ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 484-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԻԶԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00380 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԲԻԶԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի հոկտեմբերի 18-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրի պատճենը.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 452-Ա հրամանի 1-ին կետով նշված «ԲԻԶԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00380 լիցենզիայի գործողության կասեցումը 2013 թվականի հոկտեմբերի 19-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
