ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
24 սեպտեմբերի 2020 թ. |
Հ. 3031-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.179 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Նունե Մամիկոնի Առաքելյանի, Լիլիա Գառնիկի Սարգսյանի անձնական դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 15.09.2020թ. հ.1259717, 12-88205, 12-Ս6345 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի հ.179 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամներ Նունե Մամիկոնի Առաքելյանի, Լիլիա Գառնիկի Սարգսյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Երևանի Աջափնյակ,Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 93-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 5-րդ սյունակում «Առաքելյան Նունե Մամիկոնի» բառերը փոխարինել «Աբովյան Կարինե Ստեփանի» բառերով, «Սարգսյան Լիլիա Գառնիկի» բառերը փոխարինել «Սահակյան Արմեն Հակոբի» բառերով.
2) 6-րդ սյունակում «Երևանի հ.90 մանկապարտեզի տնօրեն» բառերը փոխարինել ««Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել ««Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի փողային և հարվածային գործիքների բաժնի վարիչ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |