ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2021 թվականի |
թիվ 68 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԻՆՉԵՎ 250 Ձ.ՈՒ. ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ, ՈՉ ԴԱՐՁԿԵՆ ԵՎ ԴԱՐՁԿԵՆ ՀԱՐԹԱՇԵՐԵՓՈՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 142 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 148 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ մինչև 250 ձ.ու. հզորությամբ, ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով թրթուրավոր բուլդոզերների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 148 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2026 թվականի հունիսի 28-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 148 որոշմամբ նախատեսված չափերով հակագնագցման տուրքի գանձումը.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 142 որոշմանը համապատասխան վճարված (բռնագանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հակագնագցման տուրքին հաշվանցման իրականացումը և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (բռնագանձվել) է:
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 3-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ մինչև 250 ձ.ու. հզորությամբ, ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով թրթուրավոր բուլդոզերների մասով հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 142 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|