ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 199 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝
մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի ձևը.
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի լրացման կարգը.
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրն օգտագործելու և այդ հավաստագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: