ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1252-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող oդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և նշված գործունեության տեսակների լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 21-Ն որոշումը:
2. Հաստատել`
1) կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականիհոկտեմբերի 30-ի N 1252-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից օդային տրանսպորտով կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման պայմանները և գործընթացը:
2. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` գլխավոր վարչություն):
3. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:
4. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիաները (այսուհետ` լիցենզիա) տրվում են անժամկետ:
5. Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա ստանալու համար հայտատուները գլխավոր վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով`
ա. իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.
2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը.
3) գլխավոր վարչության կողմից տրված օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի պատճենները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թռիչքային անձնակազմի անդամների մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերը.
5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազորված մարմին են հանձնվում առձեռն կամ փոստով:
8. Եթե լիցենզիա ստանալու համար գլխավոր վարչություն ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա գլխավոր վարչությունը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, իսկ եթե կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գլխավոր վարչությունը հայտատուին առաջարկում է 10-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
10. Լիազորված մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՄ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
11. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը, դադարեցումը, լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականիհոկտեմբերի 30-ի N 1252-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N ԿՕՀ-
Ի ր ա վ ա բ ա ն ա կ ա ն ա ն ձ ի ա ն վ ա ն ու մ ը
……………………………………
Ի ր ա վ ա բ ա ն ա կ ա ն ա ն ձ ի գ տ ն վ ե լ ու վ ա յ ր ը
……………………………………
Գ ո ր ծ ու ն ե ու թ յ ա ն տ ե ս ա կ ը՝ Կանոնավոր օդային հաղորդակցություն |
Լ ի ց ե ն զ ի ա ն տ ա լ ու ա մ ս ա թ ի վ ը
___________200 թ.
Լիցենզիայի գործողության ժամկետը՝ անժամկետ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
____________________ Կ.Տ. (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |