ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2021 թվականի |
թիվ 12 |
քաղ. Երևան |
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման թիվ 1 հավելված), որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը, կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 12 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում կատարվող, որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 30 000 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«0202 20 900 8 |
Խոշոր եղջերավոր անասունների այլ հատվածամասեր, ոսկրահան չարված, սառեցրած |
0202 30 500 8 |
Խոշոր եղջերավոր անասունների թիակ, վզաթիակային մաս և կրծքամիս՝ ոսկրահան արված, սառեցրած, այլ |
0202 30 900 8 |
Խոշոր եղջերավոր անասունների այլ միս՝ ոսկրահան արված, սառեցրած»: |
2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 19 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«0206 21 000 0 |
Խոշոր եղջերավոր անասունների լեզուներ՝ սառեցրած»: |
3. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«0207 12 |
Ընտանի հավերի (Gallus domesticus) միս՝ մասերի չբաժանված, սառեցրած»: |
4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«0207 14 |
Ընտանի հավերի (Gallus domesticus) մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած |
0207 27 |
Հնդկահավերի մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած»: |
5. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 59 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«0306 39 |
Այլ խեցգետնակերպեր՝ կենդանի, թարմ կամ պաղեցրած |
0403 20 710 0 |
Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի՝ 3% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ |
0403 20 730 0 |
Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ»: |
6. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 90 890 0 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«0703 20 000 0 |
Սխտոր՝ թարմ կամ պաղեցրած |
0707 00 |
Վարունգներ և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած |
1602 90 |
Մսից, մսային ենթամթերքներից կամ միջատներից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերքներ՝ ներառյալ ցանկացած կենդանու արյունից պատրաստի մթերքները |
1604 32 009 0 |
Թառափազգիների ձկնկիթի այլ փոխարինիչներ»: |
7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1902 20 300 0 և 1902 20 990 0 ծածկագրերով դիրքերից ծանոթագրության «3» նշանը հանել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: