ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1110-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հիմնադրույթները ներկայացնող վերլուծական տեղեկատվական նյութերի պատրաստման և հրապարակման համար «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 9,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականիսեպտեմբերի 6-ի N 1110-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.1. Ծառայություններ | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Տնտեսական վերլուծությունների ծառայություններ Նկարագրությունը | |||||
1126 |
ԱԾ02 |
Տնտեսական վերլուծությունների և ուսումնասիրությունների իրականացում, դրանց հիման վրա հաշվետվությունների, հրատարակումների, ԶԼՄ-ների հրապարակումների և հեռուստահաղորդումների պատրաստում, ՀՀ կառավարության պաշտոնական վեբկայքի սպասարկում | ||||
Քանակական |
Ծառայությունների փաթեթ |
0.0 |
0.0 | |||
Որակական |
Փաթեթում ընդգրկված ծառայությունների բովանդակային պահանջների ապահովում |
0.0 |
0.0 | |||
Ժամկետայնություն |
Ամփոփման պարբերականությունը` տարվա ընթացքում, յուրաքանչյուր ամիս՝ հաշվետվություններն ըստ եռամսյակների |
0.0 |
0.0 | |||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
9,800.0 |
9,800.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1126 Տնտեսական գործունեության աջակցման ծառայություններ | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Տնտեսական գործունեության և օտարերկրյա ներդրումների խրախուսում, արդյունավետության բարձրացում | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |