ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա` Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի օգոստոսի 12-ի թիվ 5 որոշման մեջ փոփոխություն կատարելու և սերիական արտադրանքի ծագման հավաստագիրը կիրառելու մասին» թիվ 2 որոշման 2-րդ կետի առաջին պարբերության մեջ «2023 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 31» բառերով։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|