Գլխավոր տեղեկություն
Номер
N 101-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.99
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2010
Дата вступления в силу
25.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2010 թվականի N 101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուներում (գազետիրներ),» բառերը.

2) 7-րդ կետում «Գրանցված» բառը փոխարինել «Հաշվառված» բառով.

3) 8-րդ կետը «վարվում են» բառերից հետո լրացնել «մարզերով՝» բառով.

4) 11-րդ կետում «տվյալները հավաքվում են» բառերը փոխարինել «տվյալների էլեկտրոնային տարբերակը հավաքվում է» բառերով.

5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը (այսուհետ՝ պետական քարտադարան) բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի էլեկտրոնային քարտից (անձնագրից), որտեղ տեղադրված է օբյեկտի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը։

Քարտերն ամփոփվում են ըստ մարզերի և համայնքների։».

6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակվող տվյալները պահպանվում և թարմացվում են էլեկտրոնային տարբերակներով, իսկ տրամադրվում են ավանդական (թղթային) կամ էլեկտրոնային տարբերակներով։».

7) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան