ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 5 հավելվածում՝
ա. հարցաշարի 1-ին կետի 3-րդ սյունակում «Չափումների միասնականության ապահովման մասին» (ՀՕ-22-Ն 08.02.2012 թ.) ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին մաս, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մաս և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված Հավելված» բառերը փոխարինել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ Օրենք) 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելված» բառերով,
բ. հարցաշարի 2-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արդյո՞ք օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին:»,
գ. հարցաշարի 2-րդ կետի 3-րդ սյունակում «Օրենքի 13-րդ հոդված, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 2-րդ մաս» բառերը փոխարինել «Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերով.
2) N 17 հավելվածը «2403 19 900 0,» թվերից հետո լրացնել «2404 11 000, 2404» թվերով.
3) N 17 հավելվածի Աղյուսակ 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
ա. 2.1-ին կետի 2-րդ սյունակում «կամ «Ծխելու ծխախոտ» բառերը փոխարինել «, «Ծխելու ծխախոտ», «Տաքացվող ծխախոտի գլանակ» կամ «Տաքացվող կապսուլա ծխախոտով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.10-րդ կետով.
« |
|
», |
գ. 6-րդ կետի 5-րդ սյունակում «1.2» թիվը փոխարինել «1.0» թվով.
4) N 17 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ Աղյուսակ 3-ով.
«Աղյուսակ 3
|
». |
5) N 17 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական: