ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ 18-ՐԴ ԳԼԽՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 18-րդ գլխում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) անվանումը լրացնել «, ծղրիդների, միջատակերների» բառերով.
բ) առաջին պարբերությունը «տերևահատ մեղվի» բառերից հետո լրացնել «, ծղրիդներ, միջատակերներ» բառերով.
գ) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել առողջ ծղրիդներ և միջատակերներ, որոնք ծագում են արտահանող երկրների և Եվրասիական տնտեսական միության բարենպաստ տնտեսություններից և վարչական տարածքներից, զերծ են ակարապիդոզից, ամերիկյան փտախտից, տրոպիլելապսոզից, Aethina tumida բզեզից, եվրոպական փտախտից, նոզեմատոզից, վարրոատոզից (ակարիցիդների նկատմամբ կայուն տիզերի տեսակների առկայությունը), լոկուստակարոզից, կրիտիդիոզից, ասպերգիլոզից, սֆերուլյարիոզից, սուր վիրուսային պարալիչից, քաշմիր-վիրուսից, էնտոպոքս-վիրուսից, բուծման համար նախատեսված շինություններում զարգացող տիզերից, ինչպես նաև մելլիտոբիաներից, բրակոնիդներից, չրերի՝ չորացրած մրգերի հրաթիթեռից (Vitula edmandsae), գրեգարինոզից, սպիրոպլազմոզից, միազներից (սենոտաինիոզից), իշամեղուների և մեղուների համար ընդհանուր, ասկոսֆերոզից՝ վերջին 24 ամիսների ընթացքում՝ գոտիավորմանը համապատասխան վարչական տարածքում կամ տնտեսության տարածքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: