ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
20 սեպտեմբերի 2010 թվականի |
թիվ 376 |
քաղ. Մոսկվա |
Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության ԵՎ ճշգրտման կարգերի մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 8-րդ գլխին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել`
- Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգը (կցվում է),
- Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգը (կցվում է),
- Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կարգը (կցվում է)։
2. Սահմանել, որ սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգը և Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կարգն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
3. Մինչև սույն Որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ուժի մեջ մտնելը կիրառվում է ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունը:
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
|
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ |
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Կարգով սահմանվում են ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից դրա հաստատման համար փաստաթղթեր ներկայացնելու պայմանները, մաքսային արժեքի հայտարարագրի ձևն ու այն լրացնելու կանոնները։
Կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) և 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի հիման վրա (այսուհետ՝ Համաձայնագիր)։
2. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում և ներկայացվում է մաքսային մարմին հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից` ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ։
Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ապրանքների հայտարարագրում ու մաքսային արժեքի հայտարարագրում (այսուհետ՝ ՄԱՀ) և համարվում են մաքսային նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններ։
ՄԱՀ-ն ապրանքների հայտարարագրի անբաժան մասն է։
ՄԱՀ-ը լրացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե մաքսային հայտարարագրումը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից (այսուհետ՝ ՄԱՀ-ը լրացնող անձ)։
Մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման դեպքում ՄԱՀ-ը լրացվում է մաքսային մարմնի լիազոր մարմնի կողմից։
3. Եթե հայտարարագրվող ապրանքների մեկ խմբաքանակում ներառված են տարբեր անուն ապրանքներ, ապա դրանց բաշխումը` որպես ապրանքների մաքսային արժեքում ծախսերը (բաղադրիչները) ներառելու ենթակա ապրանքներ, պետք է կատարվի ՄԱՀ-1 համապատասխան վանդակը լրացնելու կարգի II բաժնով սահմանված կարգով։
4. ՄԱՀ-ը և դրա էլեկտրոնային պատճենը ապրանքների հայտարարագրի հետ միասին ներկայացվում են այն մաքսային մարմին, որտեղ իրականացվում է ապրանքների մաքսային հայտարարագրումը։ ՄԱՀ-ի հետ միասին մաքսային մարմին պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այն լրացվել է (Կարգի 1-ին հավելված)։
Հայտագրված մաքսային արժեքի հաստատման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը կարող է կրճատվել՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան (Օրենսգրքի 183-րդ հոդված):
5. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՄԱՀ-ը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։
6. ՄԱՀ-ը կազմվում է երկու օրինակից։ Մեկ օրինակը նախատեսված է մաքսային մարմնի համար, իսկ մյուսը՝ ՄԱՀ-ը լրացնող անձի համար։
ՄԱՀ-ի երկու օրինակը ստորագրվում և հաստատվում է Կարգի 18-րդ կետին համապատասխան։
7. ՄԱՀ-ը լրացվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածք (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային տարածք) ներմուծվող այն բոլոր ապրանքների համար, որոնք հայտարարագրվում են ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ բացառությամբ Կարգի 8-րդ կետում նշված դեպքերի։
Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ՝ 1-ին մեթոդ)՝ ապրանքների մաքսային արժեքն ըստ ներմուծվող ապրանքների գործարքի արժեքի որոշելիս լրացվում է ՄԱՀ-1-ը (Կարգի 2-րդ հավելված)։
Ապրանքների մաքսային արժեքը Համաձայնագրի 6-10-րդ հոդվածներով նախատեսված մեթոդներով որոշելիս օգտագործվում է ՄԱՀ, որի ձևն ու լրացման կանոնները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների կողմից։
8. Ապրանքների մաքսային արժեքը հայտագրվում է ապրանքների հայտարարագրում առանց ՄԱՀ լրացնելու հետևյալ դեպքերում՝
- եթե ապրանքները ձևակերպվում են այնպիսի մաքսային ընթացակարգերով, որոնցով մաքսատուրքերի, հարկերի վճարում չի նախատեսվում.
- եթե մաքսային արժեքի հայտագրված մեծությունը չի հանգեցնում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացմանը՝ Օրենսգրքով սահմանված պահանջների պահպանման դեպքում.
- եթե ապրանքների ներմուծվող խմբաքանակի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում այն գումարը, որը կարող է սահմանվել Մաքսային միության անդամ պետությունում և որը չպետք է գերազանցի 10000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարը՝ բացառությամբ մեկ պայմանագրի շրջանակներում բազմանգամյա (երկու և ավելի անգամ) մատակարարումների, ինչպես նաև նույն ուղարկողի կողմից նույն ստացողի հասցեին, սակայն տարբեր պայմանագրերի շրջանակներում նույն ապրանքների կրկնվող (երկու և ավելի անգամ) մատակարարումների.
- եթե Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգի փոփոխման դեպքում ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների՝ մաքսային սահմանը փաստացի հատելուց հետո մաքսային ընթացակարգով առաջին անգամ ձևակերպելիս մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի ընդունման օրվա դրությամբ նախկինում որոշված ապրանքների մաքսային արժեքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների այդպիսի մաքսային արժեքը որոշվել է ոչ ճիշտ, կամ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
- եթե Օրենսգրքին, Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերի և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքներն ազատվում են մաքսատուրքերի ու հարկերի հարկումից (չեն հարկվում մաքսատուրքերով ու հարկերով)։
Բոլոր այն դեպքերում, երբ ՄԱՀ լրացնելը պարտադիր չէ, մաքսային մարմինը, այնպիսի փաստերի առկայության դեպքում, որոնք վկայում են, որ ապրանքների հայտարարագրում ներկայացված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել կամ պատշաճ կերպով հաստատված չլինել, կարող է ներկայացնել ՄԱՀ տրամադրելու գրավոր և հիմնավորված պահանջ՝ շարադրված ազատ ձևով։
9. ՄԱՀ-1-ը բաղկացած է երկու հիմնական և անհրաժեշտ քանակությամբ լրացուցիչ թերթերից։ Առաջին հիմնական թերթում ներառված են ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները, իսկ երկրորդ թերթում նշվում են այն տեղեկությունները, որոնք օգտագործվում են հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս, և մաքսային արժեքի մեծության հաշվարկը։
Երրորդ թերթից սկսած՝ ՄԱՀ-ի բոլոր թերթերը համարվում են լրացուցիչ։ Լրացուցիչ թերթերի համարակալումը սկսվում է երրորդ համարից (1-ին և 2-րդ թերթերը ձևի հիմնական թերթերն են, 3-րդն ու հաջորդ թերթերը՝ լրացուցիչ)։
10. Եթե ըստ 1-ին մեթոդի ապրանքային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին լրացուցիչ հավելագրումներ և (կամ) դրանից ելքեր չեն կատարվում, և այդ գինը յուրաքանչյուր ապրանքի անվանման համար հատկացված է պայմանագրի ընդհանուր գումարից և (կամ) կոնկրետ ապրանքային խմբաքանակի հաշիվ-ապրանքագրից, ապա ապրանքների բոլոր համարների համար ՄԱՀ-1 լրացնելը պարտադիր չէ. լրացվում է միայն ՄԱՀ-1 հիմնական ձևի առաջին թերթը։ ՄԱՀ-1 հիմնական ձևի երկրորդ թերթում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում կատարվում է հետևյալ գրառումը. «Ապրանքների մաքսային արժեքը հավասար է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին»։ Երկրորդ թերթի մնացած վանդակները չեն լրացվում։
11. Եթե փաստաթղթերում անձանց անվանումները հանդիպում են լատինական այբուբենի տառերով, ապա ՄԱՀ-ում այդպիսի տեղեկությունները նշվում են լատինական այբուբենի տառերով։
12. ՄԱՀ-ում տեղեկությունները պետք է ներառվեն տպող սարքերի օգտագործմամբ՝ բացառությամբ Կարգի 14-րդ, 23-րդ և 24-րդ կետերում նշված դեպքերի։
13. ՄԱՀ-ի երկրորդ և լրացուցիչ թերթերի արժեքային ցուցանիշները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկրորդ նշանը նույն ճշգրտությամբ, եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
14. ՄԱՀ-ում ներկայացվող տեղեկությունների ուղղումները, որոնք չեն ազդում ապրանքների մաքսային արժեքի վրա, կատարվում են բացառապես այն լրացրած անձի կողմից նշված տվյալները ջնջելով և տպող սարքերի օգնությամբ տպելու կամ կապույտ կամ սև գնդիկավոր գրչով գրելու միջոցով անհրաժեշտ տվյալներ ներառելով (կամ այլ միջոցների օգնությամբ, որոնցով կարելի է չջնջվող գրաֆիկական գիծ տանել)։ Յուրաքանչյուր ուղղում պետք է հաստատված լինի ՄԱՀ-ը լրացրած անձի ստորագրությամբ (կամ, համապատասխանաբար, այդ անձի աշխատողի կողմից) և Կարգի 18-րդ կարգով սահմանված կարգով։
15. Արտարժույթի վերահաշվարկը՝ Մաքսային միության անդամ պետության արժույթով, կատարվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արժույթի փոխարժեքով։
Եթե Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով արտարժույթի փոխարժեքի կիրառման այլ օր է նախատեսված, ապա նշվում է արտարժույթի՝ տվյալ օրվա դրությամբ գործող փոխարժեքը։
16. Եթե ՄԱՀ-ի համապատասխան վանդակում չկա բավարար տեղ այն լրացնող անձի կողմից տեղեկություններ ներկայացնելու կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ծառայողական նշումներ կատարելու համար, ապա անհրաժեշտ տեղեկությունները պետք է նշվեն համապատասխան թերթի «Լրացուցիչ տվյալներ» վանդակում կամ ՄԱՀ-ի անբաժանելի մաս կազմող A4 ձևաչափի առանձին թերթերի վրա։ ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում, որոնց վերաբերում են «Լրացուցիչ տվյալներ» վանդակում և (կամ) առանձին թերթերին ներկայացվող տեղեկությունները, պետք է կատարվի համապատասխան գրառում, որով հղում կարվի «Լրացուցիչ տվյալներ» վանդակին կամ, համապատասխանաբար, առանձին թերթերին՝ «Տե՛ս թիվ ____ լրաց. ___ թերթին»։
Լրացման յուրաքանչյուր թերթի վրա անհրաժեշտ է նշել՝
- «Թիվ ____ ՄԱՀ-ի թիվ ____ լրացում».
- հայտարարագրվող ապրանքի հերթական համարը՝ գրառման տեսքով՝ «Ապրանք թիվ __» և, ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ վանդակի համարը և այն տեղեկությունները, որոնք ներկայացվում են այդ վանդակում՝ տվյալ վանդակը լրացնելու կանոններին համապատասխան:
Եթե մեկ առանձին թերթի վրա չկա բավարար տեղ՝ մեկ վանդակում ներկայացվող տեղեկությունները նշելու համար, ապա այդպիսի տեղեկությունները ներկայացվում են A4 ձևաչափի մի քանի առանձին թերթերի վրա։ Այդ դեպքում վերին աջ անկյունում նշվում է թերթի համարը՝ ըստ կարգի։ Առանձին թերթերի համարակալումը միշտ նորից է սկսվում։
Լրացման յուրաքանչյուր օրինակ պետք է ստորագրված լինի ստորին աջ անկյունում ՄԱՀ-ը լրացրած անձի կողմից և հաստատված Կարգի 18-րդ կետով սահմանված կարգով։
Լրացուցիչ կցվող յուրաքանչյուր այդպիսի թերթի օրինակների թիվը պետք է համապատասխանի ՄԱՀ-ի օրինակների թվին։
ՄԱՀ-ի էլեկտրոնային պատճենում այն լրացրած անձի կողմից պետք է ներկայացվեն լրացումներում ներառված տեղեկությունները։
17. ՄԱՀ-ում տեղեկություններ ներառելու համար կիրառվում են մաքսային նպատակներով օգտագործվող դասակարգիչներ և նորմատիվ հղումներ հանդիսացող տեղեկությունների ցանկեր։
18. ՄԱՀ-ը, ինչպես նաև ՄԱՀ-ի լրացումները, եթե դրանք լրացվում, հաստատվում և ստորագրվում են ՄԱՀ-ի հիմնական թերթերի համապատասխան վանդակում, ՄԱՀ-ի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի համապատասխան դաշտում և լրացման մեջ՝ ՄԱՀ-ը լրացրած անձի կողմից ամսաթիվը նշելով։ ՄԱՀ-ը հաստատվում է կնիք դնելով, եթե ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է կնիք ունենա։
19. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ, հանձնարարությամբ կամ ՄԱՀ-ը լրացրած անձի խնդրանքով, որոշ տվյալներ ավելացնելու այդ անձի կողմից լրացվող վանդակներում կամ կատարել փոփոխություններ, լրացումներ կամ ուղղումներ այդ վանդակներում նշված տեղեկությունների մեջ։
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի բոլոր նշումները, բացառությամբ գրանցման համարի, թվագրվում և հաստատվում են նրա ստորագրությամբ ու անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։
II. ՄԱՀ-1-ը լրացնելու կանոնները
20. ՄԱՀ-ը լրացրած անձը լրացնում է ՄԱՀ-ի հիմնական թերթերի հետևյալ վանդակները և լրացուցիչ թերթերի համապատասխան վանդակները՝ 1, 2ա, 2բ, 3, 4, 5, 6, 7ա, 7բ, 7գ, 8ա, 8բ, 9ա, 9բ, 10ա, 10բ, 11ա, 11բ, 12, 13ա, 13բ, 14ա, 14բ, 14գ, 14դ, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25։
21. Մաքսային մարմինը լրացնում է ՄԱՀ-ի հիմնական և լրացուցիչ թերթերի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտերը՝ «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտերը լրացնելու կանոններին համապատասխան (Կարգի III բաժին)։
22. ՄԱՀ-ը լրացնող անձի կողմից վանդակները լրացնելու կարգը՝
Վանդակ 1.
Վանդակում նշվում են տեղեկություններ հայտարարագրվող ապրանքները վաճառող անձի վերաբերյալ՝
կազմակերպության համար՝ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն).
անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։
Վանդակ 2ա.
Նշվում են տեղեկություններ այն անձի վերաբերյալ, որը հանդես է գալիս որպես գնորդ այն արտաքին տնտեսական պայմանագրով, որին համապատասխան ապրանքները ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք՝
կազմակերպության համար՝ անվանումը, դրա կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը).
անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։
Վերին աջ անկյունում նշվում է՝
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),
Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման համարը (ՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ անհատական նույնականացման համարը՝ (ԱՆՀ) ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում,
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» նշանից հետո հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ)։
Վանդակի ստորին մասում նշվում է՝
Ղազախստանի Հանրապետության համար՝ գնորդի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան.
Ռուսաստանի Դաշնության համար՝ պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վերաբերյալ գրառման պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)։
Վանդակ 2բ.
Վանդակում նշվում են տեղեկություններ ՄԱՀ-ը լրացրած անձի վերաբերյալ՝
կազմակերպության համար՝ անվանումը, դրա կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը).
անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։
Վանդակի վերին աջ անկյունում նշվում է՝
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).
Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման համարը (ՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ անհատական նույնականացման համարը՝ (ԱՆՀ) ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում.
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» նշանից հետո հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ)։
Վանդակի ստորին մասում նշվում է՝
Ղազախստանի Հանրապետության համար՝ այն լրացնող անձի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան,
Ռուսաստանի Դաշնության համար՝ պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վերաբերյալ գրառման պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)։
Վանդակ 3.
Նշվում են մատակարարման պայմանների անվանումը (լատինական պայմանանշաններով)՝ Մատակարարման պայմանների դասակարգչին համապատասխան, և աշխարհագրական կետի անվանումը։
Վանդակ 4.
Նշվում են վաճառողի կողմից գնորդին ներկայացված և ապրանքի արժեքային գնահատականը պարունակող հաշվի (հաշիվների) համարն ու ամսաթիվը։
Վանդակ 5.
Նշվում են ապրանքների առքուվաճառքի (մատակարարման) պայմանագրի (համաձայնագրի) համարն ու ամսաթիվը, ինչպես նաև գործող հավելվածների, լրացումների և դրա փոփոխությունների համարն ու ամսաթիվը։
Վանդակ 6.
Նշվում են մաքսային մարմինների կողմից նախկինում ընդունված՝ 7-9-րդ վանդակների նկատմամբ կիրառելի որոշումներ պարունակող փաստաթղթերի վավերապայմանները (համարն ու ամսաթիվը):
Վանդակ 7ա.
Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։
«Ոչ» պատասխանի դեպքում անհրաժեշտ է լրացնել 8ա և 8բ վանդակները (7բ և 7գ վանդակները չեն լրացվում)։
«Այո» պատասխանի դեպքում լրացվում է 7բ վանդակը (ներմուծվող ապրանքների վաճառողի և գնորդի միջև այնպիսի փոխկապակցվության առկայության դեպքում, որի չափորոշիչները սահմանված են Համաձայնագրի 3-րդ հոդվածով)։
Վանդակ 7բ.
Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։ 1-ին մեթոդի կիրառումը թույլատրելի է միայն «Ոչ» պատասխանի դեպքում։
Վանդակ 7գ.
Տվյալ վանդակը լրացվում է ներմուծվող ապրանքների վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվության առկայության դեպքում։
Եթե վաճառողի և գնորդի փոխկապակցվածությունը չի ազդել գործարքի արժեքի վրա, այսինքն՝ ներմուծվող ապրանքների գործարքի արժեքը մոտ է Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված ստուգիչ մեծություններից մեկին, ապա «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ազատ ձևով շարադրվում են մանրամասներ՝ հայտարարագրվող ապրանքի հերթական համարը՝ ըստ ՄԱՀ-ի և դրա նկատմամբ օգտագործվող ստուգիչ մեծության վերաբերյալ տեղեկությունները՝ ներառյալ տեղեկությունների ստացման աղբյուրի բոլոր վավերապայմանները, ինչպես նաև այլ համապատասխան տվյալներ։
Վանդակը լրացվում է ՄԱՀ-ը լրացնող անձի կողմից՝ իր ցանկությամբ կամ մաքսային մարմնի պահանջով՝ սահմանված կարգով։
Վանդակ 8ա.
Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։ 1-ին մեթոդի կիրառումը թույլատրելի է միայն «Ոչ» պատասխանի դեպքում։
Վանդակ 8բ.
Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։
Եթե ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված է այն պայմանների կամ պարտավորությունների պահպանումից, որոնց ազդեցությունն ապրանքների արժեքի վրա կարող է սահմանվել քանակապես, ապա նշվում են այդպիսի պայմանների կամ պարտավորությունների տեսակն ու բովանդակությունը (օրինակ՝ գնորդի կողմից ապրանքի հանդիպակաց մատակարարման պահանջի առկայությունը կամ նրա կողմից ինչ-որ ծառայությունների մատուցումը վաճառողին, որն ազդում է այդ գործարքի արժեքի վրա և այլն), ինչպես նաև պայմանների կամ պարտավորությունների արժեքային գնահատման հաշվարկը՝ նշելով այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվում է այդպիսի հաշվարկը։ Համապատասխան գումարը ներկայացվում է 11բ վանդակում որպես անուղղակի վճար։
Եթե համապատասխան պայմանների կամ պարտավորությունների ազդեցությունը գործարքի արժեքի վրա չի կարող սահմանվել քանակապես և պատշաճ կերպով հաստատվել (այդ թվում՝ ապրանքների բացթողումից հետո), ապա 1-ին մեթոդը չի կարող կիրառվել։
Վանդակ 9ա.
Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։
«Այո» պատասխանի դեպքում 9բ վանդակից հետո նշվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար վճարվող լիցենզիոն և այլ նման վճարներին վերաբերող պայմաններ (օրինակ՝ վճարի տեսակը, դրա կատարման հիմքը և այլն), որոնք գնորդն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վճարել է կամ պետք է վճարի վաճառողին՝ որպես ապրանքների վաճառքի պայման։ Այդ վճարների մեծությունը ներկայացվում է 15-րդ վանդակում։
Վանդակ 9բ.
Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։
«Այո» պատասխանի դեպքում տվյալ վանդակից հետո նշվում է այն պայմանը, որին համապատասխան հետագա վաճառքի, գնորդի կողմից այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին։
Համապատասխան մեծությունը նշվում է 16-րդ վանդակում։
Վանդակ 10ա.
Նշվում է ՄԱՀ-ի լրացուցիչ թերթերի թիվը (թերթերի թիվը պետք է համապատասխանի 2 անգամ փոքրացված վերջին թերթի համարին)։
Վանդակ 10բ.
Նշվում են ՄԱՀ-ը լրացնելու ամսաթիվը, ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը և տրամադրման ամսաթիվը, կոնտակտային հեռախոսի համարը, ինչպես նաև հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակում տվյալ անձի կողմից զբաղեցրած պաշտոնը, և դրվում է ստորագրությունը։ ՄԱՀ-ը հաստատվում է տվյալ վանդակում՝ Կարգի 18-րդ կետով սահմանված կարգով։
Եթե ՄԱՀ-ը կազմվում է մաքսային մարմնի կողմից, ապա տվյալ վանդակում նշվում են ՄԱՀ-ը կազմելու ամսաթիվը, մաքսային մարմնի կողմից լիազորված պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, դրվում է նշված անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը և նրա ստորագրությունը։
ՄԱՀ-1 ձևի երկրորդ թերթը։
Թերթի վրա կարող են ներկայացվել մեկ հայտարարագրում հայտարարագրվող ապրանքների՝ մեկից երեք անուն ապրանքների վերաբերյալ տվյալներ։
Վանդակ «Ապրանք թիվ».
Նշվում է ապրանքի համարն ապրանքների հայտարարագրի համապատասխան վանդակից։
Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ) մեկ դասակարգման ծածկագրի նշումով մեկ ապրանքային խմբաքանակում ներառված՝ տարբեր անուն ապրանքներ հայտարարագրելիս, երբ անհրաժեշտ է նշել տեղեկություններ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր կամ որոշ ապրանքների վերաբերյալ, նշվում է ապրանքի համապատասխան հերթական համարը՝ ըստ ցուցակի։
Վանդակ «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը».
Նշվում է ապրանքի ծածկագիրը՝ ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի։
Բաժին Ա «Հաշվարկի հիմքը».
Վանդակ 11ա.
Առաջին տողում հաշվի արժույթով նշվում է Մաքսային միության մաքսային տարածք արտահանման համար ապրանքները վաճառելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը։
Երկրորդ տողում նշվում է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը Մաքսային միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմնում հայտարարագրվում են ապրանքները։
Փակագծում նշվում են հաշվի արժույթի ծածկագիրը և ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող՝ Մաքսային միության անդամ պետության արժույթին համապատասխանող արժույթի փոխարժեքը։
Վանդակ 11բ.
Նշվում է անուղղակի վճարների գումարը Մաքսային միության անդամ պետության արժույթով (8բ վանդակին համապատասխան)։
Տվյալ վանդակում արտացոլվում է գնի՝ հայտարարատուի փաստաթղթերով և համապատասխան հաշվարկներով հաստատված ճշգրտման մեծությունը՝ համապատասխան պայմանների կամ պարտավորությունների առկայության դեպքում (ներկայացվում են 8բ վանդակում):
Եթե 11բ վանդակում նշված է անուղղակի վճարների գումարային մեծությունը (գնի ճշգրտումները), ապա 11բ վանդակում նշված ընդհանուր գումարը մեկնաբանվում է ՄԱՀ-1-ի համապատասխան թերթի «Լրացուցիչ տվյալներ» վանդակում կամ A4 ձևաչափի առանձին թերթերի վրա՝ Կարգի 16-րդ կետով սահմանված կարգով։
Եթե անուղղակի վճարները (գնի ճշգրտումները) վերաբերում են մատակարարվող բոլոր կամ մի քանի անուն ապրանքներին, ապա անուն ապրանքների միջև անուղղակի վճարների գումարային մեծությունը բաշխվում է անուն ապրանքների՝ 11ա վանդակում նշված արժեքներին համամասնորեն։
Վանդակ 12.
Նշվում է 11ա և 11բ վանդակներում նշված մեծությունների գումարը՝ Մաքսային միության անդամ պետության արժույթով։
Բաժին Բ «Լրացուցիչ հաշվեգրումներ. ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն Ա-ում»։
Սույն բաժնում Մաքսային միության անդամ պետության արժույթով ներկայացվում են այն լրացուցիչ հաշվեգրումները, որոնք, Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան, ավելացվում են ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին։
Եթե նման մեծությունները հաշիվ-ապրանքագրերում կամ այլ առևտրային փաստաթղթերում նշված են արտարժույթով, ապա ՄԱՀ-ի «*» վանդակում ներկայացվում են այդ մեծությունների վերահաշվարկի տվյալները՝ նշելով ապրանքի համարը և դիրքը (ՄԱՀ-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են նման տեղեկությունները), արժութային դասակարգչին համապատասխան արժույթի եռանիշ տառային ծածկագիրը, ծախսերի գումարներն արտարժույթով և ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արժույթների վերահաշվարկի փոխարժեքը։
Վանդակ 13.
Նշվում են գնորդի ծախսերը, որոնք չեն ներառվել 11ա վանդակում նշված փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, այսինքն՝ որոնք վաճառողի կողմից չեն ներառվել գնորդին ներկայացված հաշիվ-ապրանքագրում, սակայն կատարվել և վճարվել են (կամ ենթակա են վճարման) գնորդի կողմից Մաքսային միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների ներմուծման համար։
Վանդակ 13ա.
Նշվում են միջնորդին (գործակալին), բրոքերին վճարվող վարձատրությունների հետ կապված ծախսերը՝ բացառությամբ գնման համար գնորդի կողմից իր գործակալին (միջնորդին) վճարվող վարձատրությունները՝ արտերկրում նրա ներկայացմամբ մատուցած՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների գնման հետ կապված ծառայությունների համար։
Եթե ՄԱՀ-1 ձևը լրացվում է մեկ խմբաքանակում ներառված մի քանի անուն ապրանքների համար, ապա նշված ծախսերը բաշխվում են յուրաքանչյուր անվանմամբ ապրանքների միջև՝ 12-րդ վանդակում համապատասխանաբար նշված մեծություններին համամասնորեն։
Վանդակ 13բ.
Նշվում են գնորդի՝ տարայի և փաթեթվածքի հետ կապված ծախսերը՝ ներառյալ փաթեթավորման նյութերի ու աշխատանքների արժեքը, եթե նման տարան և (կամ) փաթեթվածքը, ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, գնահատվող ապրանքների հետ դիտվում է որպես մեկ ամբողջություն։
Տարայի հետ կապված ծախսերի մեջ չեն մտնում տարան վերադարձնելու համար վաճառողին առանձին վճարվող գումարները։
Վանդակ 14.
Նշվում է գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին տրամադրված այն ապրանքների և ծառայությունների համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք տրամադրվել են վաճառողին անվճար կամ իջեցված գնով Մաքսային միության մաքսային տարածք գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտահանման համար արտադրության և վաճառքի մասով դրանց օգտագործման նպատակով այնքանով, որքանով այն ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.
Գնորդի կողմից անվճար տրամադրված ապրանքների (ծառայությունների) դեպքում նշվում է դրանց գնման ամբողջական արժեքը, եթե ներմուծողը ձեռք է բերել այդ ապրանքները (ծառայությունները) իր հետ փոխկապակցված անձ չհանդիսացող վաճառողից։ Նման տեղեկությունների և (կամ) բավարար փաստաթղթային հաստատման բացակայության դեպքում նշվում է նույնական, համանման ապրանքների (ծառայությունների) կամ նույն դասի կամ տեսակի ապրանքների (ծառայությունների) վերաբերյալ համապատասխան տեղեկությունների հիման վրա որոշվող արժեքը։ Եթե նման ապրանքները (ծառայությունները) արտադրվել (մատուցվել) են գնորդի կողմից, ապա նշվում են գնորդի հաշվապահական փաստաթղթերով հաստատված՝ արտադրության ծախքերը։
Գնորդին իջեցված գներով տրամադրված ապրանքների (ծառայությունների) դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների արժեքը՝ հանած վաճառողի կողմից վճարված մեծությունը։
Եթե վաճառողի կողմից գնորդին տրամադրվել են հումքի և նյութերի ու կոմպլեկտավորող արտադրատեսակների մշակման կամ վերամշակման, առաքման, պահպանման կամ որոշ այլ ծառայություններ, ապա այդ ծառայությունների արժեքը (մաքսային արժեքը հաշվարկելիս) հաշվի է առնվում այն գնով, որով դրանք արտադրվել կամ ձեռք են բերվել գնորդի կողմից։
Վանդակ 14ա.
Նշվում է հումքի, նյութերի, մասերի, կիսաֆաբրիկատների և նմանատիպ այն առարկաների՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը, որոնցից բաղկացած են ներմուծվող ապրանքները։
Վանդակ 14բ.
Նշվում է գործիքների, դրոշմակնիքների, ձևերի և ներմուծվող ապրանքների արտադրության մեջ օգտագործված նմանատիպ այլ առարկաների ձեռքբերման ծախսերի համապատասխան կերպով բաշխված գումարը, եթե գնորդն այդ ապրանքները ձեռք է բերել գնորդի հետ փոխկապակցված անձ չհանդիսացող վաճառողից, կամ դրանց պատրաստման հետ կապված ծախսերը, եթե առարկաներն արտադրված են գնորդի կամ գնորդի հետ փոխկապակցված անձ հանդիսացող անձի կողմից։
Գնահատվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված՝ նշված առարկաների արժեքի բաշխումը կարող է իրականացվել այդ ամբողջ արժեքն ապրանքների առաջին խմբաքանակի մաքսային արժեքին կամ հայտարարատուի կողմից որոշված ապրանքների այն քանակի մաքսային արժեքին վերագրելու միջոցով, որը չի կարող հայտարարագրման ենթակա ապրանքների քանակից քիչ լինել։ Այդպիսի բաշխումը պետք է իրականացվի կոնկրետ հանգամանքներում կիրառելի եղանակով՝ կախված հայտարարատուի մոտ գտնվող փաստաթղթերից, և հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան։
Եթե նշված առարկաները նախկինում օգտագործվել են գնորդի կողմից՝ անկախ դրանց՝ այդ գնորդի կողմից ձեռք բերվելու կամ արտադրվելու փաստից, ապա ձեռքբերման կամ արտադրության նախնական գինը ենթակա է նվազեցման՝ այդ առարկաների օգտագործման հաշվառմամբ՝ դրանց արժեքն ստանալու (որոշելու) նպատակով։
Վանդակ 14գ.
Նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (օրինակ՝ վառելիքային քսանյութերի օգտագործումը)՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը։
Վանդակ 14դ.
Մաքսային միության միասնական մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծման, մշակման, ինժեներակոնստրուկտորական աշխատանքների, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը։
Գնորդի կողմից տրամադրված այդպիսի ապրանքների ու ծառայությունների (աշխատանքների) դեպքում, եթե դրանք ձեռք են բերվել կամ վարձակալվել են գնորդի կողմից, հաշվի են առնվում դրանց ձեռքբերման կամ վարձակալման հետ կապված ծախսերը։
Գնորդի կողմից տրամադրված՝ հանրային սեփականության մաս կազմող, այսինքն՝ պետական կամ մունիցիպալ սեփականության կազմում գտնվող ապրանքների դեպքում հաշվի են առնվում դրանց պատճենների ստացման հետ կապված ծախսերը։
Վանդակ 15.
Նշվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները (9ա վանդակի առնչությամբ)։
Հաշվի են առնվում մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար գնորդի կողմից անմիջականորեն վաճառողին կամ երրորդ անձին վճարման ենթակա լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները։
Եթե մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները վերաբերում են մատակարարվող բոլոր կամ մի քանի անուն ապրանքներին, և «Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրման մասին» համաձայնագրում նշված օգտագործման դեպքում առանձին անուն ապրանքների միջև վճարների բաշխում (օրինակ՝ պաուշալ վճար) չի նախատեսվում, ապա մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների գումարային մեծության բաշխումն իրականացվում է՝ 12-րդ վանդակում նշված յուրաքանչյուր անուն ապրանքի արժեքին համամասնորեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վճարների գումարային մեծությունը ներառվում է ապրանքների մաքսային արժեքի մեջ՝ հարկման ամենաբարձր մակարդակով։ Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների գումարային մեծությունը հայտարարատուի ցանկությամբ կարող է վերաբերել այն ապրանքների առաջին խմբաքանակին, որոնց առնչությամբ նախատեսվել են այդ վճարները։
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է ավելացվեն՝
ա) Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարները.
բ) ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարները, եթե նման վճարները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների արտահանման պայման չեն համարվում։
Վանդակ 16.
Տվյալ վանդակում հաշվի է առնվում ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) մի մասը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին (9բ վանդակի առնչությամբ)։
Վանդակ 17.
Նշվում է գնահատվող ապրանքների՝ Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող օդանավակայան, նավահանգիստ կամ ժամանման այլ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի մեծությունը, եթե ապրանքի փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մինչև Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող ժամանման վայր հասնելը, արտաքին տնտեսական պայմանագրով սահմանված մատակարարման պայմաններին համապատասխան, ներառված է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ։ Եթե փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է տրանսպորտի տարբեր տեսակներով (մուլտիմոդալ փոխադրում), ապա հաշվի են առնվում տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) գումարային ծախսերը՝ ելնելով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) պահին գործող սակագներից։
Եթե փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվել է անհատույց կամ գնորդի սեփական տրանսպորտային միջոցներով, ապա սույն վանդակում նշվում է այն մեծությունը, որը հաշվարկվել է համապատասխան տեսակի տրանսպորտով փոխադրման սակագների հիման վրա, որոնք գործում են փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակահատվածում կամ համապատասխան ժամանակահատվածում (փոխադրման սեզոնայնություն)։
Եթե հայտարարատուի մոտ չկան տվյալ տեսակի փոխադրամիջոցով փոխադրման սակագների մասին տվյալներ, ապա տրանսպորտային ծախսերի հաշվարկման համար օգտագործվում են տրանսպորտային ծախսերի հաշվարկման համար հաշվապահական հաշվառման տվյալները՝ ներառելով ծախսերի բոլոր անհրաժեշտ հոդվածներն ու տարրերը։
Եթե ՄԱՀ-1-ը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը բաշխվում են տարբեր անուն ապրանքների միջև՝ իրենց համաքաշին (բրուտտո քաշին) համամասնորեն։
17-րդ վանդակում նշվում է Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (աշխարհագրական կետը) կամ Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքի նշանակման վայրը. մատակարարման պայմաններին համապատասխան՝ մինչև այդ կատարվող ծախսերն առանձին վճարվում են գնորդի կողմից և պետք է ներառվեն մաքսային արժեքի մեջ։
Եթե Մաքսային միության մաքսային տարածքի ժամանման վայրից մինչև Մաքսային միության մաքսային տարածքի նշանակման վայրը փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը չեն կարող փաստաթղթային հիմնավորում ստանալ, ապա 17-րդ վանդակում նշվում է Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների նշանակման վայրը։ Եթե փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի բաշխումն առաքման վայրից մինչև Մաքսային միության մաքսային տարածքի ժամանման վայրը և ժամանման վայրից մինչև նշանակման վայրը կարող է փաստաթղթային հիմնավորում ստանալ, ապա 17-րդ վանդակում նշվում է Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը։
17-րդ վանդակում նաև նշվում են արտահանման երկրից արտահանելիս ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման համար գնորդի կրած ծախսերը (եթե այդպիսիք կան), ինչպես նաև բեռնառաքողի վարձատրությունը։
Վանդակ 18.
Նշվում են գնահատվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող ապրանքների ժամանման վայր ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների իրականացման ծախսերը։
Եթե ՄԱՀ-1-ը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա նման ծախսերը բաշխվում են համապատասխան ապրանքների միջև՝ իրենց համաքաշին (բրուտտո քաշին) համամասնորեն։
Վանդակ 19.
Նշվում են Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների ապահովագրական ծախսերը։
Եթե ՄԱՀ-1-ի ձևը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա ապահովագրական ծախսերը համապատասխան ապրանքների միջև բաշխվում են՝ 12-րդ վանդակում նշված դրանց արժեքներին համամասնորեն։
Վանդակ 20.
Նշվում է Բ բաժնում ներկայացված մեծությունների գումարը։
Բաժին Բ․ «Պահումներ՝ ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված են Ա-ում»
Սույն բաժնում նշվում են Մաքսային միության անդամ պետության արժույթով այն ծախսերի գումարները, որոնք ընդգրկված են Ա բաժնում, բայց Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան չեն ընդգրկվում հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքի մեջ՝ պայմանով, որ այդ ծախսերը առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտագրվել և փաստաթղթային հիմնավորում են ստացել ՄԱՀ-ը լրացրած անձի կողմից։
Եթե նման ծախսերը հաշիվ-ապրանքագրերում կամ այլ կոմերցիոն փաստաթղթերում նշված են արտարժույթով, ապա ՄԱՀ-ի «*» վանդակում ներկայացվում են վերահաշվարկի տվյալները՝ նշելով ապրանքի համարը և դիրքը (ՄԱՀ-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են նման տեղեկությունները), արժութային դասակարգչին համապատասխան արժույթի եռանիշ տառային ծածկագիրը, ծախսերի գումարները արտարժույթով և ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ արժույթների վերահաշվարկի փոխարժեքը։
Վանդակ 21.
Նշվում են Մաքսային միության մաքսային տարածք ժամանելուց հետո այնպիսի գնահատվող (ներմուծվող) ապրանքների հետ կապված շինարարական, կառուցման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության իրականացման ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները այն դեպքում, եթե այդ աշխատանքները նախատեսված են պայմանագրով և վաճառողի պայմանագրում և (կամ) հաշիվ-ապրանքագրում նման ծախսերն առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից։
Վանդակ 22.
Նշվում է Մաքսային միության մաքսային տարածքում ժամանման վայրից մինչև նշանակման վայր գնահատվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի մեծությունը, եթե վաճառողի պայմանագրում և (կամ) հաշիվ-ապրանքագրում դրանք առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից։
Վանդակ 23.
Նշվում են Մաքսային միության մաքսային տարածքում գնահատվող (ներմուծվող) ապրանքների ներմուծման կամ վաճառքի առնչությամբ վճարվող մաքսատուրքերի, հարկերի և հավաքագրումների գումարները։
Վանդակ 24.
Նշվում է Բ բաժնում ներկայացված մեծությունների գումարը։
Վանդակ 25ա.
Նշվում է գնահատվող ապրանքի մաքսային արժեքը Մաքսային միության անդամ պետության արժույթով, որը հաշվարկվել է 12-րդ և 20-րդ վանդակներում ներկայացված մեծությունները գումարելու և ստացված գումարից 24-րդ վանդակում ներկայացված մեծությունը պահելու միջոցով։
Վանդակ 25բ.
Նշվում է 25ա վանդակում ներկայացված մաքսային արժեքը, որը մաքսային մարմնի կողմից վերահաշվարկվել է ԱՄՆ դոլարի՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվան համապատասխանող փոխարժեքով։
Վանդակ *.
Եթե մաքսային արժեքի բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը (որոնք պետք է նշվեն 13 - 23-րդ վանդակներում) հաշիվ-ապրանքագրերում կամ այլ կոմերցիոն փաստաթղթերում նշված են արտարժույթով, ապա տվյալ վանդակում ներկայացվում են վերահաշվարկի տվյալները՝ նշելով ապրանքի համարը և դիրքը (ՄԱՀ-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են նման տեղեկությունները), արժութային դասակարգչին համապատասխան արժույթի եռանիշ տառային ծածկագիրը, ծախսերի գումարները արտարժույթով և վերահաշվարկի համապատասխան փոխարժեքը (Կարգի 15-րդ կետ)։
Վանդակ «Լրացուցիչ տվյալներ»․
Անհրաժեշտության դեպքում նշվում են ՄԱՀ-ում ներկայացված տեղեկություններին վերաբերող ցանկացած լրացուցիչ տվյալ (հաշվարկ)։
Վանդակ «Ստորագրություն, կնիք»․
Թերթիկը ստորագրվում է ՄԱՀ-ը լրացրած անձի կողմից և վավերացվում Կարգի 18-րդ կետով սահմանված կարգով։
III. «Մաքսային մարմնի մաքսային նշումների համար» դաշտերի լրացման կանոնները
23. Մաքսային մարմնի կողմից ՄԱՀ-ը ընդունելիս ՄԱՀ-ի հիմնական և բոլոր լրացուցիչ թերթերի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում մաքսային մարմնի պաշտոնատար անձը նշում է նույն գրանցման համարը, որը տրվել է ապրանքների մասին համապատասխան հայտարարագրին։
24. ՄԱՀ-ի հիմնական և բոլոր լրացուցիչ թերթերի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում կատարվում են հետևյալ նշումները՝
«ՄԱՀ-ն ընդունվել է» ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում կայացնելիս.
«ՄԱՀ-ը ճշգրտվում է» ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում կայացնելիս։
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշում կայացնելիս «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում կատարվում է «Լրացուցիչ ստուգում» նշումը։
Եթե մաքսային հայտարարագրում հայտագրված տարբեր ապրանքների առնչությամբ տարբեր որոշումներ են կայացվում, ապա որոշման մասին գրառման մեջ լրացուցիչ նշվում են այն ապրանքների համարները, որոնց առնչությամբ կայացվել են նման որոշումներ։
Այն դեպքերում, երբ ՄԱՀ-ը չի լրացվում, նշված նշումները կատարվում են ապրանքների մասին հայտարարագրի «D» վանդակում։
Նշված նշումները հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով և ստորագրությամբ՝ նշելով ամսաթիվը։
|
Հավելված 1 Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգի |
Ցանկ
ապրանքների հայտագրված մաքսային արժեքը հաստատող փաստաթղթերի
1. Ներմուծվող ապրանքների գործարքի արժեքի մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
ներմուծվող ապրանքների գնորդի հիմնադիր փաստաթղթեր.
առքուվաճառքի արտաքին առևտրային պայմանագիր (մատակարարման հատուցելի պայմանագիր), դրա գործող հավելվածները, լրացումներն ու փոփոխությունները.
հաշիվ-ապրանքագիր (ինվոյս).
բանկային փաստաթղթեր (եթե հաշիվ-ապրանքագիրը վճարվել է՝ ելնելով արտաքին առևտրային պայմանագրի պայմաններից), ինչպես նաև ապրանքի արժեքն արտացոլող այլ վճարային փաստաթղթեր.
ապահովագրական փաստաթղթեր՝ ելնելով պայմանագրով սահմանված գործարքի պայմաններից.
ապրանքների փոխադրման (տրանսպորտային առաքման պայմանագիր, եթե այդպիսին կնքվել է), բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման պայմանագիր, ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման հաշիվ-ապրանքագիր, բանկային փաստաթղթեր (եթե հաշիվ-ապրանքագրի դիմաց կատարվել է վճարում) կամ տրանսպորտային սակագներին առնչվող փաստաթղթեր (տեղեկություններ) կամ փոխադրման արժեքն արտացոլող հաշվապահական փաստաթղթեր (եթե ապրանքի փոխադրումը իրականացվել է հայտարարատուի սեփական տրանսպորտային միջոցով) այն դեպքերում, երբ մինչև օդանավակայան, նավահանգիստ կամ Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների ժամանման այլ վայր փոխադրման տրանսպորտային ծախսերը ներառված են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, կամ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից հայտագրված են ծախսերից պահումներ՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար.
համաշխարհային բորսաների գնանշումները բորսային ապրանքներ ներմուծելիս.
միջնորդավորված ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր (գործակալական պայմանագիր, հանձնաժողովի պայմանագիր, բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրեր), հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), բանկային վճարային փաստաթղթեր՝ պայմանագրով սահմանված գործարքի պայմաններից ելնելով միջնորդավորված ծառայություններ մատուցելու համար.
պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), նախնական հաշիվ-ապրանքագրեր, հաշվապահական փաստաթղթեր, ապրանքների արտահանման համար Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ձևակերպված մաքսային հայտարարագրեր (եթե ապրանքները մատակարարվել են Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման համար) և ապրանքների ու ծառայությունների արժեքի վերաբերյալ այլ փաստաթղթեր, որոնք գնորդի կողմից տրամադրվել են անվճար կամ իջեցված գներով ներմուծված (ներմուծվող) ապրանքներն արտադրության և վաճառքի նպատակով Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու համար, եթե նման ապրանքների և ծառայությունների մատուցումը նախատեսված է արտաքին առևտրային գործարքով, և դրանց արժեքը ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.
լիցենզիոն պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, բանկային վճարային փաստաթղթեր, ներմուծվող (ներմուծված) ապրանքներին դասվող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվապահական և այլ փաստաթղթեր (եթե նշված վճարները դիտվում են որպես պայման՝ ներմուծվող ապրանքների վաճառքի համար).
Ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, գնորդի կողմից դրանք այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք եկամտի (հասույթի) մասի վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթղթեր (այդ թվում՝ հաշվապահական) և տեղեկություններ (եթե դա նախատեսված է արտաքին առևտրային գործարքի պայմաններով).
պայմանագրեր, հաշիվներ, բանկային վճարային փաստաթղթեր տարայի, փաթեթվածքի արժեքի վերաբերյալ, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և աշխատանքների արժեքը, եթե տվյալ ծախսերն իրականացվել են վաճառողի կողմից, սակայն չեն ներառվել ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ (եթե դա նախատեսված է արտաքին առևտրային գործարքի պայմաններով).
հայտագրված մաքսային արժեքը հաստատելու համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։
2. Նույնական (համանման) ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
փաստաթղթեր, որոնց համապատասխան բաց են թողնվել նույնական (համանման) ապրանքները, որոնց մաքսային արժեքը որոշվել է ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով, և ընդունվել մաքսային մարմնի կողմից՝ մաքսային հայտարարագիր, մաքսային արժեքի հայտարարագիր (ՄԱՀ-1 ձևը), արտաքին առևտրային պայմանագիր և դրան կից լրացուցիչ համաձայնագրեր, հաշիվ-ապրանքագիր և այլ կոմերցիոն փաստաթղթեր, ինչպես նաև այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք ներկայացվել են հայտարարատուի կողմից նույնական (համանման) ապրանքների հայտագրված մաքսային արժեքի հաստատման համար (ներառյալ լրացուցիչ փաստաթղթերն ու տեղեկությունները),
արժեքի ճշգրտման հիմնավորվածությունը և ստույգությունը հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնցով հաշվի են առնվում մինչև օդանավակայան, նավահանգիստ կամ Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների ժամանման այլ վայր ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի կոմերցիոն մակարդակի (մեծածախ, մանրածախ և այլն) և (կամ) քանակական տարբերությունները.
ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև օդանավակայան, նավահանգիստ կամ Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների ժամանման այլ վայր դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերը, ապահովագրական ծախսերը՝ կապված Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների հետ (եթե նման ճշգրտումներ կատարվել են)։
3. Պահման մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
հայտարարատուի հիմնադիր փաստաթղթեր.
այն անձի հիմնադիր փաստաթղթերը, ում վաճառվել են գնահատվող, նույնական կամ համանման ապրանքներ.
պայմանագրեր, որոնց հիման վրա Մաքսային միության մաքսային տարածքում վաճառվել են գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները.
Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հաշիվ-ապրանքագրեր, որոնք ներկայացվել են Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքները վաճառելիս.
բանկային փաստաթղթեր (եթե հաշիվ-ապրանքագրերի դիմաց կատարվել է վճարում), հաշվապահական փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, որոնցում արտացոլված են այն ծախսերը, որոնք կապված են Մաքսային միության մաքսային տարածք ապրանքի ներմուծման և իրացման հետ (միջնորդի (գործակալի, կոմիսիոների) վարձատրություն, կոմերցիոն և կառավարման ծախսեր, ապահովագրական և փոխադրման հետ կապված ծախսեր, ստացված շահույթ).
ներմուծվող ապրանքների վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի մասին փաստաթղթեր և տեղեկություններ, եթե վերամշակումից հետո նման ապրանքները վաճառվում են. վերամշակման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, կատարողի կողմից պատվիրատուին ներկայացված հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), պայմանագրի գնի վճարման բանկային փաստաթղթեր, վերամշակման (մշակման) վերաբերյալ հաշվապահական փաստաթղթեր (հաշվարկ),
Մաքսային միության անդամ պետության տարածք ներմուծվող և վաճառվող ապրանքների առնչությամբ Մաքսային միության անդամ պետությունում վճարվող մաքսատուրքերի, հարկերի, հավաքագրումների վճարային փաստաթղթերը,
միավոր ապրանքի համար հայտագրված գնի և դրանից պահման ենթակա ծախսերի հաստատման համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։
4. Գումարման մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
գնահատվող ապրանքներն արտադրողի հաշվապահական փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերի, արտադրության վրա կատարվող ծախսերի, ինչպես նաև ներմուծվող (ներմուծված) ապրանքների արտադրության հետ կապված այլ գործողությունների վերաբերյալ, գնահատվող ապրանքները արտադրողի՝ հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան կազմված կոմերցիոն հաշիվները.
արտադրողի և (կամ) արտահանողի հաշվապահական փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ՝ շահույթի գումարի և կոմերցիոն ու կառավարման ծախսերի վերաբերյալ (գնի հավելում), որոնք կատարվում են արտահանման երկրում Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու համար.
ապահովագրական փաստաթղթեր՝ ելնելով պայմանագրով սահմանված գործարքի պայմաններից.
տրանսպորտային փոխադրման համար հաշիվ-ապրանքագիր (ինվոյս) (տրանսպորտային ծախսերի հաշվարկ), մինչև Մաքսային միության մաքսային տարածքի ժամանման վայրը ապրանքների բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման ծախսերը հաստատող փաստաթղթեր.
Մաքսային միության մաքսային տարածք արտահանման նպատակով ներմուծվող (ներմուծված) ապրանքների արտադրության և վաճառքի հետ կապված օգտագործման համար գնորդին անվճար կամ իջեցված գներով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների արժեքի մասին փաստաթղթեր և տեղեկություններ, եթե նման ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը նախատեսված է արտաքին առևտրային գործարքով, և դրանց արժեքը ներառված չէ ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.
Մաքսային միության մաքսային տարածքում կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծման, մշակման, ինժեներակոնստրուկտորական աշխատանքների, դիզայնի, գեղարվեստական ձևավորման, գծագրերի և էսքիզների արժեքի վճարման վերաբերյալ փաստաթղթեր (եթե դա նախատեսված է արտաքին առևտրային գործարքի պայմաններով).
հայտագրված մաքսային արժեքը հաստատելու համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։
5. Պահուստային մեթոդով մաքսային արժեքը որոշելիս հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
սույն ցանկի 1-4-րդ կետերում թվարկված փաստաթղթերն ու տեղեկությունները՝ ելնելով մաքսային արժեքի որոշման համար ընտրված հիմքից,
անկախ հանրային տեղեկությունների ստացման աղբյուրների առաջին և համապատասխան թերթերի պատճենները (տեղեկությունների ստացման աղբյուրի անվանման և ամսաթվի նշումով շապիկը), որոնք պարունակում են տեղեկություններ այն գների վերաբերյալ, որոնցով նույնական, համանման կամ գնահատվող ապրանքների հետ նույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքները համաշխարհային շուկայում վաճառվում կամ վաճառքի համար առաջարկվում են նույն ժամանակահատվածում, երբ իրականացվում է Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծումը, կամ դրան համապատասխան ժամանակահատվածում.
ապրանքների հրապարակվող կամ առաքվող պաշտոնական գնացուցակները կամ ընկերությունների՝ կոնկրետ ապրանքների առաքման և դրանց գների վերաբերյալ առևտրային առաջարկները, ինչպես նաև համաշխարհային բորսաների գնանշումները.
ներմուծվող ապրանքների արժեքի կամ արժեքի հաշվարկի վերաբերյալ տեղեկություններ պարունակող վարձակալության, լիզինգի, փոխանակման, նվիրատվության և այլ պայմանագրեր.
ապրանքների մոտավոր արժեքը պարունակող նախնական հաշիվ-ապրանքագրեր, մասնագրեր.
ապահովագրական փաստաթղթեր,
Մաքսային միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների ներմուծման ժամանակ կամ գրեթե նույն ժամկետում գործող տրանսպորտային սակագները.
Մաքսային միության անդամ պետության գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ գնահատման գործունեության բնագավառում լիազորված կազմակերպության կողմից սահմանված կարգով կազմված ապրանքի գնահատման վերաբերյալ հաշվետվություն.
հայտագրված մաքսային արժեքը հաստատելու համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։
|
Հավելված 2 Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգի |
Ձև
Մաքսային արժեքի հայտարարագրման (ՄԱՀ-1)
|
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ Ձև ՄԱՀ-1 |
|
1 Վաճառող |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
|
2 ա) Գնորդ | |
|
2 բ) Հայտարարատու | |
|
3 Մատակարարման պայմանները | |
|
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 65-րդ հոդվածին համապատասխան՝ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում մաքսային արժեքի հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ նշելու համար։ Հայտարարատուն նաև պարտավոր է անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան լրացուցիչ տեղեկություններն ու հայտագրված մաքսային արժեքի որոշման համար օգտագործված տեղեկությունները հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ |
4 Հաշվի (հաշիվների) համարը (համարները) |
|
5 Պայմանագրի (պայմանագրերի) համարը (համարները) | |
|
6 Մաքսային մարմինների կողմից ավելի վաղ ընդունված՝ 7-9-րդ վանդակների նկատմամբ կիրառելի որոշումները պարունակող փաստաթղթի համարն ու ամսաթիվը | |
|
7 ա) Վաճառողի և գնորդի միջև կա՞ արդյոք փոխկապակցվածություն «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի, 1-ին կետում նշված իմաստով։* «ՈՉ» պատասխանի դեպքում, այնուհետև 8-րդ վանդակում, |
Ճիշտ պատասխանը նշել X-ով |
|
□ԱՅՈ □ՈՉ | |
|
բ) Վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունն ազդեցություն ունեցե՞լ է ներմուծվող ապրանքի գնի վրա։ |
□ԱՅՈ □ՈՉ |
|
գ) Արդյո՞ք ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքը մոտ է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հնարավոր ստուգիչ մեծություններից որևէ մեկին։ «ԱՅՈ» պատասխանի դեպքում՝ նշվում են մանրամասները | |
|
□ԱՅՈ □ՈՉ | |
|
8 ա) Արդյոք կա՞ն ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ գնորդի՝ ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների նկատմամբ՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք՝ - սահմանվել են Մաքսային միության մարմինների համատեղ որոշմամբ, - սահմանափակում են այն աշխարհագրական տարածքով, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, - էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա։ □ԱՅՈ □ՈՉ | |
|
բ) Ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախվա՞ծ են արդյոք որևէ ՊԱՅՄԱՆԻՑ կամ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա քանակապես որոշելի չէ, Նշվում է այդպիսի պայմանների կամ պարտավորությունների տեսակն ու բովանդակությունը, ինչպես նաև արժեքային գնահատման հաշվարկը □ԱՅՈ □ՈՉ Եթե նման պայմանների կամ պարտավորությունների ազդեցությունը ապրանքների գնի վրա քանակապես որոշելի է, ապա գումարը նշվում է 11բ վանդակում | |
|
9 ա) Արդյո՞ք նախատեսված են ԼԻՑԵՆԶԻՈՆ և նմանատիպ այլ ՎՃԱՐՆԵՐ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ այն օբյեկտների օգտագործման համար (բացառությամբ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների վերարտադրման (բազմացման) իրավունքի համար կատարվող վճարումների), որոնք վերաբերում են գնահատվող ապրանքներին, և որոնք վաճառողը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետք է վճարի որպես նման ապրանքները վաճառելու պայման։ □ԱՅՈ □ՈՉ | |
|
բ) Արդյո՞ք վաճառքը կապված է այն պայմանի պահպանման հետ, որի համաձայն ապրանքների ՀԵՏԱԳԱ ՎԱՃԱՌՔԻ, այլ եղանակով ապրանքները ՏՆՕՐԻՆԵԼՈՒ կամ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ արդյունքում ստացված ԵԿԱՄՏԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ՄԻ ՄԱՍԸ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին։ □ԱՅՈ □ՈՉ | |
|
Եթե (ա) և (կամ) (բ) ենթակետում «Այո» պատասխանի դեպքում՝ նշվում են պայմանները, իսկ 15-րդ և 16-րդ վանդակներում ներկայացվում են համապատասխան գումարները։ | |
|
* ԱՆՁԻՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ՝ ա) մեկը մյուսի ընկերության աշխատակիցներ են կամ տնօրեն (ղեկավար), բ) իրավաբանորեն ճանաչված գործընկերներ են, այսինքն՝ միմյանց հետ կապված են պայմանագրային հարաբերություններով, գործում են շահույթ ստանալու նպատակով և միասին են կրում իրենց համատեղ գործունեության իրականացման հետ կապված ծախսերն ու վնասները, գ) հանդիսանում են գործատու և աշխատող, ծառայող, դ) որևէ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, վերահսկում կամ հանդիսանում է երկուսի՝ շրջանառության մեջ դրված քվեարկող բաժնետոմսերի հինգ և ավելի տոկոսի բաժնետերը, ե) նրանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին, զ) երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից, է) նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձին, ը) ազգականներ կամ նույն ընտանիքի անդամներ են։ Փոխկապակցվածության փաստն ինքնին չպետք է հիմք ծառայի ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքը անընդունելի համարելու համար («Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետ)։ |
10 ա) Լրացուցիչ թերթերի թիվը |
|
10 բ) Վայրը, ամսաթիվը, ստորագրությունը, կնիքը | |
|
Ձև ՄԱՀ-1 Թերթ № __________ |
|
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
Ապրանքի համարը |
Ապրանքի համարը |
Ապրանքի համարը | ||||
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
ԱՏԳ ԱԱ ծածկագիր | |||||
|
Ա. Հաշվարկի համար հիմքը |
11 ա) Ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը ՀԱՇՎԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ |
||||||
|
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը ___________________________) |
|||||||
|
բ) Ազգային արժույթով անուղղակի վճարներ (պայմաններ կամ պարտավորություններ)՝ տես 8 բ) վանդակը (վերահաշվարկի փոխարժեքը ___________________________) |
|||||||
|
12 Ընդամենը Ա-ն ազգային արժույթով |
|||||||
|
Բ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն Ա-ում* |
13 Գնորդի կողմից կատարված ծախսեր՝ ա) միջնորդի (գործակալի), բրոքերի վարձատրության համար՝ բացառությամբ ապրանքների գնման համար վարձատրության |
||||||
|
բ) տարայի և փաթեթվածքի համար |
|||||||
|
14 Մաքսային միության միասնական մաքսային տարածք գնահատվող ապրանքների արտահանման նպատակով՝ արտադրության և վաճառքի հետ կապված օգտագործման նպատակով գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անվճար կամ իջեցված գներով տրամադրված հետևյալ ապրանքների և ծառայությունների համապատասխան ձևով բաշխված արժեքը՝ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով՝ ա) հումք, նյութեր, մասեր, կիսաֆաբրիկատներ և նմանատիպ առարկաներ, որոնցից բաղկացած են ներմուծվող ապրանքները, |
|||||||
|
բ) գործիքներ, դրոշմներ, ձևեր և նմանատիպ այլ առարկաներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ, |
|||||||
|
գ) նյութեր, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ, |
|||||||
|
դ) Մաքսային միության միասնական մաքսային տարածքից դուրս կատարված, և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծում, մշակում, ինժեներակոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր, |
|||||||
|
15 Լիցենզիոն և նմանատիպ այլ վճարներ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար՝ տես 9 ա) վանդակը |
|||||||
|
16 Ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք եկամտի (հասույթի) մասը՝ տես 9 բ) վանդակը |
|||||||
|
17 Ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը _____________________ մինչև (Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ժամանման վայրը) |
|||||||
|
18 Ապրանքների բեռնման, բեռնաթափման (փոխաբեռնման) և մինչև ______________________ (Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ժամանման վայր) փոխադրման հետ կապված այլ գործողությունների ծախսերը |
|||||||
|
19 17-րդ և 18-րդ վանդակներում նշված գործողությունների գծով ապահովագրական ծախսերը |
|||||||
|
20 Ընդամենը Բ-ն ազգային արժույթով |
|||||||
|
Բ. ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ՝ ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված են Ա-ում* |
21 Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների ժամանումից հետո կատարված շինարարական, կառուցման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության իրականացման ծախսերը |
||||||
|
22 Ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը Մաքսային միության միասնական մաքսային տարածք դրանց ժամանումից հետո |
|||||||
|
23 Մաքսային միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների ներմուծման կամ վաճառքի կապակցությամբ վճարվող մաքսատուրքեր, հարկեր և հավաքագրումներ |
|||||||
|
24 Ընդամենը Բ-ն ազգային արժույթով |
|||||||
|
25 ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ (Ա + Բ - Գ) |
|||||||
|
բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը _____________________________) |
|||||||
|
* Եթե Գումարը վճարվել է արտարժույթով, այստեղ նշվում է գումարը արտարժույթով և վերահաշվարկի փոխարժեքը յուրաքանչյուր ապրանքի և արժեքի տարրի համար
| |||||||
|
Լրացուցիչ տվյալներ
|
Ստորագրություն, կնիք | ||||||
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ |
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելու համար լիազորված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց և հայտարարատուների (մաքսային ներկայացուցիչների) գործողությունները Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելիս։
Մաքսային միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել դեպքեր, երբ ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է՝ մաքսային արժեքի մասով մաքսային մարմինների մասնագիտացված (ֆունկցիոնալ) ստորաբաժանումների կողմից։
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվել մաքսային հայտարարագիր կամ Մաքսային միության միասնական մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ։
3. Կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) և «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի հիման վրա (այսուհետ՝ Համաձայնագիր) և կիրառվում է.
մինչև ապրանքների բացթողումը մաքսային հսկողություն իրականացնելիս (Կարգի II բաժին),
ապրանքների մաքսային արժեքի մասով որոշում կայացնելու նպատակով լրացուցիչ ստուգում անցկացնելիս (Կարգի III բաժին),
այն ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս, որոնց մասով որոշում է կայացվել դրանց մաքսային արժեքի վերաբերյալ (Կարգի IV բաժին):
4. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողության շրջանակներում իրականացվում է ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ հետո, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի (այսուհետ՝ ՌԿՀ) կիրառմամբ։
5. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության և կիրառման ճշտության, դրա կառուցվածքի և մեծության համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների՝ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից կատարման ստուգման, ինչպես նաև ապրանքների հայտագրված մաքսային արժեքի փաստաթղթային հաստատման նպատակով։
Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացնելիս մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից (այսուհետ՝ պաշտոնատար անձ) իրականացվող մաքսային գործառնությունների ընտրությունն իրականացվում է ՌԿՀ-ի կիրառման արդյունքների հիման վրա՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
6. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացնելիս կարող են օգտագործվել մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունները, մասնավորապես՝
նույնական, համանման ապրանքներով, նույն դասի կամ տեսակի, համադրելի պայմաններում ներմուծվող ապրանքներով գործարքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվել են այդ թվում՝ մաքսային մարմինների ծրագրային միջոցների օգտագործմամբ (մասնավորապես՝ մաքսային հայտարարագրերի օպերատիվ մոնիթորինգի համակարգի միջոցով),
բորսայական սակարկությունների (գնանշումների), աճուրդների գների վերաբերյալ, ինչպես նաև գնային կատալոգներից ստացված տեղեկությունները,
Մաքսային միության անդամ պետությունների օտարերկրյա պետական ներկայացուցչություններից (առևտրային ներկայացուցչություններից) ստացված տեղեկությունները,
Մաքսային միության անդամ պետությունների պետական մարմիններից ստացված տեղեկությունները,
ձեռնարկություններից և կազմակերպություններից, մասնագիտական միավորումներից (ասոցիացիաներից), այդ թվում՝ գնահատվող, նույնական, համանման ապրանքների մատակարարներից, արտադրողներից, տրանսպորտային և ապահովագրական ընկերություններից ստացված տեղեկությունները։
Մաքսային մարմինը կարող է ստանալ այդ տեղեկությունները Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ցանկացած միջոցով, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ։
Հսկողության արդյունքների օբյեկտիվությունն ապահովելու համար պետք է օգտագործվեն վերլուծվող գործարքի պայմանների հետ առավելագույնս հնարավոր համադրելի տեսք ունեցող տեղեկություններ։
II. Մինչև ապրանքների բացթողումը դրանց մաքսային արժեքի հսկողության կարգ
7. Նախքան Օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ապրանքների բացթողումը՝ պաշտոնատար անձն իրականացնում է ապրանքների մաքսային արժեքի հսկողություն։
Ապրանքների մաքսային արժեքի իրականացված հսկողության արդյունքների հիման վրա՝ պաշտոնատար անձն ապրանքների մաքսային արժեքի առնչությամբ ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը (Օրենսգրքի 67-րդ հոդված)՝
ա) ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ընդունման մասին,
բ) ապրանքների հայտագրված մաքսային արժեքը ճշգրտելու մասին (Օրենսգրքի 68-րդ հոդված)։
Հայտարարատուի կողմից հայտագրված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում ընդունելու անհնարինության դեպքում, երբ հայտնաբերվել են հատկանիշներ, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել, կամ ներկայացված տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել, պաշտոնատար անձը որոշում է ընդունում Կարգի III բաժնին համապատասխան լրացուցիչ ստուգում անցկացնելու վերաբերյալ (Օրենսգրքի 69-րդ հոդված)։
8. Ապրանքների մաքսային արժեքն ընդունելու մասին որոշումը պաշտոնատար անձի կողմից ձևակերպվում է մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների հայտարարագիր) սահմանված կարգով համապատասխան նշում կատարելու միջոցով։
Պաշտոնատար մարմնի նշումով մաքսային արժեքի հայտարարագիրը (մաքսային հայտարարագիր) սահմանված կարգով վերադարձվում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։
9. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումն ընդունվում է, եթե իրականացված մաքսային հսկողության արդյունքներով հայտնաբերվել է, որ ապրանքների հայտագրված մաքսային արժեքը հավաստի չէ, այդ թվում՝ սխալ է ընտրված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը, և (կամ) սխալ է որոշված ապրանքների մաքսային արժեքը (Օրենսգրքի 68-րդ հոդված)։
Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը ձևակերպվում է Կարգի 1–ին հավելվածի համաձայն՝ մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների մասին հայտարարագրում) սահմանված կարգով համապատասխան նշում կատարելու միջոցով և տեղեկացվում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։ Որոշման ձևը լրացվում է երկու օրինակից, որոնցից մեկը մնում է մաքսային մարմնում, մյուսը հանձնվում է (ուղարկվում է) հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։
10. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում ընդունելու դեպքում հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պարտավոր է սահմանված կարգով իրականացնել ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտում և վճարել մաքսատուրքերը, հարկերը՝ ճշգրտված մաքսային արժեքը հաշվի առնելով հաշվարկված ծավալով, Օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետում։
Եթե մինչև ապրանքների բացթողման ժամկետի ավարտը հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) չի իրականացնում ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում և չի վճարում մաքսատուրքերը, հարկերը այն ծավալով, որոնք հաշվարկվում են ճշգրտված մաքսային արժեքը հաշվի առնելով, ապա մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը (Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետ):
III. Լրացուցիչ ստուգման անցկացում
11. Եթե մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս մինչև ապրանքների բացթողումը հայտնաբերվում են հատկանիշներ, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի մասին տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել կամ պատշաճ կերպով չեն հաստատվել, ապա մաքսային մարմինը ապրանքների մաքսային արժեքի առնչությամբ որոշում ընդունելու նպատակով անցկացնում է լրացուցիչ ստուգում՝ (Օրենսգրքի 69-րդ հոդված) Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած եղանակով։
Ապրանքների մաքսային արժեքի մասին ներկայացված տեղեկությունների ոչ հավաստի լինելու հատկանիշներ կարող են լինել, մասնավորապես՝
1) ՌԿՀ-ի կիրառմամբ հայտնաբերված՝ ապրանքների մաքսային արժեքի ոչ հավաստի հայտարարագրման ռիսկերը,
2) հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) ներկայացրած փաստաթղթերում ապրանքների մաքսային արժեքի վրա ազդող տեղեկությունների անհամապատասխանությունները, որոնք հայտնաբերվել են հսկողության արդյունքում,
3) ապրանքների ներմուծման համադրելի պայմաններում նույնական կամ համանման ապրանքների գնի համեմատ հայտարարագրված ապրանքների ավելի ցածր գները՝ ըստ օտարերկրյա արտադրողների կողմից տրամադրված տեղեկությունների,
4) նույնական կամ համանման ապրանքների գների համեմատ հայտարարագրված ապրանքների ավելի ցածր գները՝ ըստ աճուրդների, բորսայական սակարկությունների (գնանշումների), գնային կատալոգների տվյալների,
5) հայտարարագրվող ապրանքների ավելի ցածր գները՝ համեմատած բաղադրիչների (այդ թվում՝ հումքային բաղադրիչների) գնի հետ, որոնցից պատրաստվել են ներմուծվող ապրանքները,
6) վաճառողի և գնորդի փոխկապակցվածության առկայությունը՝ զուգորդված հայտարարագրված ապրանքների ցածր գների հետ, որոնք, մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունների համաձայն (Կարգի 6-րդ կետ), հիմք են տալիս ենթադրելու ապրանքների դիմաց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա փոխկապակցվածության ազդեցության մասին,
7) այնպիսի հիմքերի առկայությունը, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ մաքսային արժեքի կառուցվածքը չի պահպանվել (օրինակ՝ հաշվի չեն առնվել կամ ոչ լրիվ ծավալով են հաշվի առնվել մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները, տրանսպորտային ծախսերը, ապահովագրական ծախսերը և այլն)։
12. Լրացուցիչ ստուգում անցկացնելու ժամկետը հաշվարկվում է լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշում ընդունելու օրվանից մինչև ապրանքների հայտագրված մաքսային արժեքի վերաբերյալ որոշում կայացնելու օրը։
Մինչև լրացուցիչ ստուգման արդյունքներով ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում կայացնելը մաքսային արժեքի հսկողությունը համարվում է չեզրափակված:
13. Լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշում կայացնելիս պաշտոնատար անձը սահմանված կարգով համապատասխան նշում է կատարում մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների մասին հայտարարագրում) և Կարգի 2–րդ հավելվածի համաձայն սահմանված ձևով ձևակերպում է լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշումը երկու օրինակից, որոնցից մեկը մնում է մաքսային մարմնում, իսկ մյուսը հայտարարատուին է փոխանցվում (ուղարկվում) ապրանքների մասին հայտարարագիրը գրանցելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ։
14. Լրացուցիչ ստուգում անցկացնելիս պաշտոնատար անձը հայտարարատուից (մաքսային ներկայացուցչից) պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, տեղեկություններ և բացատրություններ, որոնց ցանկը նշվում է լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշման մեջ։
Լրացուցիչ այն փաստաթղթերի և տեղեկությունների օրինակելի ցանկը, որոնք կարող են պահանջվել մաքսային մարմնի կողմից լրացուցիչ ստուգում անցկացնելիս, ներկայացված է Կարգի 3–րդ հավելվածում։
Պահանջվող լրացուցիչ փաստաթղթերի, տեղեկությունների և բացատրությունների կոնկրետ ցանկը սահմանվում է պաշտոնատար անձի կողմից՝ հաշվի առնելով գնահատվող ապրանքների մաքսային արժեքի մասին ներկայացված տեղեկությունների ոչ հավաստի լինելու վերաբերյալ հայտնաբերված հատկանիշները, ինչպես նաև հաշվի առնելով ուսումնասիրվող գործարքի պայմաններն ու հանգամանքները, ներմուծվող ապրանքների ֆիզիկական բնութագրերը, որակը և հեղինակությունը շուկայում։
Լրացուցիչ փաստաթղթեր, տեղեկություններ և բացատրություններ պահանջելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձը լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշման մեջ նշում է դրանք ներկայացնելու ողջամիտ (բավարար) ժամկետը, որը չի կարող գերազանցել ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվանից հետո 60 (վաթսուն) օրացուցային օրը։ Հայտարարատուն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից դրանց ներկայացման համար սահմանված ժամկետից շուտ։ Մաքսային մարմինը պարտավոր է հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը քննության առնել սահմանված ժամկետից շուտ։
15. Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) իրավունք ունի ապացուցելու ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ իր կողմից ընտրված մեթոդի կիրառության իրավաչափությունը և իր կողմից ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների հավաստիությունը։ Ապրանքների հայտագրված մաքսային արժեքի հաստատման համար հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պարտավոր է ներկայացնել մաքսային մարմնի կողմից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը, տեղեկությունները և բացատրությունները կամ գրավոր ներկայացնել պատճառների բացատրությունը, որոնց հիման վրա դրանք չեն կարող ներկայացվել (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետ)։
Ի հաստատումն ապրանքների հայտագրված մաքսային արժեքի՝ մաքսային մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերի, տեղեկությունների և բացատրությունների հետ միաժամանակ կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություններ։
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված փաստաթղթերը, տեղեկությունները և բացատրությունները հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պետք է մինչև դրանց ներկայացման ժամկետի ավարտը մաքսային մարմին ներկայացնի մեկ ամբողջական լրակազմով (ոչ մաս-մաս)։
Պահանջված լրացուցիչ փաստաթղթերի, տեղեկությունների և բացատրությունների ներկայացման պարտավորությունը հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից կատարվելու օր է համարվում Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմնում դրանց գրանցման ամսաթիվը, եթե փաստաթղթերը հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացվել են անմիջապես մաքսային մարմին, կամ փոստային կնիքի վրայի ուղարկման ամսաթիվը՝ փաստաթղթերը փոստով ներկայացնելու դեպքում:
16. Լրացուցիչ ստուգում անցկացնելու վերաբերյալ որոշման մասին հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին) հայտնելու հետ միաժամանակ մաքսային մարմինը սահմանված կարգով հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին) հայտնում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարի չափը, որն անհրաժեշտ է ներկայացնել մաքսային մարմնին՝ ապրանքների բացթողման համար (Օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետ)։
Ապահովման գումարը հաշվարկվում է Օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան։ Դրա հաշվարկման համար կարող են, մասնավորապես, օգտագործվել՝
նույն դասի կամ տեսակի ապրանքների արժեքի մասին մաքսային մարմնում եղած տեղեկությունները (այդ թվում՝ մաքսային մարմինների տվյալների բազաներում առկա տեղեկությունները),
գնահատվող ապրանքների մաքսային արժեքը՝ առանց հաշվի առնելու հայտագրված պահումները, զեղչերը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի դրանց հիմնավորվածության վերաբերյալ,
գնահատվող ապրանքների մաքսային արժեքը՝ հաշվի առնելով փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նկատմամբ լրացուցիչ հավելագրումների հնարավոր մեծությունը, եթե մաքսային մարմինը կասկածներ ունի հայտագրված լրացուցիչ հավելագրումների հիմնավորվածության վերաբերյալ։
17. Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարումը ապահովելու եղանակները սահմանված են Օրենսգրքի 86-րդ հոդվածով։
Մաքսային վճարների վճարման ապահովում տրամադրելու նպատակով հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) ներկայացնում է մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման՝ սահմանված կարգով լրացված ձևը։
Մինչև ապրանքների բացթողման ժամկետի ավարտը մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը չներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը՝ Օրենսգրքի 201-րդ հոդվածին համապատասխան։
18. Ապրանքների հայտագրված մաքսային արժեքի լրացուցիչ ստուգում անցկացնելու շրջանակներում մաքսային մարմինն իրավունք ունի իրականացնելու գնահատվող ապրանքների հետ նույնական կամ դրանց համանման ապրանքների արժեքների մասին լրացուցիչ տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն՝ ներառյալ պետական մարմիններ և այլ կազմակերպություններ հարցումներ ուղարկելը։
Անհրաժեշտության դեպքում, Օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան, կարող է նշանակվել ապրանքների և (կամ) փաստաթղթերի մաքսային փորձաքննություն։
19. Պահանջված լրացուցիչ փաստաթղթերը, տեղեկությունները և բացատրությունները հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից հետո 30 (երեսուն) օրացուցային օրվանից ոչ ուշ պաշտոնատար անձը ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) ապրանքների հայտագրված մաքսային արժեքն ընդունելու մասին (Կարգի 20-րդ կետ),
2) ապրանքների հայտագրված մաքսային արժեքը ճշգրտելու մասին (Կարգի 21-րդ կետ):
Որոշումն ընդունվում է այն մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, որի կողմից անցկացվել է լրացուցիչ ստուգումը՝ հաշվի առնելով լրացուցիչ ստուգման ընթացքում հայտարարատուից (մաքսային ներկայացուցչից) և ինքնուրույնաբար ստացած տեղեկությունները (Կարգի 18-րդ կետ)։
Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից փաստաթղթերի, տեղեկությունների և բացատրությունների ներկայացման օր է համարվում Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմնում դրանց գրանցման ամսաթիվը։
20. Ապրանքների հայտագրված մաքսային արժեքն ընդունելիս պաշտոնատար անձը սահմանված կարգով համապատասխան նշումներ է կատարում մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների մասին հայտարարագրում)։
Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է Օրենսգրքի 90-րդ հոդվածին համապատասխան։
21. Եթե մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) չի ներկայացնում պահանջված լրացուցիչ փաստաթղթերը, տեղեկությունները, բացատրությունները և գրավոր չի ներկայացնում այն պատճառների բացատրությունը, որոնց հիման վրա դրանք չեն կարող ներկայացվել, կամ նման փաստաթղթերը և տեղեկությունները չեն վերացնում լրացուցիչ ստուգում անցկացնելու հիմքերը, ապա պաշտոնատար անձը որոշում է կայացնում ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ՝ ելնելով առկա փաստաթղթերից և տեղեկություններից, հաշվի առնելով լրացուցիչ ստուգում իրականացնելիս ինքնուրույնաբար ստացված տեղեկությունները։
Պաշտոնատար անձը ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը կայացնում է լրացուցիչ պահանջված փաստաթղթերը, տեղեկությունները, բացատրությունները, եթե դրանք չեն ներկայացվել, հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացվելու ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
22. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում կայացնելիս պաշտոնատար անձը սահմանված կարգով համապատասխան նշումներ է կատարում մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների մասին հայտարարագրում), և որոշումը ձևակերպվում է երկու օրինակից՝ Կարգի 1–ին հավելվածի համաձայն նախատեսված ձևով, որոնցից մեկը մնում է մաքսային մարմնում, մյուսը հանձնվում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։ Եթե որոշումը հանձնել հնարավոր չէ, այն ուղարկվում է փոստով՝ պատվիրված նամակով, և ստացված է համարվում պատվիրված նամակը ուղարկելու ամսաթվից հետո 10 (տասը) օրացուցային օրը լրանալիս։
Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման մեջ պաշտոնատար անձը նշում է ապրանքների մաքսային արժեքը և դրա որոշման մեթոդը՝ Համաձայնագրի 4-10-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև տեղեկությունների համապատասխան աղբյուրների վավերապայմանները։
23. Ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին մաքսային մարմնի որոշման հետ համաձայն լինելու դեպքում՝
հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը ստանալու օրվանից հետո 5 (հինգ) աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) սահմանված կարգով իրականացնում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումը՝ ելնելով մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման մեջ նշված մաքսային արժեքի մեծությունից, վճարում է մաքսատուրքերը, հարկերը, որոնք հաշվարկվել են՝ հաշվի առնելով ապրանքների ճշգրտված մաքսային արժեքը, և մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ կերպով լրացված մաքսային արժեքի հայտարարագիրը, մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևը և մաքսատուրքերի, հարկերի վճարումը հաստատող փաստաթղթերը,
Պաշտոնատար անձը ոչ ուշ, քան հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից մաքսային արժեքի հայտարարագիրը, մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևերը և մաքսատուրքերի, հարկերի վճարումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումն իրականացնելու ճշտությունը՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին ընդունված որոշմանը համապատասխան, և Կարգի 8-րդ կետին համապատասխան նշումներ է կատարում ապրանքների կրկին որոշված (ճշգրտված) մաքսային արժեքն ընդունելու մասին։
24. Ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման հետ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) անհամաձայնության դեպքում պաշտոնատար անձը ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումն իրականացնում է 5 (հինգ) աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, այն օրվանից հետո, որը հաջորդում է՝
հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելու ժամկետի ավարտի օրվան (Կարգի 23-րդ կետ),
հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից մաքսային արժեքի հայտարարագրի, մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևերի, ինչպես նաև ապրանքների կրկին որոշված մաքսային արժեքը հաստատող փաստաթղթերի ստացման օրվան՝ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքը ոչ պատշաճ կերպով (սխալ) ճշգրտված լինելու դեպքում։
Պաշտոնատար անձը նշված ժամկետում լրացնում է մաքսային արժեքի հայտարարագիրը, մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևը և ոչ ուշ, քան դրանց լրացման օրվան հաջորդող օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց օրինակներն ուղարկում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։
25. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման արդյունքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գանձումը իրականացվում է Օրենսգրքի 14-րդ գլխին համապատասխան։
IV. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը դրանց բացթողումից հետո
26. Մաքսային արժեքի հսկողությունը այն ապրանքների բացթողումից հետո, որոնց առնչությամբ մաքսային մարմինը մաքսային արժեքի մասով որոշում է կայացրել, իրականացվում է Օրենսգրքի 99-րդ հոդվածին համապատասխան։
27. Ապրանքների բացթողումից հետո մաքսային արժեքի հսկողության ընթացքում ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերելու, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի սխալ ընտրության և (կամ) ապրանքների մաքսային արժեքի սխալ որոշման դեպքերում մաքսային մարմինը որոշում է կայացնում ապրանքների մաքսային արժեքը ճշգրտելու վերաբերյալ և այդ մասին Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հայտնում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։
Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը ձևակերպվում է Կարգի 1–ին հավելվածի համաձայն, եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
28. Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) սահմանված կարգով իրականացնում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում՝ պատշաճ կերպով լրացված մաքսային արժեքի հայտարարագիրը և մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևերը մաքսային մարմին ներկայացնելու միջոցով, ինչպես նաև վճարում է մաքսատուրքերը, հարկերը, որոնք հաշվարկել են հաշվի առնելով ապրանքների ճշգրտված մաքսային արժեքը։
29. Եթե հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) Մաքսային միության անդամ պետությունում սահմանված ժամկետում չի իրականացնում ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում, կամ այդպիսի ճշգրտումն իրականացվում է ոչ պատշաճ կերպով (սխալ), ապա ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումն իրականացվում է մաքսային մարմնի լիազորված անձի կողմից։ Այդ դեպքում մաքսային մարմնի լիազորված անձը սահմանված կարգով լրացնում է մաքսային արժեքի հայտարարագիրը, մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևը և դրանց լրացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ դրանց համապատասխան օրինակներն ուղարկում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։
30. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման արդյունքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գանձումը իրականացվում է Օրենսգրքի 14-րդ գլխին համապատասխան։
V. Եզրափակիչ դրույթներ
31. Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում (Օրենսգրքի 9-րդ հոդված) իրավունք ունի բողոքարկելու մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումները։
VI. Անցումային դրույթներ
32. Ապրանքների նկատմամբ մաքսային արժեքի հսկողությունը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է մինչև Կարգն ուժի մեջ մտնելը, իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
|
Հավելված 1 Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգի |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
_______________ 20____
|
Մաքսային մարմնի |
Հայտարարատուի |
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան տեղեկացնում ենք, որ մաքսային մարմինը որոշում է կայացրել ապրանքների մասին թիվ ______ հայտարարագրում հայտագրված ապրանքների մաքսային արժեքը ճշգրտելու մասին, կապված՝
|
Ապրանքի համարը |
Որոշումն ընդունելու հիմնավորումը |
Ապրանքների մաքսային արժեքը կարող է կրկին որոշվել «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ ելնելով հետևյալ տեղեկություններից՝
|
Ապրանքի համարը |
Համաձայնագրի հոդվածի համարը |
Ապրանքների մաքսային արժեքը |
Տեղեկությունների ստացման աղբյուրը |
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան՝ ձեզ անհրաժեշտ է կատարել ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում և վճարել մաքսատուրքերը, հարկերը՝ հաշվի առնելով ապրանքների ճշգրտված մաքսային արժեքը (անհրաժեշտ է համապատասխան քառակուսու մեջ նշել «Х» նշանը)
մինչև* 20______ թ. ______________ ______________ ընկած ժամկետը (մինչև ապրանքների բացթողումը որոշում կայացնելիս)։ «Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգի» 23-րդ կետով նախատեսված ժամկետում (լրացուցիչ ստուգման արդյունքների հիման վրա մինչև ապրանքների բացթողումը որոշում կայացնելիս)։ Մաքսային միության անդամ պետությունում սահմանված ժամկետում (այն ապրանքների բացթողումից հետո որոշում կայացնելիս, որոնց մաքսային արժեքի մասով որոշում է կայացվել)։
Հայտարարատուի կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին մաքսային մարմնի որոշման հետ անհամաձայնության դեպքում ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումը և վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի վերահաշվարկն իրականացվում է մաքսային մարմնի կողմից։
|
|
______________________________________________________ (Մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.) |
_____________________ (ստորագրություն) |
|
_____________________________________________ (ապրանքները հայտարարագրոող, որոշումը |
___________________ (որոշում կայացնելու ամսաթիվը) |
________________ (ստորագրություն) |
Փոստով ուղարկելու դեպքում
|
__________________________ (որոշումն ուղարկելու հասցեն) |
__________________ (որոշումն ուղարկելու ամսաթիվը) |
__________________________________ Որոշումն ուղարկած մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ-ն ու ստորագրությունը |
____________________
* Նշվում է ժամկետ, որը չի գերազանցում Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ժամկետը։
|
Հավելված 2 Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգի |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
_________________ 20____
|
Մաքսային մարմնի |
Հայտարարատուի |
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան տեղեկացնում ենք, որ ապրանքների թիվ ————— հայտարարագրի ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ հատկանիշները, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել, կամ հայտագրված տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել՝
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան անհրաժեշտ է, որ դուք մինչև 20_____ թ. ________________ «______» ընկած ժամկետում* ներկայացնեք հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը, տեղեկություներն ու բացատրությունները, որոնք անհրաժեշտ են ապրանքների թիվ————հայտարարագրում հայտագրված ապրանքների մաքսային արժեքը որոշելու ճշտությունը հաստատելու համար
|
Թիվ |
Մաքսային արժեքի մասով հաստատում (ճշտում) պահանջող տեղեկությունների ցանկ |
Պահանջվող փաստաթղթերի, տեղեկությունների տեսակները |
Ծանոթագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
Ապրանքների բացթողման համար ձեզ անհրաժեշտ է մինչև 20 _____ թ. ______________ ______ ընկած ժամկետում** լրացնել մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևը և ներկայացնել մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը։
|
|
______________________________________________________ (Մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.) |
_____________________ (ստորագրություն) |
|
_____________________________________________ (ապրանքները հայտարարագրոող, որոշումը |
___________________ (որոշում ստանալու ամսաթիվը) |
________________ (ստորագրություն) |
Փոստով ուղարկելու դեպքում
|
__________________________ (որոշումն ուղարկելու հասցեն) |
__________________ (որոշումն ուղարկելու ամսաթիվը) |
__________________________________ Որոշումն ուղարկած մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ-ն ու ստորագրությունը |
* Նշվում է Ապրանքների մաքսային արժեքի հսկողության Կարգի 14-րդ հոդվածին համապատասխան ժամկետ։
** Նշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետ։
|
Հավելված 3 Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգի |
ՑԱՆԿ
լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կարող են պահանջվել մաքսային մարմնի կողմից լրացուցիչ ստուգում անցկացնելիս
1. Ներմուծվող (ներմուծված) ապրանքների համար արտադրողի գնացուցակները կամ դրա կոմերցիոն առաջարկը։
2. Ուղարկող երկրում ներմուծվող (ներմուծված) ապրանքի արժեքի վերաբերյալ տեղեկություններ՝ ուղարկող երկրի արտահանման մաքսային հայտարարագիրը (եթե այն նախատեսվում է լրացնել ուղարկող երկրում) և դրա վավերացված թարգմանությունը։
3. Ներմուծվող (ներմուծված) ապրանքների արժեքի մասին տեղեկությունները առևտրային նշանների (բրենդերի), մոդելների, արտիկուլների կտրվածքով, եթե այդ տեղեկությունները նշված չեն արտաքին առևտրային պայմանագրում (հավելվածում, մասնագրում), նախնական հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում)։
4. Փաթեթավորման թերթիկներ։
5. Ապրանքների մուտքագրման մասին հաշվապահական փաստաթղթեր։
6. Գնահատվող, նույնական, համանման ապրանքների մատակարարման պայմանագրեր՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում դրանց վաճառքի համար։
7. Տեղեկություններ, որոնցով պարզաբանվում են վաճառողի կողմից ապրանքի կոնկրետ խմբաքանակի համար գնորդին տրամադրված զեղչերի, դրանց մեծության հիմքերը, եթե այդպիսի զեղչեր նախատեսված են արտաքին առևտրային պայմանագրով, սակայն քանակապես որոշված չեն։
8. Գնահատվող, նույնական, համանման ապրանքների, ինչպես նաև նույն դասի կամ տեսակի ապրանքների (դրանց առկայության դեպքում) օֆերտաները, պատվերները, գնացուցակները։
9. Ներմուծվող ապրանքների ֆիզիկական բնութագրերի, որակի և շուկայում ունեցած հեղինակության և գնագոյացման վրա դրանց ազդեցության վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ։
10. Ապրանքների փոխադրման և փոխաբեռնման վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ (մի քանի տեսակի տրանսպորտային միջոցներով փոխադրման դեպքում)։
11. Փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հաստատում են Մաքսային միության միասնական մաքսային տարածք գնահատվող ապրանքների ժամանելուց հետո իրականացվող շինարարությունը, կառուցումը, հավաքումը, մոնտաժումը, սպասարկումը կամ տեխնիկական աջակցությունը (մոնտաժման և գործարկման-կարգավորման աշխատանքների նախահաշիվ ու ժամանակացույց, աշխատանքների կատարման ակտեր և այլն) գնահատվող (ներմուծվող) այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաներն ու սարքավորումները։
12. Փաստաթղթեր, որոնք վերաբերում են փաստացի մատակարարված ապրանքի արժեքի և պայմանագրային (ինվոյսային) արժեքի անհամապատասխանության վերաբերյալ դժգոհությունների՝ արտաքին տնտեսական գործարքի կողմերի կողմից կարգավորմանը՝ կապված մատակարարված ապրանքի քանակի և (կամ) որակի՝ այն քանակից և որակից շեղման հետ, որից ելնելով որոշվել է ապրանքի պայմանագրային (ինվոյսային) արժեքը:
13. Փաստաթղթեր, որոնցով հաստատվում է, որ վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունը չի ազդել ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի վրա, մասնավորապես՝
փաստաթղթեր, որոնք պարունակում են Մաքսային միության անդամ պետությունների և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հայտարարատուին պատկանող քվեարկող բաժնետոմսերի մասին տեղեկություններ,
փաստաթղթեր, որոնց համապատասխան անցկացվել է նույնական կամ համանման ապրանքների մաքսային հայտարարագրումը, որոնց մաքսային արժեքը որոշվել է ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի մեթոդով, երբ դրանք Մաքսային միության միասնական մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառվել են վաճառողի հետ փոխկապակցված անձինք չհանդիսացող գնորդներին,
փաստաթղթեր, որոնց համապատասխան անցկացվել է նույնական կամ համանման ապրանքների մաքսային հայտարարագրումը, որոնց մաքսային արժեքը որոշվել է հանման մեթոդով,
փաստաթղթեր, որոնց համապատասխան անցկացվել է նույնական կամ համանման ապրանքների մաքսային հայտարարագրումը, որոնց մաքսային արժեքը որոշվել է գումարման մեթոդով,
փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքի գինը սահմանված է այնպիսի եղանակով, որը համապատասխանում է դիտարկվող բնագավառի բնականոն գնային պրակտիկային կամ անկախ գնորդներին ապրանքները վաճառելու դեպքում գնի սահմանման եղանակին։
14. Այլ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ հայտարարատուի կողմից՝ այլ անձանցից ստացվածները՝ ներառյալ ներմուծվող (ներմուծված) ապրանքների արտադրությանը, փոխադրմանը և իրացմանն առնչվող անձանցից։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՐԳ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են՝
- այն ապրանքների բացթողումից առաջ և հետո մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելու ընթացակարգերը, որոնց մաքսային արժեքի վերաբերյալ որոշում է կայացվել (այսուհետ՝ ապրանքների բացթողումից հետո), և վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի վերահաշվարկ իրականացնելու ընթացակարգերը.
- մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ ապրանքների բացթողում իրականացնելու ընթացակարգերը, եթե ապրանքների բացթողման ժամկետներում լրացուցիչ ստուգում անցկացվել չի կարող։
Կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) և 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի հիման վրա։
2. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումն իրականացվում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ընդունված որոշմանը համապատասխան՝
- մինչև ապրանքների բացթողումը մաքսային հսկողություն իրականացնելու արդյունքներով,
- ապրանքների բացթողումից հետո լրացուցիչ ստուգում և մաքսային հսկողություն իրականացնելու արդյունքների հիման վրա, ինչպես նաև հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) հիմնավորված գրավոր դիմումի ուսումնասիրության առնչությամբ, եթե ապրանքների բացթողումից հետո պարզվում է, որ հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) ներկայացրել է ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդը սխալ է ընտրված, և (կամ) ապրանքների մաքսային արժեքը սխալ է որոշված (Օրենսգրքի 68–րդ հոդված):
3. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումը ներառում է՝
- ապրանքների ճշգրտված մաքսային արժեքի մեծության հաշվարկ, որը կատարվում է սահմանված կարգով ձևակերպվող մաքսային արժեքի հայտարարագրում (այսուհետ՝ ՄԱՀ).
- ապրանքների մաքսային արժեքի ճշգրտված մեծության նշում և մաքսատուրքերի, հարկերի վերահաշվարկ՝ մաքսային արժեքի և մաքսային վճարների ճշգրտման ձևով (այսուհետ՝ ՄԱՃ), որը ներկայացված է Կարգի 1–ին հավելվածում։
4. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելիս ՄԱՀ–ը լրացնելը պարտադիր է։
Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելու դեպքում ապրանքների ճշգրտված մաքսային արժեքը պետք է հաստատված լինի այն փաստաթղթերով, որոնց հիման վրա իրականացվում է դրա հաշվարկը։
Մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգտման դեպքում նշվում է օգտագործած տվյալների աղբյուրը։
5. ՄԱՃ–ը լրացնելիս արտարժույթի վերահաշվարկը Մաքսային միության անդամ պետության արժույթի կամ Մաքսային միության անդամ պետության արժույթի վերահաշվարկը արտարժույթի իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եթե Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։
6. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման առնչությամբ մաքսատուրքերի, հարկերի լրացուցիչ հաշվեգրման դեպքում տույժերի հաշվեգրման և գանձման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ։
7. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը չեղյալ համարելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունում։
II. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման ընթացակարգը
8. Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից մինչև ապրանքների բացթողումը մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելու դեպքում հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ կերպով լրացված ՄԱՀ–ը, ՄԱՃ–ը, դրանցում պարունակվող տեղեկությունները (հաշվարկները) հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև վճարում է ճշգրտված մաքսային արժեքի հաշվառմամբ լրացուցիչ հաշվեգրված մաքսատուրքերը, հարկերը՝ Օրենսգրքի 196–րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետում։
9. Եթե հայտարարատուի կողմից հայտագրված մաքսային արժեքի ճշգրտումն ապրանքների բացթողումից հետո իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ապա մաքսային մարմինը ՄԱՀ–ում կատարում է ապրանքների ճշգրտված մաքսային արժեքի հաշվարկ, ինչպես նաև լրացնում է ՄԱՃ–ի ձևը։ ՄԱՀ–ի և ՄԱՃ–ի երկրորդ օրինակն ուղարկվում է հայտարարատուին՝ «Ապրանքների բացթողումից հետո մաքսային արժեքի ճշգրտման համար ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգում» սահմանված կարգով և ժամկետներում։
10. Եթե ապրանքների բացթողումից հետո հայտագրված մաքսային արժեքի ճշգրտումն իրականացվում է հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) դիմումի հիման վրա, ապա ՄԱՀ–ը և ՄԱՃ–ը, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունները (հաշվարկները) հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու պարտավորությունը վերապահվում է հայտարարատուին։ Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է ՄԱՀ–ի և ՄԱՃ–ի էլեկտրոնային պատճենները։
Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի)՝ ապրանքների բացթողումից հետո հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին դիմումը (այսուհետ՝ դիմում) կազմվում է՝ շարադրվելով ազատ ձևով՝ այդպիսի ճշգրտման անհրաժեշտության հիմնավորմամբ, ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարի և կցվող փաստաթղթերի նշմամբ։
11. Դիմումը քննության չի առնվում, եթե՝
1) հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) մաքսային մարմին է դիմել Օրենսգրքի 99–րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո,
2) հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) չի կատարել Կարգի 10–րդ կետի պահանջները։
12. Դիմումն ուսումնասիրող մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև սահմանելու դրանք ներկայացնելու ժամկետը՝ «Ապրանքների բացթողումից հետո մաքսային արժեքի ճշգրտման համար ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգում» սահմանված կարգին և ժամկետներին համապատասխան։
Դիմումի վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ընդունվող որոշումը՝
- այն դեպքում, երբ մաքսային մարմինը համաձայն է հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից իրականացված՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման հետ, ձևակերպվում է ՄԱՀ–ում և ՄԱՃ–ում համապատասխան նշումներ և գրառումներ կատարելու միջոցով.
- այն դեպքում, երբ մաքսային մարմինը համաձայն չէ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից իրականացված՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման հետ, ձևակերպվում է՝ հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին) գրավոր տեղեկացնելով այն մասին, որ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից չեն պահպանվել Մաքսային միության մաքսային օրենսդրության պահանջները՝ նշելով անհամաձայնության պատճառները։
III. Լրացուցիչ ստուգում անցկացնելիս մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ ապրանքների բացթողումը ձևակերպելու ընթացակարգերը
13. Մաքսային մարմնի կողմից լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշում կայացնելու դեպքում ապրանքների բացթողումը կատարվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրելու պայմանով։
Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ ապրանքները ձևակերպելու համար օգտագործվում է ՄԱՃ-ը, որը լրացնում է հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) մաքսային մարմնի կողմից՝ Կարգի 2–րդ հավելվածի ձևով հաղորդված տեղեկությունների հիման վրա։
ՄԱՃ–ը լրացնելիս կազմվում է դրա էլեկտրոնային պատճենը։
14. Նախքան ապրանքների բացթողման ժամկետի ավարտը մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը չներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը՝ Օրենսգրքի 201-րդ հոդվածին համապատասխան։
Ընդ որում, մաքսային մարմնի կողմից լրացուցիչ ստուգում չի անցկացվում։
Մաքսային մարմնի կողմից հետագա գործողություններն իրականացվում են Ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելու կարգը սահմանող՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան։
15. Եթե մաքսային մարմինն ընդունում է որոշում լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին, ապա հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից հայտագրված ապրանքների մաքսային արժեքը չի վերահաշվարկվում և ՄԱՀ-ը չի լրացվում։
IV. Մաքսային արժեքի և մաքսատուրքերի ճշգրտման ձևի լրացման կանոնները
16. ՄԱՃ–ի ձևը բաղկացած է հիմնական (ՄԱՃ–1) և լրացուցիչ թերթերից (ՄԱՃ–2):
Մեկ անվանմամբ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ բացթողման դեպքում օգտագործվում է ՄԱՃ–1–ը։
Ապրանքի մասին մեկ հայտարարագրում հայտագրվող երկու կամ ավելի անվանմամբ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ բացթողման դեպքում, ի լրումն հիմնական թերթի, օգտագործվում է ՄԱՃ–2-ը, որոնցից յուրաքանչյուրում կարող են նշվել տեղեկություններ ապրանքի երկու անվանումների մասին։
17. ՄԱՃ–ը լրացվում է երկու օրինակից, որոնք բաշխվում են հետևյալ կերպ՝ առաջին օրինակը մնում է մաքսային մարմնում և օգտագործվում մաքսային նպատակներով, երկրորդը վերադարձվում (ուղարկվում) է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։
18. ՄԱՃ–ի վանդակների լրացման կանոնները համապատասխանում են ապրանքների հայտարարագրի համապատասխան վանդակների լրացման կանոններին՝ հաշվի առնելով Կարգի սույն բաժնով նախատեսված առանձնահատկությունները։
19. ՄԱՃ–ը լրացնող անձը լրացնում է հիմնական և լրացուցիչ թերթերի հետևյալ վանդակները՝
1, 2, 3, 5, 7, 8, 12, 14, 20, 22, 23, 24, 31, 32, 33, 34, 35, 37, 38, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 54, B.
ՄԱՃ–ը լրացնող անձը 2, 7, 8, 14, 24, 32, 33, 34, 35, 37 և 41 վանդակներում կրկնում է ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակների տվյալները (նշում է ճշգրտված տվյալները, եթե դրանք ճշգրտված են)։
Մաքսային մարմնի պաշտոնատար անձը լրացնում է ՄԱՃ–ի հիմնական և լրացուցիչ թերթերի «A», «C», «D» վանդակները՝ մաքսային մարմնի կողմից լրացման համար նախատեսված վանդակները լրացնելու կանոններին համապատասխան։
20. ՄԱՃ–ն ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման առնչությամբ լրացնելիս ՄԱՃ–ի վանդակները լրացվում են՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
Վանդակ 1. «Ճշգրտման տեսակը»
Աջ ենթաբաժնում նշվում է ապրանքների մասին հայտարարագրի 1–ին վանդակի երկրորդ ենթաբաժնի ծածկագիրը։
Ձախ ենթաբաժնում նշվում է վեցանիշ թվային ծածկագիրը՝ ըստ հետևյալ սխեմայի՝
|
X |
XXXX/ |
X |
|
___ |
________ |
___ |
|
1 |
2 |
3 |
որտեղ՝
1-ին ԲԱՂԱԴՐԻՉԸ ներկայացնում է ՄԱՃ–ի լրացման փուլը.
1՝ մինչև ապրանքների բացթողումը,
2՝ լրացուցիչ ստուգման արդյունքների հիման վրա որոշում կայացնելու դեպքում,
3՝ ապրանքների բացթողումից հետո։
2–րդ ԲԱՂԱԴՐԻՉԸ ներկայացնում է ՄԱՃ–ը կազմելու պատճառները.
առաջին նիշը ներկայացնում է ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման հիմքի ճշգրտման հատկանիշը (ՄԱՀ–1–ի «А» բաժնի տվյալներ).
0՝ փոփոխություններ չեն կատարվել.
1 - վրիպակներ, թվաբանական սխալներ, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի սխալ կիրառության հետևանքով, որոնք ազդել են մաքսային արժեքի մեծության վրա (այսուհետ՝ տեխնիկական սխալներ),
2 - սխալ է ընտրված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը կամ մաքսային արժեքի հաշվարկման հիմքը (այսուհետ՝ մեթոդաբանական սխալներ), որը ազդել է մաքսային արժեքի մեծության վրա, ինչպես նաև մեթոդաբանական և տեխնիկական սխալները միաժամանակ հայտնաբերելու դեպքում,
երկրորդ նիշը ներկայացնում է լրացուցիչ հաշվեգրումների ճշգրտման հատկանիշը մաքսային արժեքի հաշվարկման հիմքի նկատմամբ .
0 - փոփոխություններ չեն կատարվել.
1 - տեխնիկական սխալներ.
2 - մեթոդաբանական սխալներ, ինչպես նաև մեթոդաբանական և տեխնիկական սխալները միաժամանակ հայտնաբերելու դեպքում.
երրորդ նիշը ներկայացնում է այն ծախսերի մեծության ճշգրտման հատկանիշը, որոնք կարող են պահվել ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման հիմքից.
0` փոփոխություններ չեն կատարվել.
1` տեխնիկական սխալներ.
2՝ մեթոդաբանական սխալներ, ինչպես նաև մեթոդաբանական և տեխնիկական սխալները միաժամանակ հայտնաբերելու դեպքում,
չորրորդ նիշը ներկայացնում է ՄԱՃ–ը կազմելու համար հիմք ծառայած հանգամանքների հատկանիշը.
1՝ ապրանքների փաստացի քանակի և (կամ) որակի անհամապատասխանությունն արտաքին տնտեսական գործարքի պայմաններով նախատեսված՝ ապրանքների մասին հայտարարագրում նշված ապրանքների քանակին և (կամ) որակին.
2՝ փաստաթղթերի և տեղեկությունների ստուգման կամ կամերալ մաքսային ստուգման արդյունքները.
3՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքները.
4՝ հարկային, իրավապահ և հսկողություն իրականացնող այլ մարմինների տեղեկությունները.
9՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման համար այլ հիմքեր։
3–րդ ԲԱՂԱԴՐԻՉԸ ներկայացնում է մաքսային մարմնի կողմից ընդունված որոշումը.
1՝ լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին.
2՝ լրացուցիչ ստուգման արդյունքների հիման վրա ապրանքների հայտագրված մաքսային արժեքը ընդունելու մասին.
3՝ ապրանքների կրկին որոշված (ճշգրտված) մաքսային արժեքը ընդունելու մասին։
Եթե տարբերվում է այն ապրանքների թվային ծածկագիրը, որոնց մաքսային արժեքը ճշգրտվում է, ապա 1–ին վանդակի ձախ ենթաբաժինը չի լրացվում. ճշգրտման տեսակի թվային ծածկագիրը յուրաքանչյուր ապրանքի համար նշվում է առանց համարի վանդակում, որը տեղակայված է 46–րդ վանդակի ձախ կողմում։
Վանդակ 3. «Ձևերը»
Վանդակը լրացվում է, եթե օգտագործվում է ՄԱՃ–2–ը։
ՄԱՃ–1–ի վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է «1», իսկ ՄԱՃ–2–ում նշվում է համապատասխան լրացուցիչ թերթի հերթական համարը՝ սկսած «2»–ից։
ՄԱՃ–1–ի և ՄԱՃ–2–ի վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է օգտագործված թերթերի ընդհանուր քանակը (հիմնական թերթը ներառյալ)։
Վանդակ 5. «Ընդամենը ապրանքներ»
Նշվում է այն ապրանքների ընդհանուր թիվը, որոնց մաքսային արժեքը ճշգրտվում է։
Վանդակ 12. «Ընդհանուր մաքսային արժեքը»
Լրացվում է, եթե ճշգրտվում է մի քանի ապրանքների մաքսային արժեքը։
Ձախ ենթաբաժնում Մաքսային միության անդամ պետության արժույթով նշվում է ապրանքների մասին հայտարարագրում հայտարարագրվող ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը, որն ստացվում է ՄԱՃ–1–ի և ՄԱՃ–2–ի 45–րդ վանդակի ձախ ենթաբաժնում նշված մեծությունների և մաքսային արժեքը չճշգրտված ապրանքների առնչությամբ ապրանքների մասին հայտարարագրի հիմնական և լրացուցիչ թերթերի 45–րդ վանդակում նշված մեծությունների գումարից։
Աջ ենթաբաժնում նշվում է՝
- ապրանքների մասին հայտարարագրի հիմնական թերթի 12–րդ վանդակի արժեքը, եթե ապրանքների մասին հայտարարագրում հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումը կատարվում է առաջին անգամ,
- նախորդ ՄԱՃ–1–ի 12–րդ վանդակի ձախ ենթաբաժնի արժեքը, եթե ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում արդեն կատարվել է։
Եթե ՄԱՃ–ը լրացվում է այն ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում ընդունելուց հետո, որոնց բացթողումն իրականացվել է մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա լրացուցիչ հաշվեգրվող մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ, վանդակի աջ ենթաբաժնում նշվում է ապրանքների մասին հայտարարագրի հիմնական թերթի 12–րդ վանդակում նշված արժեքը։
Վանդակ 20. «Մատակարարման պայմանները»
Նշվում են մատակարարման պայմանների մասին ճշգրտված տեղեկությունները։
Վանդակ 22. «Արժույթը և ընդհանուր գումարը՝ ըստ հաշիվ- ապրանքագրի»
Վանդակի ձախ ենթաբաժնում անհրաժեշտ է նշել պայմանագրի (հաշիվ-ապրանքագրի) գնի արժույթի հստակեցված ծածկագիրը, եթե ապրանքների մասին հայտարարագրի 22–րդ վանդակի ձախ ենթաբաժնում այն նշելիս այնպիսի սխալ է թույլ տրվել, որն ազդել է ապրանքների ընդհանուր արժեքի վրա։ Այլ դեպքերում կրկնվում է մաքսային հայտարարագրի 22–րդ վանդակի ձախ ենթաբաժնում նշված արժույթի ծածկագիրը։
Վանդակի աջ ենթաբաժնում նշվում է ապրանքների մասին հայտարարագրում հայտարարագրվող բոլոր ապրանքների արժեքների ճշգրտված գումարը պայմանագրի (հաշիվ- ապրանքագրի) գնի արժույթով, որը սահմանվում է որպես ՄԱՃ–1–ի և ՄԱՃ–2–ի 42–րդ վանդակում նշված արժեքների և ապրանքների մասին հայտարարագրի հիմնական և լրացուցիչ թերթերի վանդակներում նշված արժեքների գումար։
Եթե ապրանքների արժեքը չի փոփոխվել, կրկնվում են մաքսային հայտարարագրի 22–րդ վանդակի աջ ենթաբաժնում նշված տվյալները։
Վանդակ 23. «Արժույթի փոխարժեքը»
Նշվում է Մաքսային միության անդամ պետության արժույթի նկատմամբ այն արտարժույթի փոխարժեքի ճշգրտված արժեքը (որի ծածկագիրը նշված է ապրանքների մասին հայտարարագրի 22–րդ վանդակում), որով, փոխհատուցելի պայմանագրի պայմաններին համապատասխան, նշված է ապրանքի արժեքը՝ Կարգի 8–րդ կետին համապատասխան։
Վանդակ 31. «Բեռնատեղիները և ապրանքների նկարագրությունը»
Նշվում են ապրանքի և դրա բնութագրերի վերաբերյալ ճշգրտված տեղեկություններ՝ ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակը լրացնելու համար սահմանված կարգին համապատասխան։
Վանդակ 32. «Ապրանքը»
Վանդակում նշվում է այն ապրանքի հերթական համարը (ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակից), որի մաքսային արժեքը ճշգրտվում է։
Վանդակ 35. «Համաքաշը (կգ)»
Նշվում են ապրանքի համաքաշի մասին ճշգրտված տեղեկություններ։
Վանդակ 38. «Զտաքաշը (կգ)»
ՄԱՃ–ն ապրանքի զտաքաշի մասին տեղեկությունների ճշգրտման առնչությամբ լրացնելիս նշվում է զտաքաշի ճշգրտված և փաստաթղթային հիմնավորում ունեցող արժեքը։
Վանդակ 42. «Ապրանքի գինը»
Նշվում են այն ապրանքի արժեքի մասին ճշգրտված տեղեկությունները, որի մասին տեղեկություններ են նշված 31–րդ վանդակում։
Վանդակ 43. «ԱՈՄ-ի ծածկագիրը»
Վանդակի ձախ ենթաբաժնում նշվում է ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդի համարը՝ լրացվող ՄԱՃ–ում ներկայացվող մաքսային արժեքը որոշելիս օգտագործված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների դասակարգչին համապատասխան, ընդ որում՝
- եթե ապրանքների մաքսային արժեքը ճշգրտելիս մեթոդը չի փոփոխվել, նշվում է մաքսային արժեքի որոշման այն մեթոդը, որն օգտագործվել է ապրանքի սկզբնական հայտագրված մաքսային արժեքը ճշգրտելիս,
- եթե ապրանքների մաքսային արժեքը ճշգրտելիս օգտագործվել է մաքսային արժեքի որոշման այնպիսի մեթոդ, որը տարբերվում է այն մեթոդից, որի հիման վրա որոշվել է ապրանքի սկզբնական հայտագրված մաքսային արժեքը, ապա նշվում է մաքսային արժեքի որոշման այն մեթոդը, որի հիման վրա որոշվել է ապրանքի ճշգրտված մաքսային արժեքի մեծությունը։
Վանդակի աջ ենթաբաժինը չի լրացվում:
Վանդակ 44. «Լրացուցիչ տեղեկություններ/ Ներկայացված փաստաթղթերը»
Տեղեկությունները նշվում են ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակի լրացման համար սահմանված կարգին համապատասխան։
Եթե ՄԱՃ–ը լրացնելիս կամ դրա լրացման նպատակների համար ներկայացված են լրացուցիչ փաստաթղթեր, նշվում են այդ փաստաթղթերի անվանումները, համարները և ամսաթվերը։
«9–րդ» համարի տակ նշվում են ապրանքների ճշգրտված մաքսային արժեքի հաշվարկման համար օգտագործված գնային տեղեկությունների ստացման աղբյուրի վերաբերյալ տեղեկություններ։
Վանդակ 45. «Մաքսային արժեքը»
Ձախ ենթաբաժնում Մաքսային միության անդամ պետության արժույթով նշվում է այն ապրանքի ճշգրտված մաքսային արժեքը, որի մասին տեղեկությունները են նշված 31–րդ վանդակում։
Աջ ենթաբաժնում Մաքսային միության անդամ պետության արժույթով նշվում է՝
- ապրանքների մասին հայտարարագրի 45–րդ վանդակում նշված արժեքը, եթե ապրանքների մասին հայտարարագրում հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքն առաջին անգամ է ճշգրտվում,
- նախորդ ՄԱՃ–ի 45–րդ վանդակի ձախ ենթաբաժնում նշված արժեքը, եթե ապրանքի մաքսային արժեքը նախկինում ճշգրտվել է։
Վանդակ 46. «Վիճակագրական արժեքը»
Նշվում է ապրանքի ճշգրտված վիճակագրական արժեքը։
Սույն վանդակի լրացման կանոնները համանման են ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակի լրացման կանոններին։
Վանդակ 47. «Վճարների հաշվարկումը»
Առաջին հինգ սյունակները («Տեսակը», «Հաշվեգրման հիմքը», «Դրույքաչափը», «Գումարը», «Վճարման եղանակը») լրացվում են ապրանքների մասին հայտարարագրի 47–րդ վանդակի լրացման կանոններին համապատասխան։
«Նախորդ գումարը» սյունակում նշվում է ապրանքների մասին հայտարարագրում ավելի վաղ հայտագրված վճարման յուրաքանչյուր տեսակի գումարը, եթե ապրանքների մասին հայտարարագրում հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի ճշգրտում իրականացվում է առաջին անգամ, կամ ՄԱՃ–1–ում (ՄԱՃ–2–ում) նշվածը, եթե ապրանքի մաքսային արժեքի ճշգրտում արդեն իրականացվել է։
Եթե ՄԱՃ–ը լրացվում է այն ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, որոնք բաց են թողնվել այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա, նշվում է ապրանքների մասին հայտարարագրում նախկինում հայտագրված վճարման յուրաքանչյուր տեսակի գումարը։
«Փոփոխությունները» սյունակում նշվում է «Գումարը» և «Նախորդ գումարը» սյունակներում նշված մեծությունների տարբերությունը («–» նշանով՝ վճարների վերադարձ)։
«Ազգային արժույթով գանձման ենթակա ընդհանուր գումար» տողում նշվում է «Փոփոխությունները» սյունակում նշված մեծությունների գումարը (բացառությամբ պայմանականորեն հաշվեգրված և լրացուցիչ վճարման կամ ապահովման ոչ ենթակա գումարների)։
«Վճարման հանձնարարագրի համարը և ամսաթիվը» սյունակում նշվում են տեղեկություններ՝ ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակի լրացման կանոնների համաձայն։
Վանդակ 54. «Վայրը և ամսաթիվը»
Եթե ՄԱՃ–ը լրացնում է ապրանքների մասին հայտարարագիր ներկայացրած անձը, տվյալ վանդակը լրացվում է ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակի լրացման կանոնների համաձայն։
Եթե ՄԱՃ–ը լրացնում է մաքսային մարմինը, տվյալ վանդակում պաշտոնատար անձը նշում է ամսաթիվը, դնում իր ստորագրությունը և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։ Ընդ որում, ՄԱՃ–ի 14–րդ վանդակը չի լրացվում։
Սյունակ Գ՝ «Վճարների վերահաշվարկը»
Լրացվում է ՄԱՃ–ը լրացնելիս այն ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, որոնք բաց են թողնվել այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքներով։
«Տեսակը» սյունակը լրացվում է ապրանքների մասին հայտարարագրի 47–րդ վանդակի լրացման կանոններին համապատասխան։
«Գումարը» սյունակում Մաքսային միության անդամ պետության արժույթով նշվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ բաց թողնված բոլոր ապրանքների առնչությամբ վճարման ենթակա յուրաքանչյուր տեսակի վճարման գումարները, որոնք հաշվարկված են այդ ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքի հիման վրա։
«Նախորդ գումարը» սյունակում նշվում են վճարման յուրաքանչյուր տեսակի գումարները, որոնք նշված են ՄԱՃ–1–ի «C» վանդակի «Գումարը» սյունակում, որը ձևակերպվել է ապրանքներն այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ բաց թողնելիս, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա։
«Փոփոխությունները» սյունակում նշվում է «Գումարը» և «Նախորդ գումարը» սյունակներում նշված մեծությունների տարբերությունը։
«Ազգային արժույթով վերադարձման (գանձման) ենթակա ընդհանուր գումարը» տողում նշվում է «Փոփոխությունները» սյունակում նշված մեծությունների գումարը։
21. Եթե ապրանքները բաց են թողնվել այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա, ապա ՄԱՃ–ի սյունակները լրացվում են՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները
Վանդակ 1. «Ճշգրտման տեսակը»
Վանդակի աջ ենթաբաժնում նշվում է ապրանքների մասին հայտարարագրի 1–ին վանդակի երկրորդ ենթաբաժնում նշված ծածկագիրը։
Վանդակի ձախ ենթաբաժնում նշվում է վեցանիշ թվային ծածկագիրը՝ 1/0000/1։
Վանդակ 12. «Ընդհանուր մաքսային արժեքը»
Չի լրացվում
Վանդակ 32. «Ապրանքը»
Նշվում է այն ապրանքի հերթական համարը (ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակից), որի բացթողումն իրականացվում է այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա։
Վանդակ 43. «ԱՈՄ»
Եթե ՄԱՃ–ը լրացվում է ապրանքն այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ բաց թողնելու առնչությամբ, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա, ապա դրվում է «0»։
Վանդակի աջ ենթաբաժինը չի լրացվում:
Վանդակ 44. «Լրացուցիչ տեղեկություններ/ Ներկայացված փաստաթղթեր»
Չի լրացվում։
Վանդակ 45. «Մաքսային արժեքը»
Ձախ ենթաբաժնում Մաքսային միության անդամ պետության արժույթով նշվում է այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման չափի հաշվարկման հիմքը, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա։
Աջ ենթաբաժնում Մաքսային միության անդամ պետության արժույթով նշվում է ապրանքների մասին հայտարարագրի 45–րդ վանդակում նշված արժեքը։
Վանդակ 46. «Վիճակագրական արժեքը»
Չի լրացվում։
Վանդակ 47. «Վճարների հաշվարկումը»
Չի լրացվում։
Վանդակ «C»․ «Վճարների վերահաշվարկ»
«Տեսակը» սյունակը լրացվում է ապրանքների մասին հայտարարագրի 47–րդ վանդակի լրացման կանոններին համապատասխան։
«Գումարը» սյունակում Մաքսային միության անդամ պետության արժույթով նշվում է վճարման յուրաքանչյուր տեսակի գումարը բոլոր այն ապրանքների առնչությամբ, որոնք բաց են թողնվում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ, և որը հաշվարկված է՝ ելնելով մաքսատուրքերի վճարման ապահովման չափի հաշվարկման հիմքի մեծությունից։
«Նախորդ գումարը» սյունակում նշվում են վճարման յուրաքանչյուր տեսակի գումարները, որոնք հայտագրված են ապրանքների մասին հայտարարագրի 47–րդ վանդակի «Գումարը» սյունակում բոլոր այն ապրանքերի առնչությամբ, որոնք բաց են թողնվում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ։
«Փոփոխությունները» սյունակում նշվում է «Գումարը» և «Նախորդ գումարը» սյունակներում նշված մեծությունների տարբերությունը։
«Ազգային արժույթով գանձման ենթակա ընդհանուր գումարը» տողում նշվում է «Փոփոխությունները» սյունակում նշված մեծությունների գումարը (բացառությամբ պայմանականորեն հաշվեգրված և լրացուցիչ վճարման կամ ապահովման ոչ ենթակա գումարների)։
22. «A», «C» և «D» վանդակները լրացվում են մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները․
Վանդակ A․
Վանդակի առաջին տողում նշվում է ապրանքների մասին հայտարարագրի «A» վանդակում նշված՝ ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարը։
Եթե ՄԱՃ–ը լրացվում է ապրանքն այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ բաց թողնելու առնչությամբ, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա, ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարի տակ գտնվող վանդակում նշվում է այն ժամկետի լրացման ամսաթիվը, որի ընթացքում ապրանքների մասին հայտարարագիր ներկայացրած անձը պետք է մաքսային մարմին ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ՝ մաքսային մարմնի հարցմանը համապատասխան։
ՄԱՃ–ն ընդունած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձը գրառումները վավերացնում է ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։
Վանդակ C.
Նշվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տեսակը։ Վանդակը լրացնելիս մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը կատարում է գրառում՝
«Ապրանքներ, որոնք բաց են թողնվել
__________________________________________________________
(նշվում է մաքսատուրքերի, հարկերի
___________________________________________________________________________
վճարման ապահովման տեսակի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տեսակների դասակարգչի համաձայն,
___________________________________________________________________________
ինչպես նաև ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի
_________________________________________________________________________»։
ամսաթիվը և համարը)
Այն դեպքում, երբ ոչ բոլոր ապրանքներն են, այն ապրանքներից, որոնց մասին տեղեկություններ են ներկայացված ապրանքների մասին հայտարարագրում, բաց թողնվում այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման պայմանով, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել մաքսային արժեքի հսկողության արդյունքների հիման վրա, մաքսային մարմնի կողմից կատարվելիք գրառման մեջ «Ապրանքներ» բառից հետո լրացուցիչ նշվում է՝
«N_____________________________________________________________________»
(ստորակետից հետո նշվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման պայմանով բաց թողնվող ապրանքերի մասին հայտարարագրի համապատասխան 32–րդ վանդակից համարներ)
Վանդակ D. «Մաքսային հսկողությունը»
Ապրանքների մաքսային արժեքը ճշգրտելիս, ինչպես նաև ապրանքները այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ բաց թողնելիս, որոնք կարող են լրացուցիչ հաշվեգրվել, մաքսային արժեքի հսկողություն իրակացնելու համար լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձինք տվյալ վանդակում նշում են ամսաթիվը, դնում իրենց ստորագրությունը և անձնական համարակալված կնիքը։
Մաքսային արժեքի և մաքսատուրքերի ճշգրտման ձև (ՄԱՃ–1 և ՄԱՃ–2)
|
Հավելված 2 Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կարգի |
Մաքսատուրքերի, հարկերի վճարման
ապահովման գումարի հաշվարկը՝
ըստ N_____________ ապրանքների մասին հայտարարագրի
|
Թերթ N | ||||||
|
Ընդամենը՝ ապահովման գումարը՝ ըստ ապրանքների մասին հայտարարագրի | ||||||
|
Այն ապրանքերի քանակը, որոնց առնչությամբ պահանջվում է ապահովում | ||||||
|
Ապրանքների դրոշմավորումը և քանակը, ապրանքի նկարագրությունը, արտադրողի անվանումը |
Ապրանքի համարը |
Ապրանքի ծածկագիրը | ||||
|
Ապրանքի ծագման երկիրը |
Զտաքաշը (կգ) | |||||
|
Հայտարարատուի կողմից հայտագրված մաքսային արժեքը | ||||||
|
Ապահովման գումարի հաշվարկման հիմքի ընտրության համար տեղեկությունների ստացման աղբյուրները | ||||||
|
Ապահովման գումարի հաշվարկման հիմքը (ազգային արժույթով)՝ ապրանքի միավորի դիմաց/ընդամենը | ||||||
|
Ապահովման գումարի հաշվարկը |
Հայտարարատուի կողմից վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարը (ապրանքների մասին հայտարարագրի համաձայն) | |||||
|
Տեսակը |
Հաշվեգրման հիմքը |
Դրույքաչափը |
Գումարը |
|||
|
Ընդամենը (1–ին գումար) |
Ընդամենը (2–րդ գումար) | |||||
|
Ընդամենը՝ ապահովման գումարը՝ ըստ ապրանքի (1-ին գումարից 2-րդ գումարը) |
||||||
|
| |||
|
_______________________________________________ (մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը և ազգանունը) |
________________ (ստորագրությունը) |
Հրապարակվել է կայքում 08 հուլիսի 2015 թվական: