ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 206 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական թիվ 206 որոշմամբ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշման մեջ կատարվող
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ կետով՝
«47. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատ (ձև թիվ 47) (կցվում է)։»:
2. Նշված որոշմամբ հաստատված` Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը լրացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատով (ձև թիվ 47)՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Ձև թիվ 47
1. Մատակարարման նկարագրությունը |
1.8. Սերտիֆիկատ թիվ ________ | ||||||||
1.1. Բեռն ուղարկողի անվանումըև հասցեն` |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատ | ||||||||
1.2. Բեռն ստացողի անվանումըև հասցեն` | |||||||||
1.3. Բեռի խմբաքանակում սերմնահեղուկի չափաբաժինների քանակը՝ | |||||||||
1.4. Տեղերի (բեռնարկղերի) քանակը՝ |
1.9. Ապրանքի ծագման երկիրը՝ | ||||||||
1.5. Տրանսպորտային բեռնարկղի վրա զետեղված կապարակնիքի մականշվածքը՝ |
1.10. Արտահանող երկրի իրավասու գերատեսչությունը՝ | ||||||||
1.6. Տրանսպորտը՝ (Ինքնաթիռի չվերթի համարը, օդանավի անվանումը, վագոնի, ավտոմեքենայի համարը) |
1.11. Արտահանող երկրի՝ սերտիֆիկատը տրամադրած հաստատությունը՝
| ||||||||
1.7. Տարանցման երկիրը (երկրները)՝ |
1.12. Մաքսային սահմանով ապրանքների անցակետը՝ | ||||||||
2. Սերմնահեղուկի ծագումը
2.1. Սերմնահեղուկի դոնոր-ճագարի (ների) պահման վայրի հասցեն՝
2.2. Վարչատարածքային միավորը՝ | |||||||||
3. Տեղեկատվություն սերմնահեղուկի դոնոր-ճագարների մասին | |||||||||
Համարը՝ ը/կ |
Մականունը |
Նույնականացման համարը |
Ծննդյան ամսաթիվը |
Ցեղատեսակը |
Սերմնահեղուկը վերցնելու ամսաթիվը |
Սերմնահեղուկով փորձանոթները | |||
մականշվածքը |
չափաբաժինների քանակը | ||||||||
1. |
|||||||||
2. |
|||||||||
3. |
|||||||||
4. |
|||||||||
5. |
|||||||||
Ավելի քան 5 կենդանիներից վերցված սերմնահեղուկի փոխադրման դեպքում կազմվում է ցուցակ, որն ստորագրվում է արտահանվող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժի կողմից և սույն սերտիֆիկատի անբաժանելի մասն է: | |||||||||
4. Առողջական վիճակի մասին տեղեկատվություն Ես՝ ներքոստորագրյալ պետական/պաշտոնական անասնաբույժս, սույնով հավաստում եմ հետևյալը՝ 4.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ճագարների սերմնահեղուկն ստացվել է առողջ կենդանիներից այնպիսի շինություններում, որտեղ կան պայմաններ՝ սերմնահեղուկը վերցնելու, այն հետազոտելու, մշակելու, կոնսերվացնելուև պահելու համար: Սերմնահեղուկի դոնոր-ճագարներն ունեն պահման այնպիսի վայրերի ծագում, որոնք զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝ ճագարների հեմոռագիկ հիվանդություն՝ վերջին 12 ամսվա ընթացքում, ինչը հաստատվում է շճաբանական (սերոլոգիական) հետազոտության արդյունքներով՝ միկսոմատոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում: | |||||||||
4.2. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները պատվաստված չեն ճագարների հեմոռագիկ հիվանդության դեմ վերջին 12 ամսվա ընթացքում։ | |||||||||
4.3. Սերմնահեղուկի դոնոր-ճագարներն ունեն պահման այնպիսի վայրերի ծագում, որոնց նկատմամբ անասնաբուժասանիտարական սահմանափակումներ սահմանված չեն։ | |||||||||
4.4. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առաջ 30 օրվա ընթացքում հետազոտվել են հավատարմագրված լաբորատորիայում ճագարների հեմոռագիկ հիվանդության մասով բացասական արդյունքներով (նշել լաբորատորիայի անվանումը, հետազոտության ամսաթիվն ու մեթոդը)։ | |||||||||
4.5. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առնվազն 30 օր առաջ չեն օգտագործվել բնական սերմնավորման համարև գտնվել են դրա հնարավորությունը բացառող պայմաններում: | |||||||||
4.6. Սերմնահեղուկի դոնոր-ճագարները սերմնահեղուկը վերցնելուց առաջ ենթարկվել են կլինիկական զննման՝ ջերմաչափմամբ։ | |||||||||
4.7. Սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ։ | |||||||||
4.8. Սերմնահեղուկը վերցվել, պահվել և փոխադրվում է ՄՀԲ-ի Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքի ցուցումներին համապատասխան: | |||||||||
Վայրը___________ |
Ամսաթիվը___________ |
Կնիքը | |||||||
Պետական/պաշտոնական անասնաբույժի ստորագրությունը_________________________________ | |||||||||
Ա.Ա.Հ.-ն և պաշտոնը___________________________________________________________________ |
Ծանոթագրություններ․ |
1. Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: