ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2023 թվականի N 180-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 1-ին կետում «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերը փոխարինել «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի մթնոլորտ արտանետումների նորմատիվների չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերով,
բ. 1-ին կետում «13-րդ հոդված» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ կետեր» բառերով,
գ. 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետ» բառերը,
դ. 2-րդ կետում «Պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության չափաքանակները, պայմանները և (կամ) պահանջները» բառերը փոխարինել «Գործունեությունն իրականացվում է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերով,
ե. 3-րդ կետում «Ապահովվում է մթնոլորտ վնասակար արտանետումների բնապահպանական, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը» բառերը փոխարինել «Պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան սարքերի, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների մաքրման և հսկման համար նախատեսված սարքավորումների շահագործման կանոնները» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ» բառերով,
զ. 4-րդ կետում «Իրականացվում են մթնոլորտային օդ վնասակար արտանետումների քանակի և որակի հաշվառում և չափումներ» բառերը փոխարինել «Իրականացվում է աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների հաշվառումը, ինչպես նաև աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողությունը» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ» բառերով,
է. 5-րդ կետում «Միջոցներ են ձեռնարկվում մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ» բառերը փոխարինել «Իրականացվում են միջոցառումներ աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսման, օգտահանման, վնասազերծման, ինչպես նաև այդ արտանետումների կրճատման կամ բացառման համար» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ» բառերով,
ը. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
թ. 7-րդ կետում «Կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումներ կատարվում են – առանձին նշել «ա, գ, ե, զ» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները կատարվում են» բառերով, իսկ «21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «ա, բ, դ, ե, զ» բառերը՝ «11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ» բառերով,
ժ. 8-րդ կետում «Կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի՝ ավազի, ցեմենտի, գաջի, խճի, սորուն նյութերի և շինարարական աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարվում են՝ «է» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի՝ ավազի, ցեմենտի, գաջի, խճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարվում են» բառերով, իսկ «21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «գ, է» բառերը՝ «11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ» բառերով,
ժա. 9-րդ կետից հանել «անտառամերձ,» բառը, իսկ «21-րդ հոդվածի երրորդ պարբերություն» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերով,
ժբ. 10-րդ կետում «Բացառվել են կենցաղային և արտադրական աղբի, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնների այրելը բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում» բառերը փոխարինել «Բացառվել են արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնների այրելը բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում» բառերով, իսկ «21-րդ հոդվածի չորրորդ պարբերություն» բառերը՝ «11-րդ հոդվածի 4-րդ մաս» բառերով,
ժգ. 11-րդ կետում «Բացառվել են բնակավայրերում հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը» բառերը փոխարինել «Բացառվել են բնակավայրերում արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրումը, պահումը և պահեստավորումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով, իսկ «31-րդ հոդված» բառերը՝ «27-րդ հոդված» բառերով,
ժդ. 12-րդ կետը «21-րդ հոդված» բառերից հետո լրացնել «և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ» բառերով, իսկ «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1,6» թվով,
ժե. 13-րդ կետի «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1,6» թվով, իսկ «27-րդ հոդվածի 2-րդ պարբերություն» բառերը՝ «27-րդ հոդվածի 2-րդ մաս, 37-րդ հոդված և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ կետեր» բառերով,
ժզ. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
« |
|
», |
ժէ. «NN» սյունակում «14.», «15.», «16.», «17.», «18.», «19.», «20.», «21.», «22.»,
«23.», «24.», «25.», «26.», «27.», «28.», «29.», «30.», «31.», «32.», «33.», «34.», «35.»,
«36.» և «37.» թվերը փոխարինել «15.», «16.», «17.», «18.», «19.», «20.», «21.», «22.»,
«23.», «24.», «25.», «26.», «27.», «28.», «29.», «30.», «31.», «32.», «33.», «34.», «35.»,
«36.», «37.» և «38.» թվերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 1-ին կետում «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերը փոխարինել «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի մթնոլորտ արտանետումների նորմատիվների չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերով,
բ. 1-ին կետում «13-րդ հոդված» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ կետեր» բառերով,
գ. 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետ» բառերը,
դ. 2-րդ կետում «Պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության չափաքանակները, պայմանները և (կամ) պահանջները» բառերը փոխարինել «Գործունեությունն իրականացվում է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերով,
ե. 3-րդ կետում «Ապահովվում է մթնոլորտ վնասակար արտանետումների բնապահպանական, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը» բառերը փոխարինել «Պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան սարքերի, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների մաքրման և հսկման համար նախատեսված սարքավորումների շահագործման կանոնները» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ» բառերով,
զ. 4-րդ կետում «Իրականացվում են մթնոլորտային օդ վնասակար արտանետումների քանակի և որակի հաշվառում և չափումներ» բառերը փոխարինել «Իրականացվում է աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների հաշվառումը, ինչպես նաև աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողությունը» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ» բառերով,
է. 5-րդ կետում «Միջոցներ են ձեռնարկվում մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ» բառերը փոխարինել «Իրականացվում են միջոցառումներ աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսման, օգտահանման, վնասազերծման, ինչպես նաև այդ արտանետումների կրճատման կամ բացառման համար» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ» բառերով,
ը. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
թ. 7-րդ կետում «Կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները կատարվում են» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները կատարվում են» բառերով, իսկ «21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «ա, բ, դ, ե, զ» բառերը՝ «11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ» բառերով,
ժ. 8-րդ կետում «Կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի՝ ավազի, ցեմենտի, գաջի, խճի, սորուն նյութերի և շինարարական աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարվում են» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի՝ ավազի, ցեմենտի, գաջի, խճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարվում են» բառերով, իսկ «21-րդ հոդվածի երկրորդ պարբերության «գ, է» բառերը՝ «11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ» բառերով,
ժա. 9-րդ կետից հանել «անտառամերձ,» բառը, իսկ «21-րդ հոդվածի երրորդ պարբերություն» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերով,
ժբ. 10-րդ կետում «Բացառվել է կենցաղային և արտադրական աղբի, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնների այրելը բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում» բառերը փոխարինել «Բացառվել են արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնների այրելը բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում» բառերով, իսկ «21-րդ հոդվածի չորրորդ պարբերություն» բառերը՝ «11-րդ հոդվածի 4-րդ մաս» բառերով,
ժգ. 11-րդ կետում «Բացառվել են բնակավայրերում հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը» բառերը փոխարինել «Բացառվել են բնակավայրերում արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրումը, պահումը և պահեստավորումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով, իսկ «31-րդ հոդված» բառերը՝ «27-րդ հոդված» բառերով,
ժդ. 12-րդ կետը «21-րդ հոդված» բառերից հետո լրացնել «և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ» բառերով, իսկ «Կշիռը» սյունակում «2,5» թիվը փոխարինել «2» թվով,
ժե. 13-րդ կետում «27-րդ հոդվածի 2-րդ պարբերություն» բառերը փոխարինել «27-րդ հոդվածի 2-րդ մաս, 37-րդ հոդված և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ կետեր» բառերով, իսկ «Կշիռը» սյունակում «2,3» թիվը՝ «2» թվով,
ժզ. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
« |
|
», |
ժէ. «NN» սյունակում «14.», «15.», «16.», «17.», «18.», «19.», «20.», «21.», «22.», «23.», «24.», «25.», «26.», «27.», «28.», «29.», «30.», «31.», «32.», «33.», «34.» և «35.» թվերը փոխարինել «15.», «16.», «17.», «18.», «19.», «20.», «21.», «22.», «23.», «24.», «25.», «26.», «27.», «28.», «29.», «30.», «31.», «32.», «33.», «34.», «35.» և «36.» թվերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի`
ա. 1-ին կետը «21-րդ հոդված» բառերից հետո լրացնել «և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ» բառերով,
բ. 2-րդ կետում «27-րդ հոդվածի 2-րդ պարբերություն» բառերը փոխարինել «27-րդ հոդվածի 2-րդ մաս, 37-րդ հոդված և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ կետեր» բառերով,
գ. 11-րդ կետում «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերը փոխարինել «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի մթնոլորտ արտանետումների նորմատիվների չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերով,
դ. 11-րդ կետում «13-րդ հոդված» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ կետեր» բառերով,
ե. 11-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետ» բառերը,
զ. 12-րդ կետում «Պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության չափաքանակները, պայմանները և (կամ) պահանջները» բառերը փոխարինել «Գործունեությունն իրականացվում է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերով,
է. 13-րդ կետում «Ապահովվում են մթնոլորտ վնասակար արտանետումների բնապահպանական, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը» բառերը փոխարինել «Պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան սարքերի, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների մաքրման և հսկման համար նախատեսված սարքավորումների շահագործման կանոնները» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ» բառերով,
ը. 14-րդ կետում «Իրականացվում են մթնոլորտային օդ վնասակար արտանետումների քանակի և որակի հաշվառում և չափումներ» բառերը փոխարինել «Իրականացվում է աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների հաշվառումը, ինչպես նաև աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողությունը» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ» բառերով,
թ. 15-րդ կետում «Միջոցներ են ձեռնարկվում մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ» բառերը փոխարինել «Իրականացվում են միջոցառումներ աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսման, օգտահանման, վնասազերծման, ինչպես նաև այդ արտանետումների կրճատման կամ բացառման համար» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ» բառերով.
4) որոշման 1-ին կետով հաստատված N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 44-րդ կետում «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումների նորմատիվային չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերը փոխարինել «Առկա են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի մթնոլորտ արտանետումների նորմատիվների չափաքանակները (արտանետման թույլտվությունները)» բառերով,
բ. 44-րդ կետում «12-րդ և 13-րդ հոդվածներ» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ կետեր» բառերով,
գ. 45-րդ կետում «Պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության չափաքանակները, պայմանները և (կամ) պահանջները» բառերը փոխարինել «Գործունեությունն իրականացվում է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերով,
դ. 46-րդ կետում «Իրականացվում են մթնոլորտային օդ վնասակար արտանետումների քանակի և որակի հաշվառում և չափումներ» բառերը փոխարինել «Իրականացվում է աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների հաշվառումը, ինչպես նաև աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողությունը» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ» բառերով,
ե. 50-րդ կետը «21-րդ հոդված» բառերից հետո լրացնել «և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ» բառերով,
զ. 51-րդ կետը «27-րդ հոդված» բառերից հետո լրացնել «, 37-րդ հոդված և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ կետեր» բառերով.
5) որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի hարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 33-րդ կետում «12-րդ և 13-րդ հոդվածներ» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ կետեր» բառերով,
բ. 34-րդ կետում «Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության չափաքանակները,
պայմանները և (կամ) պահանջները» բառերը փոխարինել «Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում գործունեությունն իրականացվում է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն» բառերով, իսկ «15-րդ հոդված» բառերը՝ «21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերով,
գ. 35-րդ կետը «21-րդ հոդված» բառերից հետո լրացնել «և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ» բառերով,
դ. 36-րդ կետում «27-րդ հոդվածի երկրորդ պարբերություն» բառերը փոխարինել «27-րդ հոդվածի 2-րդ մաս, 37-րդ հոդված և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ կետեր» բառերով.
6) որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկու կետերով.
« |
|
», |
բ. 3-6-րդ կետերի, 10-րդ կետի, 12-24-րդ կետերի, 30-34-րդ կետերի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0.85» թվով,
գ. «NN» սյունակում «40.», «41.», «42.», «43.», «44.», «45.», «46.», «47.», «48.», «49.», «50.», «51.», «52.», «53.», «54.», «55.», «56.», «57.», «58.» և «59.» թվերը փոխարինել «42.», «43.», «44.», «45.», «46.», «47.», «48.», «49.», «50.», «51.», «52.», «53.», «54.», «55.», «56.», «57.», «58.», «59.», «60.» և «61.» թվերով,
դ. 59-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկու կետերով.
« |
|
», |
ե. 41-րդ կետում «27-րդ հոդվածի 2-րդ պարբերություն» բառերը փոխարինել «27-րդ հոդվածի 2-րդ մաս, 37-րդ հոդված և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ կետեր» բառերով.
7) որոշման 1-ին կետով հաստատված N 11 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկու կետերով.
« |
|
», |
բ. 8-13-րդ կետերի «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1,9» թվով.
8) որոշման 1-ին կետով հաստատված N 12 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկու կետերով.
« |
|
», |
բ. 5-7-րդ կետերի «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1,8» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2023 թվական: