ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 303-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` եռամսյա ժամկետում ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, դրանց վերաբերյալ միջազգային փորձը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 27-ի N 303-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հ. Թովմասյան |
- ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Օսիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Չիլինգարյան |
- Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ |
Զ. Առաքելյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
Է. Հովհաննիսյան |
- «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Անանյան |
- Հայաստանի ակտուարների միության նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |