ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
21 հունիսի 2022 թ. |
N 611-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 2.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.1. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստանալու դիմումի, թույլտվության, արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվության, արտաքին գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:».
2) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) Որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) ամբողջ տեքստում «Գովազդ» բառը փոխարինել «գովազդ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
4) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 10․1-ին կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«10․1․ Երևան քաղաքում գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:»․
5) Հավելվածի 2-րդ գլխի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11. Գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 1) դիմում է ներկայացնում դրա տեղաբաշխման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:»․
6) Հավելվածի 2-րդ գլխի 11․1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11․1․ Դիմումը պետք է պարունակի․
1) վարչական շրջանի անվանումը,
2) վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,
3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),
4) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),
6) գովազդի տեղաբաշխման ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղաբաշխել գովազդը,
7) Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե Գովազդը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,
8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը, տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը, մասնավորապես՝ գովազդային միջոցի հասցեն, դրա տեսակը։»․
7) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 11․2․-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«11․2. Դիմումին կցվում են.
1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,
3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,
5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:»․
8) Հավելվածի 2-րդ գլխի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12․ Գովազդի միջոց տեղադրելու համար, անձը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 3) դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդի միջոց տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:»․
9) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 12․1․-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«12․1․ Դիմումը պետք է պարունակի․
1) վարչական շրջանի անվանումը,
2) վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,
3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),
4) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),
6) գովազդային միջոցի տեղադրման վայրը և ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղադրել գովազդի միջոցը,
7) Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդի միջոցը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,
8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը։»․
10) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 12․2․-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«12․2. Դիմումին կցվում են.
1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,
3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,
5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:»․
11) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 12․3․ կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«12.3. Մեկից ավելի վարչական շրջաններում գովազդային գործունեություն իրականացնող գովազդակիրներն ուրվանկարների և համապատասխան փորձաքննության մոնտաժային նախագծերի համաձայնեցման համար մինչև սույն կանոնների 11-րդ կետով սահմանված կարգով համապատասխան վարչական շրջան դիմում ներկայացնելը կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ներկայացնելով գովազդային ուրվանկարների փաթեթները կամ գովազդային միջոցների նախագծերը։ Ներկայացվող դիմումում պետք է նշվեն գովազդի տեղադիրը (հասցե) ըստ վարչական շրջանների, արտաքին չափերը, մակերեսը և տեղադրման ժամանակացույցը։»․
12) Հավելվածի 2-րդ գլխի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) սույն որոշման 11-րդ կամ 12-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դրանց համապատասխանությունը սույն կանոնների պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Աշխատակազմը դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:»․
13) Հավելվածի 2-րդ գլխի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15. Եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա Աշխատակազմը դիմումի Կանոնների պահանջներին համապատասխանելու մեջ հավաստվելուց կամ ձևական խախտումները դիմողի կողմից վերացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման և լուծման համար:»:
14) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 17․1-ին կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«17․1․ Վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի սույն կանոններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կիրառելի պահանջներին համապատասխանելու դեպքում, Երևան քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից տրվում է համաձայնություն ներկայացված դիմումի հիման վրա համապատասխան թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։ Թույլտվությունը տրվում է դիմումում նշված ժամկետով։»․
15) Հավելվածի 2-րդ գլխի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից համաձայնություն տրված ուրվանկարները, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, ինչպես նաև սույն կանոններով նախատեսված այլ փաստաթղթերը (հողհատկացման որոշում և այլն) ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն՝ համաձայն ձևի: Վարչական շրջանի ղեկավարի կողմից նշված թույլտվությունները կարող են տրվել դիմողի կողմից դիմումում նշված ժամկետից նվազ ժամկետով, ներկայացնելով այդպիսի որոշման պատճառաբանությունները։ Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տալը մերժում է նույն ժամկետում:»․
16) Հավելվածի 2-րդ գլխի 19-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19. Արտաքին գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո Աշխատակազմը պետք է պարզի գովազդի տեղաբաշխման և գովազդի միջոցի տեղադրման համապատասխանությունը դիմողի կողմից ներկայացված դիմումին և դրան կից նյութերին, ինչպես նաև տրված թույլտվությանը: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Աշխատակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը:»․
17) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 19․1-ին կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«19․1․ Համայնքի կողմից սույն որոշման 19-րդ կետի 1-ին պարբերության երկրորդ նախադասության և նույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված գործողությունները կատարման են ենթակա նաև այն դեպքում, երբ անձի կողմից տեղաբաշխվել է գովազդ կամ տեղադրվել է գովազդի միջոց համապատասխան թույլտվության բացակայության պայմաններում։»․
18) Հավելվածի 2-րդ գլխի 21.1.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«21.1. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ դիմումը Կանոնների 16-րդ կետով սահմանված ժամկետում ենթակա է մերժման հետևյալ դեպքերում`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված չափորոշիչների և Կանոնների պահանջներին,
2) խախտվում են սույն կանոնների և այլ իրավական ակտերի պահանջները:»․
19) Հավելվածի 2-րդ գլխի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«25. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը կարող է թույլտվությունը փոխանցել այլ անձի՝ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության համաձայնությամբ։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ համապատասխան թույլտվությունից բխող իրավունքը ձեռք բերելուց հետո 4 ամսից ոչ շուտ: Համաձայնությունը տրվում է այդ մասին համապատասխան դիմում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:»․
20) Հավելվածի 2-րդ գլխի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«26. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետը լրանալու, այն վաղաժամ դադարելու դեպքում գովազդատուն, գովազդակիրը, գովազդային միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը պարտավոր են թույլտվության ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրենց միջոցներով ապամոնտաժել գովազդը, գովազդի միջոցը, իսկ զբաղեցրած տարածքը, շենքերը, շինությունները կամ այլ գույքը, որի վրա տեղակայված, տեղադրված է եղել գովազդը, գովազդի միջոցը, բերել նախկին վիճակին։»․
21) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 26․1․-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«26.1.Անձն ունի իր գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք։ Այդ նպատակով անձը թույլտվության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ դիմում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարին:»․
22) Հավելվածի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«III. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. հունիսի 21 Երևան |
Հավելվածուղղ. Երևան քաղաքի ավագանու 21.06.2022թ.-ի N 611-Ն որոշման |
«Հավելված N 2 Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման |
Ձև 1
______________________________________________
(վարչական շրջանի անվանումը)
______________________________________________
(վարչական շրջանի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________________
(դիմողի անուն, ազգանուն/անվանում, հասցեն)
______________________________________________
(իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)
______________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, հասցեն)
______________________________________________
(դիմողի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
______________________________________________
(բնակության վայր/գտնվելու վայր, պետական գրանցման համար)
Դիմում
Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն տրամադրելու մասին
Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն:
Գովազդային միջոցի վայրը ___________________
Գովազդի տեղաբաշխման ժամկետը ___________________
Այդ նպատակով խնդրում եմ՝
□ տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)
□ տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե գովազդը, գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):
Կից ներկայացնում եմ՝
1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2. գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,
3. գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից՝ գովազդի չափերի նշումով,
4. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
5. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,
6․ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։
Դիմող՝ |
________________ |
_________________________ |
«___» _______ թ. |
Ձև 2
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ _______________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ)
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
Տրվում է
______________________________________________
գովազդակրի անունը, անվանումը
______________________________________________
արտաքին գովազդի տեղաբաշխման
(տեղադրման) վայրը (տեղը)
______________________________________________
արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) միջոցը
(վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պաստառ և այլն)
______________________________________________
գովազդի տեսակը
Գովազդի մակերեսը _____ քմ
Թույլտվության գործողության ժամկետը` | «__»___________ թ. |
Երևանի __________ վարչական շրջանի ղեկավար` __________________
« ___ » _________ թ. |
Կ. Տ. |
Ձև 3
______________________________________________
(վարչական շրջանի անվանումը)
______________________________________________
(վարչական շրջանի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________________
(դիմողի անուն, ազգանուն/անվանում, հասցեն)
______________________________________________
(իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)
______________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, հասցեն)
______________________________________________
(դիմողի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
______________________________________________
(բնակության վայր/գտնվելու վայր, պետական գրանցման համար)
Դիմում
Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն տրամադրելու մասին
Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն:
Գովազդային միջոցի տեղադրման վայրը ___________________
Գովազդի միջոցի տեղադրման ժամկետը ___________________
Այդ նպատակով խնդրում եմ՝
□ տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)
□ տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե գովազդը, գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):
Կից ներկայացնում եմ՝
1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2. գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,
3. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,
5. հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։
Դիմող՝ |
________________ |
_________________________ |
«___» _______ թ. |
Ձև 4
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ _______________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
Տրվում է
______________________________________________
դիմումատուի անունը, անվանումը
______________________________________________
արտաքին գովազդի միջոցի
(տեղադրման) վայրը (տեղը)
գովազդի միջոցի մակերեսը _____ քմ
Թույլտվության գործողության ժամկետը` | «__»___________ թ. |
Երևանի __________ վարչական շրջանի ղեկավար` __________________
« ___ » _________ թ. |
Կ. Տ.»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 04 հուլիսի 2022 թվական: