ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2022 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝
եկամուտների գծով` 429 703.5 հազար դրամ
ծախսերի գծով՝ 479 188.6 հազար դրամ
դեֆիցիտը (պակասուրդը)՝ 49 485.1 հազար դրամ
1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.
2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հատված 2.
3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3.
4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.
5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆիանասավորման աղբյուրները՝ հատված 5.
6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ - 6 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
1. ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ |
||
2. ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ |
||
3. ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ |
||
4. ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
||
5. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ |
||
6. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ |
Հավելված Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն որոշման |