ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2022 թվականի N 1188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Ռոտացիան իրականացվում է մինչև մեկ տարի ժամկետով։»․
2) 4-րդ կետից հանել «վերադաս» բառը.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ մաքսային կետ-բաժնի պետի պատճառաբանված հիմնավորմամբ մաքսային մարմնի ղեկավարը կարող է հետաձգել ռոտացիայի իրականացումը` մինչև երկու տարի ժամկետով:».
4) 7-րդ կետում «Վերադաս մաքսային» բառերը փոխարինել «Մաքսային» բառով, իսկ «մեկ ամիս» բառերը` «հինգ աշխատանքային օր» բառերով․
5) 8-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Մաքսային մարմնի մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, ներքին անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում`
ա. բաժնի պետը,
բ. բաժնի պետի տեղակալը,
գ. բաժանմունքի պետը,
դ. բաժանմունքի պետի տեղակալը,
ե. գլխավոր մաքսային տեսուչը,
զ. ավագ մաքսային տեսուչը,
է. մաքսային տեսուչը.»,
բ․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) Մաքսային մարմնի մաքսատուն-վարչություններում, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունում`
ա. պետը,
բ. պետի տեղակալը,
գ. բաժնի պետը,
դ. բաժնի պետի տեղակալը,
ե. բաժանմունքի պետը,
զ. բաժանմունքի պետի տեղակալը,
է. գլխավոր մաքսային տեսուչը,
ը. ավագ մաքսային տեսուչը,
թ. մաքսային տեսուչը.»,
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) մաքսային կետ-բաժիններում`
ա. պետը,
բ. պետի տեղակալը,
գ. բաժանմունքի պետը,
դ. բաժանմունքի պետի տեղակալը,
ե. գլխավոր մաքսային տեսուչը,
զ. ավագ մաքսային տեսուչը,
է. մաքսային տեսուչը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական: