ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 302-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 14,056,056 դրամ արժողությամբ «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02269952) «Գրանդ քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02226764) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ԳՔ-022/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղցրավենիքի ձեռքբերում՝ 14,056,056 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 302-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Պետական մանկատների երեխաներին, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաներին, բարեգործական կազմակերպություններին /մանկատներ/ և ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա (հունիսի 1) կապակցությամբ քաղցրավենիքի տոպրակների նվիրաբերում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0061, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0061, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սույն ծրագրին կից ներկայացվող աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների /մանկատներ/, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներ/ սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
14 056 056 /տասնչորս միլիոն հիսունվեց հազար հիսունվեց/ ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Սույն ծրագրին կից ներկայացվող աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների /մանկատներ/, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներ: Ընտրությունը կատարվել է բարեգործական հիմնադրամի կողմից: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 17-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է սույն ծրագրին կից ներկայացված աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների /մանկատներ/ և ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության ներքո գտնվող 2004 երեխաներին նվիրել “Գրանդ Քենդի” ՍՊ ընկերության կողմից արտադրված քաղցրավենիքի տոպրակներ՝ ընդհանուր առմամբ 14 056 056 /տասնչորս միլիոն հիսունվեց հազար հիսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 17-ից մինչև մայիսի 25-ը ներառող ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 2004 հատ քաղցրավենիքի տոպրակի ձեռքբերում հայկական «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերությունից, 14 056 056 /տասնչորս միլիոն հիսունվեց հազար հիսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Աղյուսակ
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսվող
«Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագրի
«21» մայիսի, 2022 թ.
Նվիրաբերությունը ստացող երեխաների խնամքի կենտրոններ
Պետական մանկատները | |||
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ |
Ք. Երևան, Ար. Արմենակյանի փողոց 119 |
25 |
2. |
Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ |
Ք. Երևան, Մ. Յաղուբյան նրբ. 13, 59 դպրոցի հարևանությամբ Մանումենտ Գեյն շտաբ (նախկին Արմեն Տիգրանյանի) փողոց 13 |
108 |
3. |
Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ |
Ք. Գյումրի, Թամանյանի փողոց 17 |
100 |
4. |
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ |
Գավառ, Օգոստոսի 23-ի փողոց 106 |
60 |
5. |
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ |
ՀՀ Արարատի մարզ, գյուղ Նոր-Խարբերդ, Բաղրամյան 58 |
236 |
Ընդամենը՝ 529 երեխա | |||
|
ՀՀ Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները | ||
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 11 հատուկ (օժանդակ) դպրոց |
Ք. Երևան, Նուբարաշեն 6փ., շ.1 |
80 |
2. |
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց |
Ք. Երևան, Մամիկոնյանց 31 |
63 |
3. |
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ N 15 կրթահամալիր |
Ք. Երևան, Նորքի այգիներ 193 |
122 |
4. |
Երևանի հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց |
Ք. Երևան, Մոլդովական 41 |
92 /այդ թվում 2 արցախցի երեխա/ |
5. |
Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր |
Ք. Երևան, Վարդաշեն 6, 68/2 |
42 |
6. |
Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր |
Ք. Երևան, Րաֆֆու 113 |
73 |
7. |
Կապանի N 3 հատուկ կրթահամալիր |
Ք. Կապան, Սպանդարյան 4 |
92 |
Ընդամենը՝ 564 երեխա | |||
|
Բարեգործական կազմակերպությունները /մանկատները/ | ||
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
«SOS մանկական գյուղեր» - ԲՀ ԾՔԻ «Կոտայք» մասնաճյուղ |
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հերման Գմայների փ. 1 |
62 |
2. |
«SOS մանկական գյուղեր» - ԲՀ ԾՔԻ «Իջևան» մասնաճյուղ |
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փ. 1 |
60 |
3. |
Սպիտակ քաղաքի միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղ |
ՀՀ Լոռու մարզ ք. Սպիտակ, Իտալական թաղամաս |
4 |
4. |
Երևան քաղաքի միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղ |
ք. Երևան, Նորք Մարաշ 7-րդ փողոց, 37 տուն |
16 |
5. |
՛«Նագաշյան մանուկների տուն» կենտրոնհիմնարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո |
ք. Երևան, Ահարոնյան 2/2 |
22 |
6. |
Տիրամայր Հայաստանի կուսաստան կրոնական բարեգործական կազմակերպություն |
Ք. Գյումրի, Չարենցի փողոց 6 |
32 |
7. |
ՀՕՖ-ի երեխաների աջակցության ճգնաժամային կենտրոն հիմնադրամ |
Ք. Երևան, Ուլնեցի 64 |
25 |
8. |
«Քյուրքչյան» երեխաների աջակցության սոցիալական կենտրոն |
Ք. Էջմիածին, Սուրբ Գայանե վանք |
15 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո |
|||
Ընդամենը՝ 236 երեխա | |||
|
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության սոցիալական հոգածության ցերեկային խնամքի հաստատությունները և աջակցության կենտրոնները | ||
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու փողոց 10 |
160 |
2. |
«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ վ/շ Մարգարյան 35 |
100 |
3. |
«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 4, Մեքենաշինության թաղամաս, ՄՆՇ-23 |
100 |
4. |
«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Բաղաբերդ 27 |
120 |
5. |
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ, ք. Երևան, Զաքարիա Սարկավագի փողոց, 142/2 |
100 |
6. |
«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14 |
95 |
Ընդամենը՝ 675 երեխա | |||
Քաղցրավենիքի տոպրակներ ստացող երեխաների ընդհանուր քանակը՝ 2004 երեխա |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |