ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
29 սեպտեմբերի 2022 թ. |
Հ. 3439-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԱՆՎԱՆ Հ.88 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Յոհաննես Լեփսիուսի անվան հ.88 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 31.08.2022թ. (հ.1 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 26.09.2022թ. հ.Դ-80821-22 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Յոհաննես Լեփսիուսի անվան հ.88 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Նաիրա Ժիրայրի Սարգսյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 30-ի հ.1554-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.2601-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 3-րդ սյունակում՝ «Սարգսյան Նաիրա Ժիրայրի» բառերը փոխարինել «Էլիզբարյան Հերմինե Արշակի» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
|
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |