ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2008 թվականի N 1161-Ն
«ՊԱՏԺԻ ՀԵՏԱԳԱ ԿՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով նախատեսված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` իրավասու մարմին):
2. Իրավասու մարմնի պահանջով Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները սահմանված կարգով տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:
3. Իրավասու մարմինն ազատազրկման դատապարտվածներին փոխանցելիս դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 21 Երևան |