ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2002 թվականի թիվ 56
քաղ. Երևան
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետի, գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներով, հաշվի առնելով համայնքի բնակիչների բազմաթիվ դիմումները,
Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն Շենգավիթ համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր բնակարանների նվիրաբերության մասին:
2. Բնակարանի օտարումը կատարվում է բնակարանի վարձակալի կողմից թաղապետարան ուղղված դիմումի հիման վրա, այդ բնակարանի բնակիչ հանդիսացող, լրիվ գործունակ անձանց գրավոր համաձայնությամբ:
3. Բնակարանը օտարվում է տվյալ բնակարանի բնակիչների անունով, որպես նրանց բաժնային սեփականություն:
(3-րդ կետը փոփ. 29.08.02 թիվ 129)
4. Վարձակալը իրավասու է համաձայնություն տալ բնակարանի օտարման համար, սակայն հրաժարվել դրա սեփականության իրավունքից, որի դեպքում օտարումը կատարվում է բնակարանի մյուս բնակիչների անունով:
(4-րդ կետը փոփ. 29.08.02 թիվ 129)
5. Օտարված բնակարանների սեփականատերերը պարտավոր են բնակարանները օգտագործել միայն իրենց նշանակությամբ:
6. Բնակարանի օտարումը ձևակերպվում է թաղապետի որոշմամբ և կողմերի միջև կնքվող բնակարանի նվիրաբերության պայմանագրով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման:
7. Սույն որոշմամբ նախատեսված բնակարանների օտարման հետ կապված բոլոր ծախսերը կրում են բնակիչները:
8. Նվիրաբերման համար պահանջվող փաստաթղթերն են.
(8-րդ կետը փոփ. 29.08.02 թիվ 129)
8.1. Դիմում
8.2. Բնակարանի օրդերը կամ որոշումը
8.3. Չափահաս անդամների համաձայնագրերը
8.4. (8.4 կետը հանվել է 29.08.02 թիվ 129)
8.5. Քաղվածք վարձակալական քարտից
8.6. Բնակարանի հատակագիծը
8.7. Բնակարանի վարձակալության պայմանագիրը
8.8. Տեղեկանք կոմունալ վարձավճարների պարտք ու պահանջի մասին:
9. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանի վրա:
9.1. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա:
Թաղապետ |
Մ. Սարգսյան |