ներառյալ հատվածավորված փայտանյութը, տաշեղը, փայտաթեփը
|
պետք է ծագեն սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից։ Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
5 |
Pinus ցեղի սոճու փայտանյութը՝ ներառյալ չկեղևազատված սղոցանյութերը, վառելափայտը (բացի մանրացրած փայտից, փայտի թափոններից, ազատ կեղևից և փաթեթավորման փայտանյութից) (4401 11 000-ից, 4403 11 000-ից, 4403 21, 4403 22, 4404 10 000 0-ից) |
սույն պահանջների 43-րդ և 45-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից, որոնք ազատ են սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternates), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus clamator), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus), սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), սոճու կեղևակերից (Ips pini), կալիֆորնյան կեղևակերից
|
6 |
Pinus ցեղի սոճու կեղևազատված փայտանյութը (բացի մանրացրած փայտից, փայտի թափոններից, ազատ կեղևից և փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 45-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից, որոնք ազատ են սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternates), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus clamator), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus) և սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
7 |
Սոճու մանրացրած փայտանյութը կամ փայտի թափոնները՝ ներառյալ հատվածավորված փայտանյութը, տաշեղը, փայտաթեփը (բացի ազատ կեղևից)
|
պետք է ծագի սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից: Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
8 |
Փշատերև տեսակների առանձնացված կեղևը (4401 40 900 0-ից) |
պետք է ծագի սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից: Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
46. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող սաղարթավոր տեսակների բոլոր անտառանյութերը պետք է զերծ լինեն տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից (Lymantria dispar asiatica), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), կեչու բրոնզագույն ոսկեբզեցիզ (Agrilus anxius), կաղնու ժանեկամլուկից (Corythucha arcuata), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), սոսու ժանեկամլուկից (Corythucha ciliata), կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kemoviae), բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni), խնձորենու ոսկեբզեզից (Agrilus mali) և հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis)։
Սաղարթավոր տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 7-րդ աղյուսակում։
Աղյուսակ 7
Սաղարթավոր տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ ը/կ |
Անտառանյութի տեսակը
|
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
1 |
Սաղարթավոր տեսակների կտրված ճյուղեր (բույսեր)
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են ասիական երկարաբեղիկից
|
2 |
Սաղարթավոր տեսակների չկեղևազատված փայտանյութը՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն արտադրության այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են կաղնու ժանեկամլուկից (Corythucha arcuata), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), կաղնու ժանեկամլուկից (Corythucha arcuara), սոսու ժանեկամլուկից (Corythucha ciliata), տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից (Lymantria dispar asiatica), ամերիկյան սպիտակաթիթեռից (Hyphantria cunea), կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea), լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae) և բնափայտային ու թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
3 |
Կեչու (Betula) չկեղևազատված փայտանյութը՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի կեչու բրոնզագույն ոսկեբզեզից (Agrilus anxius), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis) և չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis) ազատ գոտիներից։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
4 |
Հացենու (Fraxinus) չկեղևազատված փայտանյութը՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis) և հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea) ազատ գոտիներից և (կամ) վայրերից։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
5 |
Վարդազգիների (Rosaceae) չկեղևազատված փայտանյութ՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից
|
6 |
Հաճարենու (Fagus), կաղնու (Quercus), շագանակենու (Castanea), թավածաղիկ քարապտղնու (Lithocarpus densiflorus), կաստանոպսիսի (Castanopsis chrysophylla) չկեղևազատված փայտանյութ՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից (Lymantria dispar asiatica), ամերիկյան սպիտակաթիթեռից (Hyphantria cunea), կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), ֆիտոֆտորոզներից (Phytophthora ramorum, Р. kernoviae)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
7 |
Սաղարթավոր տեսակների մանրացրած փայտանյութ (ծեղեր, տաշեղ, փայտաթեփ և այլ փայտի թափոններ) (4401 22 000 0,
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են կեչու ոսկեբզեզից
|
8 |
Սաղարթավոր տեսակների կեղևազատված փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն այն վայրերից և (կամ) գոտիներից, որոնք ազատ են ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), կեչու բրոնզագույն ոսկեբզեզից (Agrilus anxius), խնձորենու ոսկեբզեզից (Agrilus mali) և հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
9 |
Առանձնացված կեղև (1404 90 000 8,
|
սույն պահանջների 43-րդ և 46-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), ֆիտոֆտորոզներից (Phytophthora ramorum, Р. kernoviae), տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից (Lymantria dispar asiatica) և ամերիկյան սպիտակաթիթեռից (Hyphantria cunea)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ |
47. Փայտի փաթեթավորման նյութերին և ամրակման փայտանյութին ներկայացվում են հետևյալ կարանտինային բուսասանիտարական պահանջները`
ա) փայտի փաթեթավորման նյութերը և ամրակման նյութերը (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 4415-ից, 4416 00 000 0-ից) պետք է լինեն կեղևազատված և փայտանյութի ամբողջ հաստությամբ (ներառյալ միջուկը) առնվազն 30 րոպե մինչև պլյուս 56 °С տաքացմամբ մշակման ենթարկված կամ պետք է ենթարկված լինեն ծխահարման։
Իրականացված մշակման հաստատումն է «НТ» (ջերմամշակում), «MB» (բրոմային մեթիլով մշակում) կամ «DH» (դիէլեկտրական տաքացում) նշումով մականշվածքը փաթեթավորման և ամրակման նյութերի վրա։ Մականշվածքը պետք է լինի ընթեռնելի, պետք է զետեղված լինի խարափորագրմամբ կամ չլվացվող ներկով (բացառությամբ կարմիր և նարնջագույն գույների) ու գտնվի փայտյա տարայի օգտագործման ժամանակ տեսանելի տեղում (փայտի փաթեթավորման նյութի միավորի առնվազն 2 հակառակ կողմերում).
բ) անտառանյութերի տեղափոխման ժամանակ թույլատրվում է չկեղևազատված և մշակման չենթարկված փայտի ամրակման նյութերի տեղափոխումը՝ պայմանով, որ այդ փայտի փաթեթավորման և ամրակման նյութերը պատրաստված լինեն նույն տիպի ու որակի փայտանյութից և զերծ լինեն կարանտինային օբյեկտներից։
VIII. Կարանտինի ենթակա այլ արտադրանքի ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
48. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինի ենթակա այլ արտադրանք պետք է համապատասխանի 8-րդ աղյուսակում ներկայացված՝ հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներին։
Աղյուսակ 8
Կարանտինի ենթակա այլ արտադրանքի ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ
Թիվ
|
Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը
|
Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ |
1 |
Հնդկընկույզներ, բրազիլական ընկույզներ և կեշյու ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի (0801) |
պետք է զերծ լինեն կապրյան բզեզից
|
2 |
Այլ ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի (0802) |
պետք է զերծ լինեն կապրյան բզեզից
|
3 |
Չորացրած մրգեր (բացի 0801– 0806 ապրանքային դիրքի պտուղներից. ընկույզների կամ չորացրած մրգերի խառնուրդներ) (0813) |
պետք է զերծ լինեն կապրյան բզեզից
|
4 |
Բույսեր և դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները), որոնք օգտագործվում են հիմնականում պարֆումերիայում, դեղագործությունում կամ միջատասպան, սնկասպան կամ համանման նպատակներով՝ թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած (1211 (բացի 1211 30 000 0-ից,
|
պետք է զերծ լինեն կապրյան բզեզից
|
5 |
Եղջերենու պտուղներ՝ ներառյալ սերմերը
|
պետք է զերծ լինեն կապրյան բզեզից
|
6 |
Ծիրանի, դեղձի (այդ թվում՝ նեկտարինի) կամ սալորի կորիզներ և դրանց միջուկներ, եղերդի արմատներ (Cichorium intybus var. sativum)
|
պետք է զերծ լինեն կապրյան բզեզից
|
7 |
Հացահատիկային բույսերի ծղոտ և մղեղ՝ չմշակված, մանրացրած կամ չմանրացրած, աղացած կամ չաղացած, մամլած (բացի հատիկավորվածից) (1213 00 000 0-ից, 1401 90 000 0-ից) |
պետք է զերծ լինեն գաղձից (Cuscuta spp.), կարանտինային մոլախոտային բույսերի բոլոր տեսակների սերմերից և (կամ) պտուղներից |
8 |
Հող և գրունտներ
|
հողի և գրունտների նմուշների ներմուծումը Միության մաքսային տարածք և Միության մաքսային տարածքով տեղափոխումը գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ սույն պահանջների 20-րդ կետով սահմանված դեպքերի |
9 |
Տորֆ (ներառյալ տորֆային փշրանքը)՝ ալգոմերացված կամ ոչ ալգոմերացված
|
պետք է զերծ լինի կարանտինային մոլախոտային բույսերի բոլոր տեսակների սերմերից և (կամ) պտուղներից, կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis) և կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida) |
10 |
Կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր` խառնած կամ չխառնած, քիմիական եղանակով մշակված կամ չմշակված. պարարտանյութեր՝ ստացված բուսական կամ կենդանական ծագման արտադրանքը խառնելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով
|
պետք է զերծ լինեն բոլոր տեսակների կարանտինային մոլախոտային բույսերի սերմերից և (կամ) պտուղներից, կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից
|
11 |
Հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ՝ կենդանաբանության, բուսաբանության ոլորտից (9705 00 000 0-ից) |
պետք է զերծ լինեն բոլոր տեսակների կարանտինային մոլախոտային բույսերի սերմերից և (կամ) պտուղներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium Ev) |
IX. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով՝ հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների վերամշակում իրականացնող ձեռնարկություններին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
49. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով՝ հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների վերամշակում իրականացնող ձեռնարկությունները (այսուհետ՝ հացահատիկի վերամշակում իրականացնող ձեռնարկություններ) պետք է ունենան՝
ա) կոշտ ծածկույթով բեռնաթափման հարթակներ.
բ) պահեստային տարածքներ.
գ) կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներ.
դ) թափոնների, կիտված մնացորդների և աղբի այրման համար վառարաններ, սարքավորումներ կամ բուսասանիտարական հորեր։
50. Հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների տեղափոխման համար օգտագործված տրասպորտային միջոցները և տարողությունները։
51. Հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների նկատմամբ տեխնոլոգիական գործողություններ իրականացնելուց հետո բեռնաթափման հարթակները, պահեստային տարածքները և տեխնոլոգիական սարքավորումները ենթակա են մաքրման։
52. Մաքրման ընթացքում ստացված թափոնները (աղբը, բուսական մնացորդները) ենթակա են ոչնչացման կամ օգտահանման։
53. Հացահատիկի վերամշակում իրականացնող ձեռնարկությունների պահեստային տարածքները ենթարկվում են վարակազերծման։
54. Բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինները հացահատիկի վերամշակում իրականացնող ձեռնարկությունների մասին տեղեկատվություն են տեղադրում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում։
X. Փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում և մակնշում իրականացնող ձեռնարկություններին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ
55. Փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում և մակնշում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան՝
ա) որակավորված անձնակազմ.
բ) կատարված վարակազերծման աշխատանքների ծավալի գրանցամատյան (առնվազն 3 տարի պահպանվող՝ փայտի փաթեթավորման նյութի չորացման և վարակազերծման արձանագրությունների ու ժամանակացույցների հետ).
գ) չափման միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստուգաչափումը հաստատող փաստաթղթեր։
56. Փայտի փաթեթավորման նյութի՝ ջերմամշակման մեթոդով վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում իրականացնելու համար պետք է ունենան համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և պայմաններ։
Փայտի փաթեթավորման նյութի՝ ջերմամշակման մեթոդով վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան՝
փայտանյութի խորքային մասերի՝ 30 րոպեների ընթացքում 56 °С-ից ոչ պակաս տաքացումն ապահովող չորացման խցեր.
խցի ստորին մասում համաչափ տեղակայված առնվազն 4 ջերմային տվիչները, որոնց ցուցմունքներն արտացոլվում են փայտի փաթեթավորման նյութի չորացման և վարակազերծման արձանագրությունում, ինչպես նաև փայտի փաթեթավորման նյութի իրականացված ջերմամշակման ժամանակացույցում.
փայտի վարակազերծված փաթեթավորման նյութերի և վարակազերծում չանցած նյութերի առանձին-առանձին պահպանման համար տարածքներ.
վնասակար օրգանիզմներով վարակված փայտանյութի կամ փայտի փաթեթավորման նյութի, փայտանյութի թափոնների և կեղևի ոչնչացման համար վառարաններ կամ սարքավորումներ.
իրականացված վարակազերծման աշխատանքների ծավալի գրանցամատյան՝ չորացման արձանագրություններով և ժամանակացույցերով.
չափման միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստուգաչափումը հաստատող փաստաթղթեր.
ջերմամշակման մեթոդով փայտի փաթեթավորման նյութերի վարակազերծումն իրականացնող անձնակազմի որակավորումը հաստատող փաստաթղթեր։
57. Դիէլեկտրական տաքացման մեթոդով փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան՝
ա) սարքավորում, որն ապահովում է մշակման սկզբից հետո 30 րոպեի ընթացքում մինչև 60 °С նվազագույն աստիճան տաքացման հասնելը՝ շարունակաբար 1 րոպեի ընթացքում փայտանյութի ամբողջ հաստությամբ (ներառյալ մակերեսը) (20 սանտիմետրից ոչ ավելի նվազագույն եզրաչափերով փայտի փաթեթավորման նյութի համար).
բ) երկկողմանի տաքացուցիչներով կամ միկրոալիքային էներգիայի բաշխման համար մի քանի ալիքատարներով սարքավորում, որը 5 սանտիմետրից ավելի հաստությամբ փայտանյութի համար ապահովում է 2,45 ԳՀց հաճախականությամբ հավասարաչափ դիէլեկտրական տաքացում.
գ) առնվազն 2 ջերմային տվիչներ՝ մշակվող փայտանյութի ներսում և մակերեսին ջերմաստիճանի վերլուծության համար։
58. Ծխահարման մեթոդով փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան ծխահարման մեթոդով փայտի փաթեթավորման նյութի վարակազերծման տեխնոլոգիական սխեմաների իրականացումն ապահովող սարքավորումներ։
59. Այն տարածքները, որոնցում տեղակայվում է փայտի փաթեթավորման նյութի արտադրություն և իրականացվում է դրա վարակազերծումը, պետք է լինեն ցանկապատված, ազատ՝ փայտի թափոններից և կեղևից, պետք է ունենան կոշտ ծածկույթ և մերձատար ուղիներ։
60. Բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում են ձեռնարկություններին իրականացնել փայտի փաթեթավորման նյութի վարակազերծման և մակնշման գործունեություն։
61. Բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինները փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում և մակնշում իրականացնող ձեռնարկությունների մասին տեղեկատվություն են տեղադրում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: