ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 1989 թվականի N 484
քաղ. Երևան
ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է`
1. Բավարարել ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղխորհրդի գործկոմի խնդրանքը և, հաշվի առնելով ժողովրդական դեպուտատների Անիի շրջխորհրդի գործկոմի, Գուսանագյուղ գյուղի կոլտնտեսության, Հայկական ԽՍՀ Պետշինի ու Հայկական ԽՍՀ Պետագրոարդի համաձայնությունը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 4-ի N 391 որոշմանը համապատասխան անհատական բնակարանային շինարարության համար ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղխորհրդի գործկոմին հատկացնել 654,2 հեկտար հողատարածություն, այդ թվում` Գուսանագյուղ գյուղի կոլտնտեսության հողերից 610,9 հեկտար, որից` 383,9 հեկտար վարելահող, 156,5 հեկտար արոտ, 70,5 հեկտար անօգտագործելի, և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 2-ի N 252 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ կոլեկտիվ այգիների և բանջարանոցների համար նախատեսվող հողամասերի ճշտված ու լրացված սխեմայով Լենինական քաղաքի հիմնարկություններին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին կոլեկտիվ այգեգործության կազմակերպման համար նախատեսված 49,3 հեկտար տարածությունից 43,3 հեկտար, որից` 5,3 հեկտար վարելահող, 28,5 հեկտար արոտ, 9,5 հեկտար անօգտագործելի, իսկ մնացած 6 հեկտարը, որից` 0,5 հեկտար վարելահող, 2 հեկտար արոտ, 3,5 հեկտար անօգտագործելի, ելնելով հողօգտագործման նպատակահարմարությունից, վերադարձնել Գուսանագյուղ գյուղի կոլտնտեսությանը:
2. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Պետպլանին և Հայկական ԽՍՀ Պետագրոարդին` համապատասխան փոփոխություններ մտցնել Անիի շրջանի գյուղատնտեսական մթերքների արտադրության և պետությանը վաճառքի 1989 թվականի և հետագա տարիների պլաններում:
3. Պարտավորեցնել ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղխորհրդի գործկոմին`
ա) լուծել Լենինական քաղաքի հիմնարկությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների բանվոր-ծառայողներին կոլեկտիվ այգեգործության կազմակերպման նպատակով հատկացված հողամասերում կառուցված այգետնակների տեղափոխման և վնասների հատուցման հետ կապված հարցերը.
բ) հատկացվող հողամասերի ռեկուլտիվացիայի ենթակա տեղամասերում կուլտուր-տեխնիկական աշխատանքների կատարման նախագծերի կազմման համար 15-օրյա ժամկետում պատվեր ներկայացնել «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտին.
գ) ապահովել գյուղատնտեսական հողատեսքերի վերին բերրի շերտի հանումը և տեղափոխումը ռեկուլտիվացիայի ենթակա տեղամասերը, համաձայն «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի կողմից կազմված նախագծերի.
դ) քաղաքի կոյուղու կոլեկտորի շինարարության նախագծման ժամանակ նախատեսել մինչև Գուսանագյուղ գյուղը կոյուղու կոլեկտորի և բաժանարար ցանցերի շինարարություն:
4. Հայկական ԽՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությանը` երկամսյա ժամկետում ապահովել Գուսանագյուղ գյուղի կոլտնտեսության հողերի ոռոգման համար անձրևացման եղանակով ոռոգման ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը: Շինարարությունն իրականացնել 1990 թվականին:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|