ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
03 հուլիսի 2020 թ. |
Հ. 1999-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.19 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 24.06.2020թ. հ.12-45938,1837 զեկուցագիրը.
1. Հաստատել «Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 71-րդ և 74-րդ կետերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ 7–օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունը։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2020 թվականի 03.07. ի N 1999-Ա որոշման |
«Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ19. հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝
խորհրդի անհատական կազմը
Դպրոցի մանկավարժական խորհրդի |
Դպրոցի ծնողական խորհրդի |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) | ||
Ազգանուն, անուն |
Պաշտոն |
Ազգանուն, անուն |
Պաշտոն | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հայրապետյան Չոբանյան Թագուհի |
Մանուկյան Սուսաննա Արարատի Ռուստամյան Ռուզաննա Էդուարդի |
Բաղդասարյան Վարոսյան Հասմիկ Նորիկի Սարգսյան Հրածին |
«Իզմիրլյան բժշկական կենտրոն» Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գործավար Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի, Հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու |
Սողոմոնյան |
Գերմանիայի |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |