«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 մայիսի 2003 թ. | N 182-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 14-ում ( այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները`
ա) կանոնակարգի 2-րդ կետի «ա» ենթակետի «իրավաբանական անձանցից» բառերից հետո լրացնել «, իրենց մասնակիցներից» բառերը,
բ) կանոնակարգի 4-րդ կետի «ա» ենթակետի «իրավաբանական անձանցից» բառերից հետո լրացնել «, իրենց մասնակիցներից» բառերը,
գ) կանոնակարգի 5-րդ կետի «ա» ենթակետի «իրավաբանական անձանցից» բառերից հետո լրացնել «, իրենց մասնակիցներից» բառերը,
դ) կանոնակարգի 6-րդ կետի «ա» ենթակետի «իրավաբանական անձանցից» բառերից հետո լրացնել «, իրենց մասնակիցներից» բառերը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|