ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 հունվարի 2020 թ. |
Հ. 79-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Պ.Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Կիմա Համլետի Սարգսյանի, «Երևանի Ա.Նավասարդյանի անվան հ.196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անուշ Էդվարդի Աբելյանի, «Երևանի Գ.Մահարու անվան հ.176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սահակ Ալֆրեդի Փարվանյանի, «Երևանի Հ.Շիրազի անվան հ.169 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուսաննա Լիպարիտի Խալաթյանի, «Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Վյաչեսլավ Արտյուշայի Ղևոնդյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 27.12.2019թ. հ.12/88658, 12/89244, 12/88667, 12/91030, 12/90714 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Պ.Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Կիմա Համլետի Սարգսյանի, «Երևանի Ա.Նավասարդյանի անվան հ.196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անուշ Էդվարդի Աբելյանի, «Երևանի Գ.Մահարու անվան հ.176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սահակ Ալֆրեդի Փարվանյանի, «Երևանի Հ.Շիրազի անվան հ.169 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուսաննա Լիպարիտի Խալաթյանի, «Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Վյաչեսլավ Արտյուշի Ղևոնդյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 8-րդ կետի 5-րդ սյունակում «Սարգսյան Կիմա Համլետի» բառերը փոխարինել «Հազարապետյան Հասմիկ Ձոնիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.167 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի Շավարշ Սիմոնյանի անվան հ.112 ավագ դպրոցի ուսուցիչ» բառերով.
2) 42-րդ կետի 5-րդ սյունակում «Աբելյան Անուշ Էդվարդի» բառերը փոխարինել «Ավետիսյան Հասմիկ Կարլոսի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.100 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի հ.185 հիմնական դպրոցի ուսուցիչ» բառերով.
3) 92-րդ կետի 5-րդ սյունակում «Փարվանյան Սահակ Ալֆրեդի» բառերը փոխարինել «Ալոյան Մարինա Սարգսի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Հ.Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով.
4) 138-րդ կետի 5-րդ սյունակում «Խալաթյան Սուսաննա Լիպարիտի» բառերը փոխարինել «Սաֆարյան Ռուզաննա Զախարի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Ն.Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն» բառերը՝ «չի աշխատում» բառերով.
5) 141-րդ կետի 5-րդ սյունակում «Ղևոնդյան Վյաչեսլավ Արտյուշի» բառերը փոխարինել «Մինասյան Քնարիկ Միշայի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.187 միջնակարգ դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի Ե.Չարենցի անվան հ.67 հիմնական դպրոցի ուսուցիչ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |