Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 682-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 474,361,000 դրամ ընդհանուր արժողությամբ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.09.21 N 758-Ա, 24.06.22 N 455-Ա)
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Բարդի Պրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00152742) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N 14 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքում առողջության կենտրոնի կառուցման նախագծային փաստաթղթերի կազմում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 5-ի N 682-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 17.09.21 N 758-Ա, 24.06.22 N 455-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը իր 17 ամյա գործունեության ընթացքում կարևորել է բնակչության առողջության պահպանումը։ Անհրաժեշտ գիտելիքներն ու միջոցները հասանելի դարնձնելը գյուղական համայնքների բնակիչներին և բուժ անձնակազմին եղել է առաջնահերթություն։ Հաշվի առնելով կատարված աշխատանքը առողջապահության ոլորտում, ինչպես նաև COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանի գյուղական համայնքների բժշկական հաստատությունների ներկայիս վիճակը, հիմնադրամը որոշում է կայացրել Դսեղ համայնքում կառուցել նոր առողջության կենտրոն։ Ներկայումս Դսեղն ունի առողջության կենտրոն, այն կառուցվել է «Հայկական կարմիր խաչի ընկերության» աջակցությամբ 1990 թվականին։ Շենքային վատ պայմանները անհնար են դարձնում որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը համայնքների բնակիչներին։ Ծրագրի նպատակն է Դսեղ, Չկալով, Դեբետ, Մարց, Ձորագետ, Քարինջ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Անտառամուտ, Թումանյան, Լոռուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան համայնքների բնակիչներին մատուցել բարձրորակ բժշկական ծառայություններ, ավելացնել հասանելի բժշկական ծառայությունների քանակը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը նախատեսվում է կառուցել Դսեղ համայնքի տարածքում, ոչ հեռու ներկայումս գործող առողջության կենտրոնի տարածքից։ Առողջության կենտրոնի կառուցապատման մակերեսը կազմում է 350 ք/մ, իսկ ընդհանուր տարածքը՝ ավտոկայանատեղի և այգի մոտ 2000 ք/մ։ Կենտրոնի ժամանակակից շենքային պայմանները, բժշկական նորագույն անհրաժեշտ սարքավորումներն և համապատասխան կահավորումը կստեղծեն տարածաշրջանում նմանը չունեցող ամբուլատոր ծառայություններ մատուցող հաստատություն իր յուրօրինակ միջավայրով։ Նախատեսվում է բարեկարգել նաև շենքի շրջակայքը։ Նախատեսվում է կառուցել ավտոկայանատեղի, ինչպես նաև լուսավորվելու է առողջության կենտրոնի շրջակայքը։ Այս պահին Դսեղի ամբուլատորիայի ծառայություններից օգտվում են շուրջ 5,000 բնակիչ շրջակա 7 գյուղերից։ Մենք նախատեսում ենք սպասարկման շրջանակը ավելացնել և ներգրավել ևս 6 գյուղ։ Այդ դեպքում ընդհանուր սպասարկվող բնակիչների թիվը կանցնի 10,000-ը։ Նոր կառուցվող շենքը պետք է փոխարինի այս պահին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կենտրոնին, որի շենքային և գույքային պայմանները անհնարին են դարձնում նշված ծառայությունների պատշաճ մատուցումը։ Նախատեսվում է ներկումս գործող «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի ամբողջ աշխատակազմին տեղափոխել նոր կառուցվող առողջության կենտրոն ամբողջովին անվճար հիմունքներով, իսկ բնակչության մատուցվող բոլոր պետական ծառայությունները կշարունակվեն մատուցվել համաձայն ՀՀ օրենսդրության։ Այն ծառայությունները որոնք մատուցվում են անվճար (պետ.պատվերով)՝ կշարունակվեն նույն կերպ։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը հագեցված է լինելու նորագույն բժշկական սարքավորումներով ինչը թույլ կտա ներգրավել հյուր-բժիշկ մասնագետների։ Հյուր-բժիշկների կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի սակայն չեն գերազանցի կազմակերպված այցի(երի) ինքնարժեքը։ Այսպիսի այցերը հնարավոր է կազմակերպվեն շաբաթական և ամսական հաճախականությամբ։ Նշված այցերի նպատակն է հասանելի դարձնել տարածաշրջանում բացակա/չներկայացված բժշկական ծառայությունները։ Հիմնականում ներգրավելու ենք նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժիշկների։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լուռու մարզ, Դսեղ համայնք, համայնքային զարգացում, առողջապահություն։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 474,361,000 /չորս հարյուր յոթանասունչորս միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Դսեղ, Չկալով, Դեբետ, Մարց, Ձորագետ, Քարինջ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Անտառամուտ, Թումանյան, Լոռուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան համայնքների բնակիչները։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շինարարություն՝ ● Նախագծման աշխատանքներ՝ 7,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 15-ը ● Ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտական ծառայությունների մատուցում՝ 3,361,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ● Առողջության կենտրոնի կառուցապատման կապալի աշխատանքներ ներառյալ հիմքեր, տանիք, պատեր, ներքին հարդարում, ներքին ջրամատակարարում և ջրահեռացում, կոյուղի և այլ անհրաժեշտ միջոցառումներ, նյութեր և աշխատանքներ թվով երկու՝ «Ա» և «Բ» մասնաշենքերի ամբողջական կառուցման համար 265,000,000 ՀՀ դրամ, ծրագրի ամբողջ ընթացքում ● Պատուհանների և դռների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 30,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ● Oդափոխության համակարգի պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 40,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ● Ջրամատակարարման և կոյուղու ցանցերի, սեպտիկ հորի ձեռքբերման, կառուցման/մոնտաժային աշխատանքներ՝ 25,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ● Էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման ցանցի կառուցում և մոնտաժային աշխատանքներ՝ 10,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ● Էլեկտրաէներգիայի մատակարարման ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 10,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը
Գենպլանային բարեկարգում՝
● Ավտոկայանատեղիի կառուցման և բակային տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ՝ 25,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը
Սարքավորումների և կահույքի ձեռքբերում՝
● Բժշկական սարքավորումների ձեռքբերում (ավտոկլավ, ուլտրամանուշակագույն լույս, ռենտգեն սարք, կլինիկական լաբորատորիա, լաբորատոր պարագաներ և նյութեր, գինեկոլոգիական աթոռ, պատգարակներ և այլ բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 20,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ● Կահույք և կահավորման պարագաներ (աթոռ, սեղան, պահարան, գորգ, նկար, վարագույր, լամպ)՝ 20,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ● Համակարգչային սարքավորումներ (համակարգիչ, մոնիտոր, անվտանգության համակարգ, տպիչ, հեռախոս) 4,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի հունիսի 1- ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ● Գովազդային ծառայություններ և պարագաներ՝ 10,000,000 ՀՀ դրամ արժողությամբ նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ● Բացման միջոցառման ծախսեր՝ 5,000,000 ՀՀ դրամ արժողությամբ նախատեսվում է ձեռք բերել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և/կամ կնքել՝ ● Կապալի պայմանագրեր (հիմքերի իրականացում, պատերի իրականացում, տանիքի ծածկի իրականացում, ներքին հարդարման աշխատանքներ, ՋՕՕ համակարգերի պատրաստում և տեղադրում) ընդհանուր առմամբ 403,361,000 ՀՀ դրամ, որից մինչև 2022 թվականի մայիսի 1-ը իրականացվել է 265,000,000 ՀՀ դրամի աշխատանք, իսկ 138,361,000 ՀՀ դրամի դիմաց աշխատանքները կիրականացվեն մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ● Ծառայությունների մատուցման պայմանագրեր (գովազդային նյութերի տպագրություն և տարածում) 22,000,000 ՀՀ դրամ։ Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը չի իրականացվել։ ● Մատակարարման պայմանագրեր (համակարգիչների ձեքբերում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, կահույքի ձեռքբերում և այլն) 37,000,000 ՀՀ դրամ, մինչև 2022 թվականի մայիսի 1-ը չի իրականացվել
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում՝
● Կեղտաջրերի մաքրման կայան - 5,000,000 ՀՀ դրամ, մինչև 2022 թվականի մայիսի 1-ը չի իրականացվել ● Բժշկական սարքավորումներ - 7,000,000 ՀՀ դրամ, մինչև 2022 թվականի մայիսի 1-ը չի իրականացվել |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր՝ ● Գովազդային ծառայություններ և պարագաներ - 10,000,000 ՀՀ դրամ ● Կենտրոնի բացման միջոցառումների ծառայություններ - 5,000,000 ՀՀ դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի, Դսեղի համայնքապետարանի և ՀՀ Առողջապահության նախարարության հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն ինականացվելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով։ |
(հավելվածը խմբ. 17.09.21 N 758-Ա, 12.10.21 N 814-Ա, 24.06.22 N 455-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |