ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2016 թվականի N 145-Ն
ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.02.23 N 188-Ն)
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 16.02.23 N 188-Ն)
1. Սահմանել փակ տիպի մաքսային պահեստներում պահպանման համար թույլատրվող ապրանքների կատեգորիաները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.02.23 N 188-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 16.02.23 N 188-Ն)
NN |
Ապրանքատեսակի անվանումը |
1. |
Ռադիոակտիվ իզոտոպների բոլոր տեսակի միացություններ և արտադրատեսակներ, այլ ռադիոակտիվ նյութեր, սարքերի և սարքավորումների բաղադրության մեջ մտնող ռադիոիզոտոպային արտադրատեսակներ |
2. |
Զինամթերք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար նախատեսված հատուկ համալրող արտադրատեսակներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |