«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1891-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ՝ Ի ԴԵՄՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՏԱՍԻՍ-Ի 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքի՝ ի դեմս Եվրոպական համայնքի հանձնաժողովի միջև ՏԱՍԻՍ-ի 2006 թվականի տարածաշրջանային գործողությունների ծրագրի ֆինանսավորում» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 30 |