ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 745-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 118-րդ, 119-րդ կետերը և 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Մնացականյան |
- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ղեկավար (համաձայնությամբ) |
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Օսիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Վասիլյան |
- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Կ. Առուստամյան |
- ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային հարաբերությունների վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Հ. Հովակիմյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու |
Ա. Մկրտչյան |
- պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|