ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 1994 թվականի N 132
Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կողմից կանխիկ արտարժույթով գործառնությունների իրականացման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» թիվ 29 որոշմամբ տրված արտոնագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների ու վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչություններին` իրականացնել նշված որոշմամբ հաստատված կարգով արտոնագրված կազմակերպությունների գործունեության ստուգումներ և երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը տրված արտոնագրերի գործողության հետագա նպատակահարմարության մասին: