ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2018 թվականի |
թիվ 72 |
քաղ. Մոսկվա |
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 022/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 90 որոշմամբ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամսվա ընթացքում թույլատրվում են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 022/2011) սահմանված սննդամթերքի մակնշման մասով պարտադիր պահանջներին համապատասխան գենաձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված սննդամթերքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառության մեջ բացթողումը.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: