ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1430-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, ինչպես նաև նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով իրականացվող գնման գործընթացներում մասնակցի կողմից պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել:
3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումների փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում բանակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ` պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների ձեռքբերման գնի և մատակարարման ժամկետների վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած փոխըմբռնման հուշագիրը.
3) հուշագրի կնքումից հետո իրականացնել հուշագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված գործառույթները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1430-Ա որոշման |
Նախագիծ
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՅՈՒՆԻՍԵՖ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
MEMORANDUM OF UNDERSTANDING
FOR THE PROVISION OF PROCUREMENT SERVICES
BETWEEN
UNICEF,THE UNITED NATIONS CHILDREN’S FUND
AND
MINISTRY OF HEALTH
201--
ՀԱՅԵՐԵՆ |
ԱՆԳԼԵՐԵՆ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅՍ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (բոլոր հավելվածներով) կնքված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (այսուհետ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ), և Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի (այսուհետ` ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից, որը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, հիմնադրվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից` 1946թ. դեկտեմբերի 11-ի N 57 որոշմամբ,որպես ՄԱԿ-ի օժանդակ մարմին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տանը, Նյու Յորքում, 10017, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սահմանումներ Այս Փոխըմբռնման հուշագրում ժամկետներն ունեն հետևյալ նշանակությունները, եթ» այլ բան սահմանված չէ. 1.4 Ծառայություններ` մատակարարման հետ կապված կամ կառավարման ծառայություններ` մատուցված ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից: 1.5 Ստանդարտ ապրանքներ, որոնց համար դասակարգումը առաջարկվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից, իսկ գնացուցակի և ցանկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ապրանքների կատալոգում` գնումների ծառայություններ մատուցելու խնդրագրի ընդունվելուց հետո: 1.6 Ոչ ստանդարտ ապրանքներ` ապրանքներ, որոնք ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից Գնումների Ծառայություններ Տրամադրելու Դիմումի հաստատման պահին ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի Մատակարարման Ցանկի և Գնացուցակի մեջ: 1.7 Պահուստային ապրանքներն, այն ապրանքներն ու սարքավորումներն են, որոնք պահվում են մատակարարման բաժնի պահեստի գույքացուցակում: 1.8 Ոչ պահուստային ապրանքներն, այն ապրանքներն ու սարքավորումներն են, որոնք ոչ պահուստային ապրանքներ, ոչ էլ պատվաստանյութեր են: 1.9 ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ապրանքների կատալոգը և գնացուցակը ստանդարտ ապրանքների և սարքավորումների կատալոգն է, որը հասանելի է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի միջոցով: 1.10 Պատվաստանյութի ստացման վերաբերյալ հաշվետվություն, որը մշակվել է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից և նպատակաուղղված է դյուրացնելու պատվաստանյութի ստացման փաստաթղթաշրջանառությունը, ինչպես գնահատված է Կառավարության կողմից, և աջակցել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին դիտարկել այդպիսի տեղեկատվությունն ավելի լայն կտրվածքով:
Առաջարկվող գնումների ծառայություններ:
2. Փոխըմբռնման հուշագրի ժամկետով, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը Կառավարությանը կառաջարկի գնումների ծառայություններ` ա. Ստանդարտ ապրանքների վերաբերյալ, բ. Ոչ ստանդարտ ապրանքների վերաբերյալ, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նախատեսված նման ոչ ստանդարտ ապրանքների առանձնահատկությունները պարզ են և ամբողջական գ.Ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ տեխնիկական առաջադրանքները սահմանված են ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից` գրավոր ձևով: 3. Ըստ Փոխըմբռնման հուշագրի` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պարտավորվում է ապահովել, որ բոլոր գնված ապրանքներն ու ծառայությունները օգտագործվեն գործունեության և ծրագրերին համապատասխան, նպաստելով երեխաների բարեկեցությանը: Խնդրագիր` Գնումների Ծառայությունները իրականացնելու նպատակով 4. Փոխըմբռնման հուշագրի համաձայն` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ խնդրագիր պետք է ներկայացնի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին` Գնումների ծառայությունների վերաբերյալ: 5. Գնումների ծառայությունների վերաբերյալ յուրաքանչյուր խնդրագիր կներառի պահանջված ապրանքների ամբողջական արժեքը` ըստ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ապրանքների ընթացիկ կատալոգի և գնացուցակի կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախօրոք ներկայացված նախահաշվի հիման վրա: 6. Գնումների ծառայությունների խնդրագրի ստացականը ստանալուց հետո, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պետք է տեղեկացնի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, թ» արդյոք Գնումների Ծառայությունների վերաբերյալ խնդրագիրը ընդունվել է, մերժվել կամ անավարտ է: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը` սույն Փոխըմբռնման Հուշագրի համաձայն իրավունք ունի մերժել Գնումների Ծառայությունների վերաբերյալ խնդրագիրը: 7. Խնդրագիրը ընդունելու դեպքում, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ծանուցմանը կից կներկայացնի պահանջվող ապրանքների առաքման նախահաշիվը: Խնդրագրի ընդունումը պայմանական է` կախված ծախսերի նախահաշվի նկատմամբ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ համաձայնությունից: Ծախսերի նախահաշիվը կներառի ապրանքների առաքման ապահովագրության և այլ ծառայությունների, ինչպես նաև բեռնափոխադրման արժեքները, չնախատեսված ծախսերի պաշարը: Պահուստային գումարի նպատակն է ծածկել արտարժույթի փոխարժեքի տատանումների հավելյալ վճարները: Չօգտագործված գումարը կամ չօգտագործված մասը ենթակա է վերադարձման: Պահուստապաշարը կարող է կիրառվել բացառիկ դեպքերում: Այն չի օգտագործվում ապրանքների պահեստավորման դեպքում:
Պայմանագիր` Գնումների ծառայությունների խնդրագիրը ընդունելու դեպքում 8. Ըստ Փոխըմբռնման սույն Հուշագրի` Գնումների Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ընդունված խնդրագիրը և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից ուղարկված ծանուցագիրը միասին կկազմեն պայմանագիր` ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի և ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ միջև` առաջնորդվելով սույն Փոխըմբռման Հուշագրով: 9. Պայմանագրային փոփոխությունները կատարելը, ինչպես նաև ապրանքների որակի և ծառայությունների վերաբերյալ փոփոխությունները կարող են կատարվել միայն ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի և ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ միջև գրավոր համաձայնությամբ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու կլինի այդ փոփոխությունների հետևանքով առաջացած նաև այլ ծախսերի համար, այդ թվում արտադրողների, մատակարարների կողմից ներկայացված ծախսերի` ներառյալ տուգանքները:
Վճարման կարգ
10. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից Գնումների Ծառայությունների վերաբերյալ ընդունված խնդրագիրը ստանալիս ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պետք է կանխավճար կատարի այն գումարի չափով, որը նշված կլինի կից ներկայացված ծախսերի նախահաշվում: 11. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պետք է փոխանցում կատարի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի բանկային հաշվին, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ծանուցման մեջ: Խնդրագիրը չի կարող իրագործվել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից` նախքան գումարի փոխանցումը: 12. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պարտավորվում է վճարել`ա. Գնաճի արդյունքում առաջացած տարբերությունը նախահաշվում ներկայացված գնի և իրական գնի միջև և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից վճարվող գների միջև` վճարելու ընտրված մատակարարին (ներ) կամ ծառայություն մատուցողին (ներ), այդ թվում, բեռնափոխադրումների փոփոխված ծախսերը, ինչպես նաև տարադրամի փոխանակման տատանումները կամ այլ լրացուցիչ ծախսեր և (բ) ցանկացած հետագա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի գործառնությունների վճարների աճը: Համապատասխանաբար գների իջեցման դեպքում Կառավարությունը հաշվանցում է կատարում: Պահեստային ապրանքների համար սույն կետը կիրառվում է այն իմաստով, որ գները պարբերաբար սահմանում և փոփոխվում են ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից:
ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի Գնումների ծառայություններ մատուցելու գործընթացը
13.Ապրանքներն ու ծառայությունները կտրամադրվեն ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կանոնադրության և կանոնակարգերի համաձայն: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը, Գնումների ծառայություններ մատուցելու ընթացակարգը կարող է վստահել Միավորված Ազգերի գործընկերների գործակալություններին, որոնք կկիրառեն իրենց համապատասխան ծախսերը և գնումների ու ֆինանսական կանոնադրությունն ու կանոնակարգը: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ կներկայացնի գնման պատվերի պատճենները` ներկայացված Կառավարության անունից:
Ապրանքների Առաքումը
14. Ապրանքների ստացողը կլինի Կառավարությունը կամ իր կողմից նշանակված ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի համարվի ապրանքների ստացողը, այլ կկազմակերպի ապրանքների առաքումը` Կառավարության կողմից նշանակված վայր (ընդունող նավահանգիստ): ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կամ նրա կողմից նշանակված բեռնափոխադրումների առաքիչը, պարտավորվում է ստացողին ուղարկել տվյալ բեռի փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև պահանջովող ապրանքների որակի երաշխավորման փաստաթղթի պատճենները (ապրանքագիր, օդային փոխադրման բեռնագիրը, վերլուծության վկայագիրը և այլն): ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պարտավորվում է Կառավարությանը տեղեկացնել առաքման հավանական կամ իրական հետաձգման մասին հնարավորինս շուտ, երբ կտիրապետի այդպիսի տեղեկատվության: 15. Բոլոր ապահովագրված ապրանքները պետք է առաքվեն մինչև նշանակված վայրը (ըստ Incoterm2010 ), որը նշված է ծախսերի նախահաշվում, եթե այլ բան նախատեսված չէ գրավոր: Եթե ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը համաձայնում է, որ ապահովագրությունը կատարվի Կառավարության կողմից, ապա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պետք է ունենա բավարար ապացույց, որ բեռնափոխադրումը համարժեքորեն կիրականացվի ապահովագրական ընկերության կողմից:
Պատվաստանյութեր
16. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կկազմակերպի պատվաստանյութերի օդային փոխադրումը: Պատվաստանյութը ստանալուց 5 (հինգ) աշխատանքային օր առաջ, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով ստացողին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը 1. չվերթի տվյալները 2. օդային առաքման ապրանքագիրը, 3. մատակարարի հաշիվ ապրանքագիրը, 4. փաթեթավորման փաստաթղթերը, 5. Ազգային Կանոնակարգող մարմնի կողմից տրված վկայագիրը` առաքվող պատվաստանյութերի քանակի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի մի փաթեթը կցված կլինի բեռնագրի հետ, իսկ մյուս փաթեթը տեղադրված կլինի ապրանքի N1 արկղի ներսում: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի պահանջով պատվաստանյութերի ստացման հաշվետվությունը պետք է լիարժեք լինի և ստորագրելուց հետո ուղարկվի ՄԱԿ–ի Մանկական գրասենյակ` պատվաստնյութը առաքելու յոթանասուներկու (72) ժամվա ընթացքում: Լրացված VAR ձևը չի կարող մեկնաբանվել ա) որպես ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ակնհայտ կամ ենթադրյալ համաձայնություն` Ձևի մեջ տեղ գտած տվյալների վերաբերյալ պատասխանատվության, պահանջների կամ այլ պարտավորության տեսակների նկատմամբ բ) ոչ էլ առերևույթ ապացույց` կապված առաքվող պատվաստանյութերի տեխնիկական համապատասխանության կամ որակի հետ:
Ապրանքների զննումը մինչ առաքումը
17. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է պահանջով իրականացնել ապրանքների զննումը` մինչ դրանց առաքումը: Այս ծառայության արժեքը, եթ» լինի այդպիսին, նշված կլինի Ծախսերի Նախահաշվում:
Մաքսազերծում
18. Կառավարությունն ամբողջովին պատասխանատվություն է կրում ստանալու բեռը նշանակված վայրում (ընդունող նավահանգստում), իրականացնելու մաքսազերծման գործընթացը և բոլոր ապրանքների դասակարգումն ու բաշխումը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Փոխըմբռնման հուշագրով կամ ծախսերի նախահաշվով: Անկախ բացառիկ համաձայնության դեպքերի, երբ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է իրականացնել մաքսազերծման գործընթացը, Կառավարությունը պարտավորվում է վճարել հարկեր կամ տուրքեր: 19. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի ընդունի Կառավարության համար մատակարարված ապրանքների վերադարձը: Միայն բացառիկ դեպքերում և նախապես գրավոր համաձայնության ժամանակ, պահուստային ապրանքները կարող են ետ վերադարձվել ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ, Կոպենհագենի մատակարարման բաժին` Կառավարության միջոցներով:
Ապրանքների առաքում
20. Ծառայությունները կհամարվեն մատուցված, երբ դրանք կիրականացվեն: Այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը ծառայություններ է մատուցում, որոնք պահանջում են, որ Կառավարությունը ձեռք բերի թույլտվություններ, լիցենզիաներ և այլ պաշտոնական փաստաթղթեր, ապա Կառավարությունը կարող է ցուցաբերել իր աջակցությունը և համագործակցությունն այս հարցերի լուծման համար:
Վերջնահաշիվ
21. Ապրանքներ առաքելուց և ծառայությունները մատուցելուց հետո հաշվարկվում են բոլոր ծախսերը: Դրանից հետո ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պետք է կազմի վերջնահաշիվ և այն ներկայացնի Կառավարություն, որը կներառի գնման ծառայությունների ընդհանուր գումարը, այդ թվում բոլոր գնային տատանումները և տուգանքները: 22. Վերջնահաշիվը կներկայացվի ԱՄՆ դոլարով: Ըստ սույն Փոխըմբռնման հուշագրի, Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է հաշվարկի արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները: 23. Այն դեպքում, երբ Կառավարության հաշվին կա գումար, որը երևում է Ծախսերի նախահաշվում, ապա Կառավարությունը պետք է հարցում կատարի այն մասին, թե արդյոք այդ գումարը կպահվի հետագա գործարքների համար, թե ետ կվերադարձվի: Այն դեպքում, երբ վերջնահաշվում կա գումարի պակասորդ և չնախատեսված ծախսերի համար նախատեսված պահուստային գումարը բավարար չէ այն վճարելու համար, ապա Կառավարությունը ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից ծանուցում ստանալուց 30 «երեսուն» օրվա ընթացքում պետք է կատարի լրացուցիչ վճարում նույն բանկային հաշվին և նույն փոխարժեքով, որով կատարել էր վճարում: 24. Եթե ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի ստանում պատասխան վերջնահաշիվը ուղարկելուց և հիշեցում կատարելուց 2 «երկու» տարիների ընթացքում, ապա այդ գումարը նվիրատվություն է արվում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին:
Լիազորություններ և պարտավորություններ
25. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պարտավորվում է իրականացնել Գնումների ծառայություններ: Վերջինս պարտավորվածություն չի կրում գրավոր կամ բանավոր տեղեկացնելու առաքման հետաձգման, կորստի կամ վնասի, ապրանքների որակի, օգտակարության, առանձնահատկությունների մասին, բացառությամբ անփութության և երրորդ կողմի մատուցած ծառայությունների հետևանքով առաջացած վնասների համար: Իր միջոցների հաշվին մատուցած ծառայությունների դեպքում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պատասխանատու չէ կողմնակի, անուղղակի կամ ոչ նյութական վնասների կամ կորուստների համար: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ընդհանուր պատասխանատվությունը, ցանկացած դեպքում, չպետք է գերազանցի պատվերի արժեքը գնումների ծառայությունների նկատմամբ, որոնց պահանջը կատարվել է: Ոչ մի դեպքում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը չի կարող պատասխանատու լինել պատահական, անուղղակի, հետևանքային կամ ոչ էական կորուստների կամ վնասների, կամ եկամուտների կամ շահույթի կորստի համար: Տեխնիկական համապատասխանատվության կամ պատվաստանյութի որակի վերաբերյալ վեճի դեպքում Կառավարությունը ընդունում է միայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից կատարված գնահատականը: 26. Օրենքի սահմաններում և հնարավորության դեպքում, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է Կառավարությանը տրամադրել պատվաստանյութերի և այլ դեղամիջոցների երաշխավորությունը և մատակարարի պատասխանատվությունը: 27. Որակական թերության համար դժգոհություն առաջանալու կամ ապրանքների անհամապատասխանության դեպքում, ներառյալ որևէ կորուստ կամ վնաս, Կառավարությունը հարցը կլուծի արտադրողի և մատակարարի հետ: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կարող է ցուցաբերել իր աջակցությունն այդ թերությունները հարթելու նպատակով: 28. Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում ծառայությունների կատարման հետ կապված 3-րդ անձի կողմից բարձրացված պահանջը բավարարելու հարցում: Կառավարությունը կպաշտպանի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի շահերը ցանկացած երրորդ կողմից առաջադրված բողոքների դեպքում: Կառավարությունը պետք է հատուցի, պաշտպանի և հեռու պահի ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին ցանկացած երրորդ կողմի հայցի կամ այլ գործողության պատճառով առաջացած խնդիրներից: 29. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի` մատակարարների և արտադրողների հետ առկա պայմանագրերի մեծամասնության մեջ կա կրած վնասների մասին կետ, որը թույլ է տալիս մատակարարից/արտադրողից ստանալ գումար առաքման հետաձգման համար: Այս խնդիրը իրագործելու դեպքում, գումարը կվճարվի Կառավարությանը: Քանի որ մատակարարի հետ կնքված երկարաժամկետ պայմանագերում բացակայում է կրած կորուստների մասին կետը, ապա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը միջոցներ կձեռնարկի, որպեսզի այն ներառվի Գնման պատվերում: Երբ բացակայում է մատակարարների հետ կնքված պայմանագիրը և ապրանքները պետք է մատակարարվեն համընդհանուր առաջարկով, ապա ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը կներառի այս կետը գնային առաջարկների փաստաթղթերում` նախապես համաձայնեցնելով ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ հետ:
Վեճերի կարգավորում
30.Կողմերը պետք է լուծեն իրենց վեճերը և տարաձայնությունները բանակցությունների միջոցով: Երբ Կողմերը համապատասխան Փոխըմբռնման հուշագրի փորձում են լուծել իրենց վեճերը հաշտության ճանապարհով, ապա հաշտությունը պետք է տեղի ունենա ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի կանոնադրության համաձայն կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ նման գործընթացներին համաձայն: Այն դեպքում, երբ այսպիսի վեճերը չեն լուծվում, հաշտության դիմումը մյուս կողմին ներկայացնելուց 60 (վաթսուն) օրվա ընթացքում, ապա ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի կանոնադրության համաձայն Կողմերը գալիս են արբիտրաժային համաձայնության: Կողմերը պետք է առաջնորդվեն արբիտրաժի վերջնական որոշմամբ: Գործընթացի ծախսերը պետք է հավասարապես բաշխվեն Կողմերի միջև: Դատարանը չունի իրավասություն նշանակել պատժիչ տուգանքներ: Դատարանը չունի իրավասություն նշանակել 4%-ից ավելի տուգանքներ: ՅՈՒՆԻՍՏՐԱԼ տերմինը այսուհետ կնշանակի` Միավորված Ազգերի Հանձնաժողով` Միջազգային Առևտրային պայմանագրի համար:
Արտոնություններ և առավելություններ
31. Այն ամենը ինչը ներառված չէ կամ չի վերաբերում սույն Փոխըմբռնման հուշագրին, ներառելով, բայց չսահմանափակելով սույն Հուշագրի պայմաններին համապատասխան որևէ պայմանագիր, պետք է չընդունի ՄԱԿ-ի կամ օժանդակ կազմակերպությունների, այդ թվում նաև ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից ակնհայտ կամ ենթադրյալ արտոնություններն ու առավելությունները, հակառակ դեպքում Սույն Փոխըմբռնման հուշագրի ոչ մի դրույթ կամ սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթներին համապատասխան ուժի մեջ մտած պայմանագիր չի մեկնաբանվի կամ կիրառվի համապատասխան կարգով, որոնք անհամատեղելի կլինեն նման արտոնությունների ու անձեռնմխելիությունների հետ:
Համաձայնագրի ժամկետը
32. Սույն Փոխըմբռնման Հուշագիրը ուժի մեջ կմտնի վերջին ստորագրման պահից և կգործի մինչ Կողմերը կդադարեցնեն Հուշագիրը: 33. Կողմերից յուրաքանչյուրը կարող է առանց պատճառի դադարեցնել Հուշագիրը 90 (իննսուն) օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին, ինչպես նաև կարող է դադարեցվել պատճառով` 14 (տասնչորս) օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին: 34. Փոխըմբռնման հուշագիրը դադարեցնելուց հետո, Կողմերը կարող են քայլեր ձեռնարկել ավարտին հասցնելու արդեն իսկ սկսած գնումների ծառայությունների մատուցումը` սույն Հուշագրով նախատեսված կարգով: 35. Փոխըմբռնման Հուշագրի պայմանների կատարումը կհամարվի դադարեցված, երբ Կողմերի միջև կկանոնակարգվեն ֆինանսական հարցերը:
Ընդհանուր պայմաններ
36. Ըստ Փոխընբռման Հուշագրի, որևէ ծանուցում, պահանջ կամ համաձայնություն պետք է ներկայացվի գրավոր ձևով և ուղարկվի էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով հետևյալ կերպ` Եթե ուղարկվում է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ` ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի Ներկայացուցչության Հայաստանյան Գրասենյակ, Պատճենը` ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) Գնումների ծառայություն, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ, Պլեդս, Ֆրիպորտ, Կոպենհագեն 2100, Դանիա Տնօրենին Հեռ. +45 35 27 35 27 Ֆաքս. +45 35 26 94 21 Եթե ուղղված է Կառավարություն` Առողջապահության նախարարություն Կառավարական տուն 3, ՀՀ « ք. Երևան-0010, 37. Էլեկտրոնային փոստի միջոցով ստացված տեղեկությունը կվերանայվի 7 օրվա ընթացքում, իսկ ֆաքսով ուղարկելու դեպքում` 24 ժամվա ընթացքում: 38. Կառավարությունը հաստատում է, որ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ոչ մի պաշտոնատար անձ չի ստանա սույն Հուշագրից բխող ուղղակի կամ անուղղակի շահույթ: Կողմերը համաձայնում են, որ այս դրույթի ցանկացած խախտում կհանդիսանա խզում սույն Փոխըմբռնման հուշագրի համար: 39. Սույն Փոխըմբռնման հուշագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես Կողմերի միջև գործատուի, աշխատողի և գործակալության միջև հարաբերությունների հաստատում: 40. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ չի կարող զիջել կամ այլ կերպ իրականացնել սույն Հուշագրի կատարումը կամ Հուշագրի ցանկացած դրույթ, կամ առաջ քաշել Կառավարության իրավունքներ, պահանջներ և պարտավորություններ սույն հուշագրի ներքո, եթե նախապես այլ բան գրավոր համաձայնեցված չէ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի հետ: 41. Պարտականությունների չկատարումը կամ թերի կատարումը ֆորս-մաժորային իրավիճակում չի կարող համարվել պարտականության խախտում: Կողմը կարող է ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը` մեղմացնելու Ֆորս-մաժորի հետևանքները: Միևնույն ժամանակ, Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ Փոխըմբռնման հուշագիրը իրագործելու համար: Փոխըմբռնման հուշագրում, Ֆորս-մաժորի իրավիճակ են պատերազմները, հեղափոխությունները, ապստամբությունները, փոթորիկները, ցիկլոնները, երկրաշարժերը, ջրհեղեղները և բնության ու արհեստածին այլ արհավիրքները: 42. Կողմերը պարտավորվում են պահպանել փաստաթղթերի, տեղեկատվության գաղտնիությունը: Կողմերը կարող են տեղեկատվություն տրամադրել իրենց գործընկերներին, որը անհրաժեշտ կլինի գնումների ծառայություններ իրականացնելու նպատակով: Գործընկերները նույնպես պարտավորվում են պահպանել գաղտնիությունը: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը իր պարբերական հաշվետվություններում և հրապարակումների մեջ կարող է տեղեկատվություն տեղադրել կատարված գործարքների վերաբերյալ: 43. Կողմերը իրենց համագործակցության շրջանակներում պետք է հասարակայնության հետ կապեր հաստատեն: 44. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից Գնումների մատուցման ծառայությունների մասին նախորդ համաձայնագրերը սույնով դադարեցվում են: 45. Պայմանագրի դրույթները կարող են փոփոխվել միայն Կողմերի միջև գրավոր համաձայնությամբ:
Սույնով Կողմերը կնքեցին սույն Փոխըմբռնման Հուշագիրը: Հայաստանի Կառավարություն ____________________________________
------և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)_______________________________________ Լեյլի Մոշիրի |
THIS MEMORANDUM OF UNDERSTANDING FOR THE PROVISION OF PROCUREMENT
WHEREAS
NOW THEREFORE, UNICEF AND THE GOVERNMENT hereby agree as follows:
Definitions
In this Memorandum of Understanding the following terms have the following meanings, unless otherwise stated:
Pro curement Services to be Offered
Requests for Procurement Services
Contract upon Acceptance of Request for Procurement Services
Payment
Procurement Subject to UNICEF's Procedures
Delivery of Supplies
Shipment and Insurance
Vaccines
Inspection of Supplies Prior to Shipment
Customs Clearance
Delivery of Services
Final Account
Warranty; Liability
Settlement of Disputes
No Waiver of Privileges and Immunities
Term and Termination
General Provisions
If to UNICEF:
UNICEF ARMENIA COUNTRY OFFICE
Att: The Representative
With a copy to:
UNICEF, the United Nations Children’s Fund PROCUREMENT SERVICES UNICEF Supply Division UNICEF Plads, Freeport 2100 Copenhagen Ø DENMARK Attn: Director
Tel: +45 35 27 35 27 Fax: +45 35 26 94 21
If to the GOVERNMENT:
THE MINISTRY OF HEALTH
IN WITNESS THEREOF, the PARTIES hereto have executed this Memorandum of Understanding. THE GOVERNMENT OF ARMENIA
By: _________________________________ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ __
UNICEF, the United Nations Children’s Fund
By: _________________________________
MS. LAYLEE MOSHIRI Representative of UNICEF Armenia Date
Authorized Representative
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |