ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 118-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,049,447,817 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզ, Իջևան համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված N 015817 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,304,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 09108137520 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,761,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,328,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված N 07/12/22-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 638,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 118-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել մինչև 18 տարեկան՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն, ինչպես նաև երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրումը: «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ապահովում է ընտանեկան տիպի խնամք: Երեխաները դառնում են ՍՕՍ ընտանիքի անդամ և ապրում են ՍՕՍ ընտանեկան տներում, ընդ որում՝ յուրաքանչյուր ընտանեկան տաննապրում, խնամվում և դաստիարակվում են միջինը մինչև յոթ երեխա: Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և ճաշասենյակ, չորս սանհանգույց` համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց: Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ ծնողի կողմից, որն ապրում և աշխատում է այդ տանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան 10 «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղը (այսուհետ` մասնաճյուղ) գտնվում է Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի կողմից անհատույց օգտագործման համար հանձնված շուրջ 1.2 հեկտար ընդհանուր հողատարածքում: Այն բաղկացած է 14 ընտանեկան տներից, վարչատնտեսական և ուսումնական շինություններից: Վերոնշյալ բոլոր շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանցում օգտագործվող գույքը կազմակերպության սեփականությունն են և հիմնականում ձեռք են բերվել ՍՕՍ Մանկական Գյուղեր միջազգային կազմակերպության (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) կողմից հատկացված միջոցներով: Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,049,447,817 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներն են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ մինչև 18 տարեկան շուրջ 76 երեխա, որոնք «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ ուղղորդվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ուղեգրի, (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման), խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ներկայացված գրությունների (որոշումների), ինչպես նաև ծնողների (օրինական ներկայացուցիչների) դիմումների հիման վրա: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Շուրջ 76 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացում ՍՕՍ ընտանիքի շրջանակներում, մասնավորապես՝ սննդի, լվացող նյութերի և հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի, դպրոցական ծախսերի, այլ ընտանեկան ծախսերի, ինչպես նաև կենսաբանական ընտանիքին աջակցության տրամադրում` 261,803,860 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 2. Կրթադաստիարակչական, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում, մասնավորապես՝ նախասիրությունների խմբակների, ինչպես նաև մինչև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպում, ինչպես նաև ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձերի, մասնավորապես՝ մասնագետների վարձավճարների, անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերում, մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, մանկական դիսկոտեկների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումների և շուրջ 76 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում ` 89,002,215 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 3. Առողջության առաջնային պահպանում և հոգեբանական աջակցություն երեխաներին, մասնավորապես՝ երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում, բժշկական հետազոտությունների, թերապևտիկ և վիրաբուժական ծախսերի իրականացում` 14,670,000 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 4. Կոմունալ ծառայությունների ստացում`47,965,500 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 5. Գույքի և անհրաժեշտ տեխնիկայի (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների և համակարգչային այլ տեխնիկայի), կահույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում՝ մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում և արդիականացում`25,000,000 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (սաների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձերի և բժշկական ապահովագրության (ՍՕՍ-մայր դաստիարակի, դաստիարակի օգնականի, մանկավարժական անձնակազմի, դպրոցական ավտոբուսի վարորդի) վճարներ` 385,374,165 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 7. Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները բացառապես օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների համար) նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում` 30,109,950 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 8. Տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրումների ծառայություններ (բացառապես օգտագործվում է տնայցերի և այլ ծրագրային նպատակներով)` 2,394,000 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 9. Վարձակալական ծառայությունների ձեռքբերում (բացառապես օգտագործվելու է խնամատար ընտանիքների ինտեգրման համար բնակարանների վարձավճարների նպատակով)՝ 18,000,000 ՀՀ դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: 10. Կազմակերպական ծախսերը (աշխատակազմի աշխատավարձ, դասընթացներ, սուպերվիզիաներ, գրասենյակային պարագաներ, տրանսպորտային ծախսեր, այլ կազմակերպական ծախսեր) կազմում են 175,128,127 ՀՀ դրամ՝ 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Շուրջ 76 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացում ՍՕՍ ընտանիքի շրջանակներում. 1) շահառուների համար սննդի ձեռքբերում` 115,088,400 ՀՀ դրամ. 2) շահառուների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 11,860,200 ՀՀ դրամ. 3) շահառուների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 64,462,500 ՀՀ դրամ. 4) դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դասագրքերի ձեռքբերման ծախսեր` 17,024,700 ՀՀ դրամ. 5) այլ ընտանեկան ծախսեր (ծննդյան տոների կազմակերպում, ծննդյան նվերների, ամանորյա նվերների և նմանատիպ այլ ձեռքբերումներ)` 47,684,860 ՀՀ դրամ. 6) աջակցություն շահառուների կենսաբանական ընտանիքին (հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, սննդի ձեռքբերում)` 5,683,200 ՀՀ դրամ: 2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման ծախսեր. 1) մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, մանկական դիսկոտեկների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումների կազմակերպման և մասնակցության ծախսեր՝ 17,047,200 ՀՀ դրամ. 2) շուրջ 76 երեխաների համար ճամբարային և առողջարանային համալիրներում ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 66,939,015 ՀՀ դրամ: 3. Առողջության առաջնային պահպանում և հոգեբանական աջակցություն երեխաներին. 1) երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում, բժշկական հետազոտությունների, թերապևտիկ և վիրաբուժական ծառայությունների ձեռքբերում` 3,600,000 ՀՀ դրամ. 2) հոգեբանական աջակցության ծառայությունների ձեռքբերում՝ 11,070,000 ՀՀ դրամ: 4. Կոմունալ ծառայությունների ստացում (ծրագրային ծախսեր). 1) էլեկտրաէներգիայի վարձավճար` 7,614,000 ՀՀ դրամ. 2) ջրամատակարարման վարձավճար` 11,304,000 ՀՀ դրամ. 3) գազամատակարարման վարձավճար` 28,747,500 ՀՀ դրամ. 4) աղբահանություն վարձավճար` 300,000 ՀՀ դրամ: 5. Գույքի և անհրաժեշտ տեխնիկայի (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների և համակարգչային այլ տեխնիկայի, կահույքի) ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում՝ մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում և արդիականացում` 25,000,000 ՀՀ դրամ: 6. Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները բացառապես օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների համար) նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման և վառելանյութի ձեռքբերման ծախսեր` 30,109,950 ՀՀ դրամ: 7. Տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրումների ծառայություններ, բացառապես օգտագործվում է տնայցերի և այլ ծրագրային նպատակներով)` 2,394,000 ՀՀ դրամ: 8. Կազմակերպական ծախսեր. 1) սուպերվիզիաների (հոգեբանական աջակցության) կազմակերպում մայրիկների համար` 2,772,000 ՀՀ դրամ. 2) հեռահաղորդակցության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 5,526,000 ՀՀ դրամ. 3) տեղեկատվական նյութերի, ֆիլմերի, նկարների, բրոշյուրների և այլ նմանատիպ նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 3,240,000 ՀՀ դրամ. 4) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր, հյուրասիրություն` 3,966,000 ՀՀ դրամ. 5) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում` 1,380,000 ՀՀ դրամ. 6) բժշկական նյութերի, դեղորայքի, օժանդակ պարագաների ձեռքբերում (ՍՕՍ-մայր դաստիարակի, դաստիարակի օգնականի և աշխատող անձնակազմի համար)` 4,050,000 ՀՀ դրամ. 7) այլ կազմակերպական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր և այլ չնախատեսված ծախսեր)` 4,216,215 ՀՀ դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը |
1. Կազմակերպական ծախսերը կազմում 175,128,127 ՀՀ դրամ, որը կազմում է բյուջեի 16,69 տոկոսը. 1) աշխատակազմի աշխատավարձ, դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն` 145,477,912 ՀՀ դրամ. 2) դասընթացների, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 4,500,000 ՀՀ դրամ. 3) սուպերվիզիաների (հոգեբանական աջակցության) կազմակերպում մայրիկների համար` 2,772,000 ՀՀ դրամ. 4) հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ` 5,526,000 ՀՀ դրամ. 5) տեղեկատվական նյութեր, ֆիլմեր, նկարներ, բրոշյուրներ` 3,240,000 ՀՀ դրամ. 6) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր, հյուրասիրություն` 3,966,000 ՀՀ դրամ. 7) տրանսպորտային ծախսեր (կազմակերպական ծախս)` 1,380,000 ՀՀ ՀՀ դրամ. 8) բժշկական նյութեր, դեղորայք, օժանդակ պարագաներ (ՍՕՍ-մայր դաստիարակի, դաստիարակի օգնականի և աշխատող անձնակազմի համար)` 4,050,000 ՀՀ դրամ. 9) այլ կազմակերպական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր և այլ չնախատեսված ծախսեր )` 4,216,215 ՀՀ դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
14.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |