ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2012 թվականի N 443-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-231-Ն կարգադրության 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 443-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ռազմաարդյունաբերության զարգացման իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և տեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծում` ի նպաստ երկրի ռազմական անվտանգության |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԱՊԳԿՎ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ՌԱՀ-ի կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ) |
30.08.2012 թ. |
Ծրագրի կատարման համար կպահանջվեն ֆինանսական միջոցներ: |
2. |
Ռազմական, ռազմաուսումնական պատվերներ կատարող և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների համար համապատասխան հարկաբյուջետային և վարկային քաղաքականության մեխանիզմների մշակում, համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների նախագծերի մշակում |
բյուջետային հատկացումների արդյունավետ օգտագործում, կազմակերպությունների անընդհատ կայուն գործունեություն |
ՀՀ ՊՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
01.12.2012 թ. |
չի նախատեսվում |
3. |
Ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար նյութատեխնիկական և մտավոր կարողությունների կենտրոնացմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացում՝ - գիտահետազոտական կազմակերպությունների հնարավորությունների ուսումնասիրում, - արտադրական հնարավորությունների ուսումնասիրում, - նյութատեխնիկական և մտավոր կարողությունների կենտրոնացմանը նպատակաուղղված տեղեկատվական բազայի ստեղծում և թարմացում, - ըստ աշխատանքների բնույթի` համապատասխան առաջարկություն ներկայացնելը |
ՀՀ գիտատեխնիկական և արտադրական կարողությունների և գիտական մտքի ամբողջական և արդյունավետ օգտագործում
կազմակերպությունների մտավոր կարողությունների և արտադրական հնարավորությունների արդյունավետ օգտագործում և պետական պատվերի ձևավորում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԲՆ, ՀՀ ԳՆ, ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ ՏրԿապՆ, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԿԱՊԳԿՎ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ |
01.06.2012 թ.
01.06.2012 թ.
մշտապես
մշտապես |
առաջարկությունների կատարման համար կնախատեսվի |
4. |
Կազմակերպությունների` սպառազինության և ռազմական տեխնիկայի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային առաջադրանքների լրամշակում. - զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, - զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ զորահավաքային նախապատրաստության իրականացման և ռազմական դրության աշխատանքային ռեժիմի բերման պլանների մշակում, - զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության պլաններում ընդգրկվող կապիտալ նորոգման ենթակա արտադրական և պահեստային տարածքների ցանկի և զորահավաքային հզորությունների ճշգրտում, զորահավաքային առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծում |
երկրի պաշտպանության և անվտանգության ապահովում զորահավաքային առաջադրանքների կատարման երաշխիքների ստեղծում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԷՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
մշտապես
պայմանագրեր կնքելուց հետո եռամսյա ժամկետում
մշտապես
մշտապես |
նախատեսվում է |
5. |
Ռազմաարդյունաբերության ոլորտում միասնական նորմատիվ իրավական ակտերի բազայի ստեղծում՝ - ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ իրավական ակտերի ցանկի մշակում, ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ իրավական ակտերը մշակելը և սահմանված կարգով ներկայացնելը |
ռազմաարդյունաբերության ոլորտի իրավական դաշտի կատարելագործում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԱՆ |
01.12.2012 թ. մշտապես |
չի նախատեսվում |
6. |
Ռազմաարդյունաբերության ոլորտում միասնական նորմատիվ տեխնիկական ակտերի բազայի ստեղծում՝ - ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկի մշակում, - ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերը մշակելը և սահմանված կարգով ներկայացնելը |
ռազմաարդյունաբերության ոլորտում կատարվող աշխատանքների նորմատիվ տեխնիկական ակտերի ապահովում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ |
01.08.2012 թ.
մշտապես |
չի նախատեսվում
կատարումը կարող է նախատեսել |
7. |
Ռազմական տեխնիկայի, սպառազինության և ռազմատեխնիկական ունեցվածքի նորոգմանը զուգընթաց սեփական արտադրատեսակների (պահեստամասերի) տեսականու ընդլայնման ծրագրերի մշակում |
այլ երկրներից կախյալության մեղմացում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
մշտապես |
նախատեսվում է |
8. |
Սպառազինության, ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) և ռազմատեխնիկական ունեցվածքի արտադրության (աշխատանքների, ծառայությունների մատուցման) գնահաշվարկի մեթոդական ուղեցույցի մշակում |
միասնական գնային քաղաքականության իրականացում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ՖՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
01.05.2012 թ. |
չի նախատեսվում |
9. |
Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի՝ ռազմաարդյունաբերության մասով իրականացման հնարավորությունների գնահատում |
տեղական արտադրատեսակների ընդլայնում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
01.06.2012 թ. |
չի նախատեսվում |
10. |
Կազմակերպությունների տեխնոլոգիական զարգացման և տեխնիկական վերազինման ծրագրերի մշակում և «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թթ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծում ներառում |
ՍՌՏ-ի նոր տեսակների մշակում և արտադրություն |
ՀՀ ՊՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԿԱՊԳԿՎ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
01.06.2012 թ. |
նախատեսվում է |
11. |
Կազմակերպություններում ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման (կառավարիչների) համակարգերի ներդրման հնարավորությունների ուսումնասիրում՝ |
կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, կազմակերպությունների տնտեսական առողջացման պայմանների ստեղծում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԱՊԳՎ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
01.12.2012 թ. |
չի նախատեսվում
առաջարկության իրականացմամբ կնախատեսվի |
12. |
Տեղական հումքով նոր տեխնոլոգիաների մշակում, ներդրում և արտադրության կազմակերպում. - ռազմավարական նշանակության հանքանյութերի և հումքերի (բնական պաշարներ, որոնց չլինելու կամ պակասելու պատճառով կվտանգվի ՀՀ ազգային անվտանգությունը (մետաղներ, վառելիք, քաղցրահամ ջուր, աղ և այլն)` ՀՀ հանքերի շահագործման աստիճանի ուսումնասիրում, ռազմավարական նշանակության հանքանյութերի վերջնական մշակման ծրագրերի նախագծերի մշակում |
այլ երկրներից կախյալության նվազեցում |
ՀՀ ՊՆ, ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
01.03.2013 թ. |
նախատեսվում է |
13. |
Ռազմական պատվերներ կատարող կազմակերպությունների հեռանկարային ռազմավարական զարգացման ծրագրերի մշակում (նկատի ունենալով կազմակերպությունների համախառն արտադրանքում քաղաքացիական նշանակության տեսականու ավելացման անհրաժեշտությունը) և իրականացում` - շուկայի վերլուծություն (այդ թվում` ՀՀ-ում չարտադրվող քաղաքացիական ապրանքների պահանջարկն ուսումնասիրելու համար), - ապրանքների արտադրության հնարավորությունների ուսումնասիրում, դրանց արտադրության տնտեսական արդյունավետության վերլուծություն և ծրագրի կազմում, - ծրագրի կատարում |
ՌԱՀ-ի կազմակերպությունների տնտեսական առողջացման պայմանների ստեղծում, ծրագրի իրականացման շնորհիվ կազմակերպությունների անընդհատ կայուն գործունեություն ապահովող երաշխիքների ստեղծում |
ՀՀ ՊՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
մշտապես
01.12.2012 թ.
մշտապես |
չի նախատեսվում
չի նախատեսվում
նախատեսվում է |
14. |
ՀՀ արդյունաբերական (մեքենաշինական, քիմիական, ֆիզիկայի, ռադիո- և օպտոէլեկտրոնիկայի, կառավարման և այլնի) ոլորտի կազմակերպությունների գործունեության մասին տեղեկատվական բազայի ստեղծում, արտադրական կոոպերացիայի կազմակերպում |
արտադրության արդյունավետության բարձրացում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԱՆ, ՀՀ ԷՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ) |
մշտապես |
նախատեսվում է |
15. |
Ռազմական նշանակության պատվերներ կատարող կազմակերպությունների ամփոփ ցուցակների (ռեեստր) մշակում և վարում, քարտագրման համակարգերի ներդրում |
կազմակերպությունների ներուժի արդյունավետ օգտագործում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԱՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ |
01.12.2012 թ. |
չի նախատեսվում |
16. |
Սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի օգտահանում, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների մշակման և ձեռքբերման արտադրատեսակի կյանքի ցիկլի գնահաշվարկի իրականացում |
Նոր մշակվող սպառազինության և ռազմական տեխնիկայի համար նախատեսվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԲՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2015 թ.-ից հետո մշտապես |
նախատեսվում է |
17. |
Ռազմաարդյունաբերության ոլորտի կադրերի պատրաստում (նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական և գիտական)՝ համապատասխան տեխնիկական բազայի ստեղծմամբ |
համապատասխան բնագավառներում կադրերի ապահովում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ, |
մշտապես |
նախատեսվում է |
18. |
«Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և դրան կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի մշակում |
ռազմական պետական պատվերի ձևավորում և հաստատում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱԻՆ, |
01.12.2012 թ. |
չի նախատեսվում |
19. |
50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ռազմական նշանակության պատվերներ կատարող կազմակերպությունների հզորությունների պահպանման, զարգացման ծրագրի մշակում, իրականացում և «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թթ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծում ներառում |
աշխատանքային պայմանների բարելավում |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԱՊԳԿՎ |
01.06.2012 թ. |
նախատեսվում է |
20. |
ՀՀ ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները համակարգող ստորաբաժանման համապատասխան կառուցվածքի և կանոնադրական դրույթների նախագծի կազմում (ներառյալ` ՀՀ ՊՆ ՌԱՎ-ում ռազմատեխնիկական ստորաբաժանումը): |
ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի արդյունավետ կառավարում ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի կատարման անհրաժեշտությամբ |
ՀՀ ՊՆ |
մինչև 20.04.2012 թ. |
չի նախատեսվում |
21. |
Ռազմաարդյունաբերական ոլորտի նորարարությունների մասով ամենամյա հանրապետական մրցույթների կազմակերպում և պարգևավճարների սահմանում |
Այս ծրագրի իրականացմամբ կակտիվանան ռազմաարդյունաբերական ոլորտի նորարարական աշխատանքները: |
ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ՖՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ |
2014 թ. հետո |
նախատեսվում է |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ՝
ՀՀ ԱՆ - ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԻՆ - ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԱԾ - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՆ - ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ - ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՀՀ ԳՆ - ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ - ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
ՀՀ Է և ԲՊՆ - ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԷՆ - ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԱՊԳԿՎ - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԲ - ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ՀՀ ԿԳՆ - ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀՀ ՊԵԿ - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀՀ ՊՆ - ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ո - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՏրԿապՆ - ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՖՆ - ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱՀ - ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
(Հավելվածը փոփ. 26.07.12 N 934-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |