«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005126
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 մարտի 2005 թ. N 89-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառման համար թույլատրելի հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների և համակարգչային ծրագրերի ցանկը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:`
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. մարտի 4 |
|
Հավելված 1 | |
Համաձայնեցված է` |
Հաստատված է` | |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային |
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
1. Արտարժույթի առք ու վաճառքի և դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառման համար թույլատրելի են հետևյալ մոդելների հսկիչ-դրամարկղային մեքենաները՝
ա) Mini-FP3
բ) DATECS FP-300
գ) ND77.i
2. Արտարժույթի առք ու վաճառքի և դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառման համար թույլատրելի են ցանկացած տիպի համակարգչային սարքավորում (համակարգչային ծրագիր), որը կբավարարի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած և հարկային մարմնի հետ համաձայնեցված համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջներին: