ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ՝ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌ ԱՌԱՔՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետին, 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 106-րդ հոդվածի 2-րդ կետին և 109-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 110)
1. Հաստատել կից ներկայացվող՝
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի ձևը.
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգը։
2. Սահմանել, որ՝
ա) որպես էքսպրես բեռ՝ փոխադրողի կողմից առաքվող (այսուհետ՝ էքսպրես փոխադրող) ապրանքների, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքների, մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում է էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագիրը (այսուհետ՝ ԷԲԱՀ)՝ սույն որոշմամբ հաստատված ձևի համաձայն, եթե միաժամանակ պահպանվում են հետևյալ պայմանները՝
ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է մաքսային ներկայացուցչի կողմից.
մեկ անհատական բեռնագրով փոխադրվող ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը («ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով ընդհանուր մաքսային արժեքը որոշվում է` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետը) կամ, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ՝ 1000 եվրոյին համարժեք գումարը.
ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով, կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով (եթե նախկինում ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպվել են ԷԲԱՀ-ի ներկայացմամբ), կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով (եթե նախկինում ապրանքները մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել` բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի).
բ) ԷԲԱՀ-ն չի օգտագործվում էքսպրես փոխադրողի կողմից առաքվող ապրանքների հետևյալ կատեգորիաների մաքսային հայտարարագրման դեպքում՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության արժույթ, արժեթղթեր և (կամ) արժութային արժեքներ, ճանապարհային չեկեր, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր.
ապրանքներ, որոնք փոխադրվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունների համաձայն.
այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման ավտոմատ կերպով լիցենզավորումը (հսկողությունը), ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է ներմուծման և (կամ) արտահանման թույլատրական կարգը (բացառությամբ մարդու կենսաբանական նյութերի նմուշների (այսուհետ՝ կենսաբանական նմուշներ), քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող ապրանքների, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) տրամադրում չի պահանջվում, ծածկագրման (գաղտնագրման) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցումների միասնական ռեեստրում ներառված ապրանքների).
պայթյունավտանգ առարկաներ, պայթուցիկ, թունավորող, վտանգավոր քիմիական, կենսաբանական նյութեր (բացառությամբ կենսաբանական նմուշների), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործություն ունեցող, թունավոր, տոքսիկ, ռադիոակտիվ նյութեր, միջուկային նյութեր, վտանգավոր թափոններ.
ապրանքներ, որոնք տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով.
ենթաակցիզային ապրանքներ, ինչպես նաև այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով արտոնությունները, սակագնային քվոտաները, սակագնային առանձնաշնորհումները, և այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանված են հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման միջոցներ և (կամ) ներքին շուկայի պաշտպանության այլ միջոցներ.
ապրանքներ, որոնց նկատմամբ տրամադրվել է մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն (Բելառուսի Հանրապետության համար).
ապրանքներ, որոնք նույնանման են այն ապրանքներին, որոնց նկատմամբ կիրառվում են ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները (Բելառուսի Հանրապետության համար).
գ) եթե սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պայմանները չեն պահպանվում, ապա էքսպրես փոխադրողի կողմից առաքվող ապրանքների, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված ձևի համաձայն, կիրառվում է ապրանքների մասին հայտարարագիրը.
դ) մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը՝
թույլատրվում է գրավոր մաքսային հայտարարագրումն էքսպրես փոխադրողի կողմից առաքվող այն ապրանքների մասով, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է ԷԲԱՀ-ի օգտագործմամբ.
թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ը ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմնին դրա էլեկտրոնային տարբերակի տրամադրմամբ։
(2-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 110)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ |
ՁԵՎ
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի
Էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի | ||||||||||||||||||||||
Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
А |
ԷԲԱՀ |
Առանձնահատկությունը | ||||||||||||||||||
Նախորդող փաստաթուղթը |
Թերթերի քանակը |
Ընթացակարգ | ||||||||||||||||||||
Ընդհանուր տեղեկությունները |
Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները |
Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները |
Ծանոթա-գրություն | |||||||||||||||||||
Համարը՝ ը/կ |
Ընդհանուր բեռնագիրը |
Անհա-տական բեռնագիրը |
Անհա-տական ուղարկողը1 |
Անհա-տական ստացողը2 |
Համարը՝ ը/կ |
Անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Քանակը |
Քաշը |
Արժույթը, արժեքը |
Մաք-սային արժեքը |
Ծած-կագիրը, հատ-կանիշը |
Ամսաթիվը, համարը |
|||||||||
համա-քաշը |
զտա-քաշը | |||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 | ||||||||
1 |
1 |
|||||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
2 |
3 |
|||||||||||||||||||||
4 |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
… |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
500 |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
В. Վճարների հաշվարկումը |
ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը | |||||||||||||||||||||
Ապրանքը |
Տեսակը |
Հաշվարկ-ման բազան |
Հաշվարկման համար բազայի ծածկագիրը |
Դրույքաչափը |
Գումարը | |||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի |
С | |||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի |
||||||||||||||||||||||
В1. Վճարման (գանձման) մանրամասները |
D |
_____________________
1 Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու ժամանակ։
2 Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ |
ԿԱՐԳ
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի լրացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով և թղթային կրիչով փաստաթղթի ձևով էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի (այսուհետ՝ ԷԲԱՀ) լրացման կանոնները։
2. Չի թույլատրվում մեկ ԷԲԱՀ-ում նշել տեղեկություններ այն ապրանքների մասին, որոնց ընդհանուր մաքսային արժեքը յուրաքանչյուր անհատական բեռնագրով չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և այն ապրանքների մասին, որոնց ընդհանուր մաքսային արժեքը մեկ անհատական բեռնագրով գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը։
3. Մեկ ԷԲԱՀ-ում նշվում են ոչ ավելի, քան 500 անհատական բեռնագրերով տեղափոխվող ապրանքների մասին տեղեկությունները։
4. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևով:
5. ԷԲԱՀ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:
6. Սույն կարգի նպատակներով «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ (ենթասյունակներ) և տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:
7. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն կարող է պարունակել ԷԲԱՀ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդ տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է ԷԲԱՀ-ի կառուցվածքում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով:
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:
8. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն կազմվում է А4 ֆորմատի թղթի թերթերի վրա՝ 2 օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որին ներկայացվում է ԷԲԱՀ-ն, իսկ մյուսը՝ մաքսային ներկայացուցչի համար: Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ դրանք Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն կազմվում է А4 ֆորմատի թղթի թերթերի վրա՝ 3 օրինակից, որոնցից մեկը ներկայացվում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմին։
9. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի վանդակները լրացվում են հաջորդաբար։
«Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «A», «ԷԲԱՀ», «Առանձնահատկությունը», «Նախորդող փաստաթուղթը», «Թերթերի քանակը» և «Ընթացակարգը» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի առաջին թերթի վրա։
Այն դեպքում երբ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Ծանոթագրություն» վանդակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի անբաժանելի մասն են։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝
բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին լուսանցքի կենտրոնում).
յուրաքանչյուր թերթը ներքևի աջ անկյունում ստորագրվում է ԷԲԱՀ-ն լրացրած անձի կողմից և հաստատվում է մաքսային ներկայացուցչի կնիք դնելու միջոցով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա:
«В. Վճարումների հաշվարկում», «ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «В1. Վճարման (գանձման) մանրամասները» և «D» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։
10. «А», «С» և «D» վանդակները լրացվում են մաքսային մարմնի կողմից:
11. Եթե մեկ անհատական բեռնագրով տեղափոխվում են երկու կամ ավելի ապրանքներ, ապա դրան վերաբերյալ տեղեկությունները նշվում են ըստ տողերի։ Ընդ որում՝ ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) 2-5 սյունակները լրացվում են մեկ անգամ՝ անհատական բեռնագրով տեղափոխվող առաջին ապրանքի վերաբերյալ տեղեկությունները նշելու եղանակով։
12. ԷԲԱՀ-ն լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ:
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն տպվում է ընթեռնելի և չպիտի պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:
Եթե օտարերկրյա անձանց, ապրանքային նշանների, մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների, սորտերի, ստանդարտների և այլնի անվանումներում, փաստաթղթերի համաձայն, օգտագործվում են լատինական այբուբենի տառեր, ապա այդ տեղեկությունները ԷԲԱՀ -ում նշվում են՝ օգտագործելով լատինական այբուբենի տառերը։
13. Գտնվելու վայրի, բնակության վայրի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակներում անջատելով ստորակետով և ներառում են հետևյալը՝
ա) երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
բ) վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն) (Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելիս՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նշագրման համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՄԴ)՝ Ղրղզստանի Հանրապետության համար).
գ) բնակավայրը.
դ) փողոցը (բուլվար, պողոտա և այլն).
ե) շենքի համարը.
զ) մասնաշենքի (շինության) համարը.
է) բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը:
14. Անձի ինքնությունը հավաստող փաստաթղթի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակում անջատելով ստորակետով և ներառում են հետևյալը՝
ա) այն երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
բ) փաստաթղթի անվանումը կամ փաստաթղթի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան.
գ) փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (անջատելով բացատով).
դ) փաստաթղթի տրամադրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով:
15. Անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝
ա) Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
բ) Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).
գ) Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի համար, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.
դ) Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.
ե) Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի): Հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) նշվում է Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով:
16. Ուղարկողի (ըստ ընդհանուր բեռնագրի), ստացողի (ըստ ընդհանուր բեռնագրի) և մաքսային ներկայացուցչի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակների առանձին տողերով և ներառում են հետևյալը՝
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) համար՝
կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.
հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).
բ) օտարերկրյա կազմակերպության համար՝
կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.
գտնվելու վայրը (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).
գ) իրավաբանական անձ չհանդիսացող և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) անունից հանդես եկող առանձնացված ստորաբաժանման համար՝
այն իրավաբանական անձի (կազմակերպության) կրճատ (կրճատված) անվանումը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն.
առանձնացված ստորաբաժանման կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը (առկայության դեպքում).
առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
առանձնացված ստորաբաժանման հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
այն իրավաբանական անձի (կազմակերպության) հարկային համարը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).
դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ համար՝
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
բնակության վայրը (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).
17. Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունները ներառում են՝
կապի տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
կապուղու նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և նմ.):
Անձի կոնտակտային վավերապայմանների վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակում մեկ տողով նշվում է կապուղու անվանումը և անջատելով բացատով՝ կապուղու նույնականացուցիչը: Ընդ որում, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում յուրաքանչյուր կոնտակտային վավերապայմանի մասին տեղեկություններն անջատված ստորակետով են նշվում:
18. ԷԲԱՀ-ն կարող է ներկայացվել մինչև Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծումը կամ մինչև դրանց առաքումը՝ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր, եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքները փոխադրվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված կարգով (այսուհետ համապատասխանաբար՝ նախնական մաքսային հայտարարագրում, Օրենսգիրք)։
II. ԷԲԱՀ-ն լրացնելը մաքսային ներկայացուցչի կողմից
19. Սույն կարգի 16-րդ կետին համապատասխան՝ «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ուղարկող նշված անձի վերաբերյալ։
20. Սույն կարգի 16-րդ կետին համապատասխան՝ «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ստացող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան ավարտվել է (ավարտվելու է) ապրանքների փոխադրումը:
21. «ԷԲԱՀ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս՝ «ԷԲԱՀ» վանդակին համապատասխանող ԷԲԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանի մեջ նշվում է «ԷՓ» հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս վանդակը չի լրացվում:
22. «Առանձնահատկությունը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկության ծածկագիրը՝ ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան: Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:
23. «Նախորդող փաստաթուղթը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում է փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ԷԲԱՀ-ի գրանցման համարը, որը տրվել է ապրանքը՝ ԷԲԱՀ-ն ներկայացնելուն նախորդող մաքսային ընթացակարգով ձևակերպելիս (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)՝ այն դեպքում, երբ մինչև ԷԲԱՀ-ն ներկայացնելն ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի):
Վանդակում նշվում է փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և տարանցման հայտարարագրի գրանցման համարը՝ այն դեպքում, երբ մինչև ԷԲԱՀ-ն ներկայացնելը ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ այն դեպքում, երբ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր:
Վանդակում նշվում է նախնական տեղեկատվության ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ԷԲԱՀ-ում հայտագրվող ապրանքների վերաբերյալ ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարը, այն դեպքում, երբ ապրանքները նախկինում մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով։
Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ անջատելով «–» գծիկի նշանով։
24. «Թերթերի քանակը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս վանդակում նշվում է ԷԲԱՀ-ի թերթերի ընդհանուր քանակը։
25. «Ընթացակարգը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում է այն ծածկագիրը, որը ձևավորված է ըստ հետևյալ սխեմայի՝
որտեղ՝
1-ին տարրը՝ հայտագրվող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան.
2-րդ տարրը՝ նախորդող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան, եթե ապրանքները նախկինում ձևակերպվել են այլ մաքսային ընթացակարգով։ Եթե ապրանքները նախկինում այլ մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել, ապա ծածկագրի փոխարեն դրվում է երկու զրո՝ «00»։
26. «Ընդհանուր տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
1-ին սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անհատական բեռնագրի հերթական համարը։
2-րդ և 3-րդ սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են համապատասխանաբար ընդհանուր բեռնագրի համարը և անհատական բեռնագրի համարը։
4-րդ և 5-րդ սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են համապատասխանաբար ուղարկողի և ստացողի մասին տեղեկությունները՝ անհատական բեռնագրի համաձայն (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան)։
27. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ապրանքի հերթական համարը։
7-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են՝
ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում).
ապրանքի նկարագրությունը (Բելառուսի Հանրապետության համար).
ապրանքային նշանի, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտի գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում)՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունները հայտագրելիս, որոնք ընդգրկված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն (Բելառուսի Հանրապետության համար).
ապրանքի ծագման տեղանունը, եթե այն մտավոր սեփականության օբյեկտ է, որն ընդգրկված է մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն (Բելառուսի Հանրապետության համար)։
8-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով։ Այն ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը յուրաքանչյուր անհատական բեռնագրով գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը՝ նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ 10 նիշերի մակարդակով (նշվում է առանց բացատի)։
9-րդ սյունակում, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ հայտարարագրվող ապրանքի նկատմամբ կիրառվում է լրացուցիչ չափման միավոր, ապա թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ անջատելով «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան և ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով։ Այն ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը յուրաքանչյուր անհատական բեռնագրով չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, 9-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) կարող է չլրացվել (բացի Բելառուսի Հանրապետությունից)։
10-րդ և 11-րդ սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է համապատասխանաբար ապրանքի համաքաշը (կգ) և զտաքաշը (կգ)։ Այն ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը յուրաքանչյուր անհատական բեռնագրով չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, 10-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ընդհանուր համաքաշը (կգ) ըստ անհատական բեռնագրի, իսկ 11-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում։ Նշվող արժեքները կլորացվում են ըստ մաթեմատիկական կանոնների՝ ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքների ընդհանուր զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ։
12-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և ապրանքի արժեքը՝ թվանշաններով՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան: Ապրանքի արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ:
13-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում է արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան և ապրանքի՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան սահմանվող մաքսային արժեքը՝ թվանշաններով՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն։ Ապրանքի մաքսային արժեքի արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
28. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները։ Ընդ որում, փաստաթղթերի մասին տեղեկությունները ենթակա են նշման վանդակում՝ անկախ նրանից, փաստաթուղթը փաստացի ներկայացվում է ԷԲԱՀ-ի հետ համատեղ, թե չի ներկայացվում՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա։
Բելառուսի Հանրապետությունում լրացուցիչ նշվում են առևտրային փաստաթղթերի (առկայության դեպքում) և այլ փաստաթղթերի մասին տեղեկությունները, եթե Բելառուսի Հանրապետության մաքսային կանոնակարգման մասին օրենսդրությանը համապատասխան, այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները նշելու անհրաժեշտություն է սահմանված։
14-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան և ԷԲԱՀ-ն ներկայացնելիս փաստաթղթի ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը.
«0»՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված չէ.
«1»՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված է։
15-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և համարը։ Եթե փաստաթուղթը չունի ամսաթիվ և (կամ) համար, ապա դրվում է գծիկի «-» նշանը։
29. «Ծանոթագրություն» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
ԷԲԱՀ-ն լրացրած անձի ցանկությամբ վանդակում կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ։
30. Եթե ըստ մեկ անհատական բեռնագրի փոխադրվում են երկու կամ ավելի ապրանքներ, ապա ըստ այդ անհատական բեռնագրի փոխադրվող ապրանքի՝ անդամ պետության արժույթով ընդհանուր մաքսային արժեքի և ընդհանուր համաքաշի մասին տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակի առանձին տողերում։
Անդամ պետության արժույթով գումարային մաքսային արժեքի և ԷԲԱՀ-ում հայտագրվող բոլոր ապրանքների զտաքաշի մասին տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակի առանձին տողերում։
31. «В. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների կատարման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների (այսուհետ՝ մաքսավճարներ) հաշվարկման մասին տեղեկությունները, եթե այդ մաքսային վճարները սահմանված են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև տույժերի ու տոկոսների հաշվարկման մասին տեղեկությունները։
Մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, տույժերի և տոկոսների (այսուհետ՝ վճարներ) հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի։ Ընդ որում՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը կատարվում է ըստ յուրաքանչյուր այն ապրանքի, որի առնչությամբ ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը, իսկ մաքսավճարների հաշվարկումը՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի։
Վանդակում չեն նշվում տեղեկություններ ըստ վճարման տեսակի, եթե այն ապրանքների համար, որոնց առնչությամբ վճարը հաշվարկվում է, դրույքաչափը սահմանված չէ, կամ վճարի այդ տեսակի համար սահմանվել է զրոյական դրույքաչափ, կամ վճար վճարելու պարտավորություն չի առաջանում։
Այն դեպքում, երբ կիրառվում է վճարի համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է ադվալորային և յուրահատուկ բաղադրիչների գումարումը կամ մեկ բաղադրիչի հանումը մյուս բաղադրիչից, այդ վճարի հաշվարկման մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ երկու տողով առանձին՝ յուրաքանչյուր բաղադրիչի համար։
Վանդակի սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց բացատի։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ 1-ին սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ այն ապրանքի մասով ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, որի առնչությամբ հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը, նշվում են ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 1-ին սյունակում նշված՝ անհատական բեռնագրի հերթական համարը և ԷԲԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի 6-րդ սյունակում նշված՝ ապրանքի հերթական համարը։
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։
3-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է օրենսգրքին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշվող՝ վճարի հաշվարկման բազան։
Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝
ստորակետից հետո 2 նիշ ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում: Եթե ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա ստորակետից հետո դրվում են զրոներ։
Այն դեպքում, երբ կլորացումը հանգեցնում է 0,10-ից փոքր արժեքի, և ընդ որում, առկա են ավելի ճշգրիտ տեղեկություններ՝ այն ապրանքի միավորներով արտահայտված քանակի մասին, որի նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, արժեքի կլորացումն իրականացվում է ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ։ Եթե ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա չորրորդ կարգում՝ ստորակետից հետո, դրվում է «0» թվանշանը.
Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ կամ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ, եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է զանգվածի միավորներով (անկախ ապրանքի ընդհանուր զանգվածից)։ Այն դեպքում, երբ այլ կերպ, քան դրամական միավորներով և զանգվածի միավորներով արտահայտված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ստորակետից հետո դրվում են զրոներ։
4-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) լրացվում է, եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով։ Ենթաբաժնում նշվում է չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, կամ լրացուցիչ բնութագրի կամ պարամետրի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող լրացուցիչ բնութագրերի և պարամետրերի դասակարգչին համապատասխան։
5-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման սահմանված դրույքաչափը։
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման ենթակա վճարի գումարը՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ԷԲԱՀ-ն։ Արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
«Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) տողում նշվում են՝ ըստ մեկ անհատական բեռնագրի վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը, ինչպես նաև մաքսավճարների հաշվարկման մասին, տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարների մասին տեղեկությունները։
Վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի մասին տեղեկությունները նշելիս՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-5-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չեն լրացվում.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է՝ մեկ անհատական բեռնագրում նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա այդ վճարի գումարը։
Մաքսավճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշվող՝ վճարի հաշվարկման բազան։ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տվյալ ենթաբաժինը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում.
4-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, կամ լրացուցիչ բնութագրի կամ պարամետրի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող լրացուցիչ բնութագրերի և պարամետրերի դասակարգչին համապատասխան.
5-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման սահմանված դրույքաչափը.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է մաքսավճարների հաշվարկված գումարը։
Տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի գումարը, որին հաշվեգրվում են տույժերը, տոկոսները.
4-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում.
5-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վերաֆինանսավորման (առանցքային դրույքաչափի, հաշվարկային դրույքաչափի) չափը՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, և «х» նշանով՝ այն ժամանակահատվածի օրերի քանակը, որի համար հաշվեգրվում են տույժերը, տոկոսները.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարը։
«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի» տողում՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-5-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չեն լրացվում.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է՝ ԷԲԱՀ-ում նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա այդ վճարի գումարը։
32. «B1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են տեղեկություններ՝ ԷԲԱՀ-ի մեջ նշված բոլոր ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների փաստացի վճարված (գանձված) գումարների, ինչպես նաև տույժերի, տոկոսների գումարների վերաբերյալ։
Վճարների գումարները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
Վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունները նշվում են վճարման յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ դրանց վճարումը (գանձումը) հաստատող (արտացոլող) փաստաթղթերի կտրվածքով: Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս տեղեկությունները նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են գծիկ «-» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:
Վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունները ձևավորվում են ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
2-րդ տարրը՝ վճարված (գանձված) վճարի գումարը.
3-րդ տարրը՝ վճարի վճարման (գանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.
4-րդ տարրը՝ վճարի վճարումը (գանձումը) հավաստող փաստաթղթի համարը։ Ռուսաստանի Դաշնությունում չլրացնելու դեպքում դրվում է երկու զրո՝ «00».
5-րդ տարրը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ վճարի վճարումը (գանձումը) հավաստող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, Բելառուսի Հանրապետությունում՝ վճարման (գանձման) ամսաթիվը (վճարի վճարման պարտավորությունը կատարելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով՝ ըստ վճարի վճարումը (գանձումը) հավաստող փաստաթղթի)։ Ռուսաստանի Դաշնությունում չլրացնելու դեպքում դրվում է երկու զրո՝ «00».
6-րդ տարրը՝ վճարման եղանակի ծածկագիրը՝ այն մաքսային և այլ վճարների կատարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
7-րդ տարրը՝ այն անձի հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան), որը վճարել է կամ որի դրամական միջոցների (դրամի), այլ գույքի կամ տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հաշվին գանձվել են վճարումների գումարները:
Եթե որպես անձ, որը վճարել է մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների գումարները, կամ որի դրամական միջոցների (դրամի), այլ գույքի կամ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը ներկայացնելու հաշվին գանձվել են վճարումների գումարները, հանդես է գալիս օտարերկրյա անձ կամ այն անձը, որը գրանցված է այլ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ի տարբերություն այն անդամ պետության օրենսդրության, որի մաքսային ներկայացուցչի կողմից լրացվում է ԷԲԱՀ-ն, ապա 7-րդ տարրը չի լրացվում:
33. «ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները և ԷԲԱՀ-ի լրացման ամսաթիվը։
Տվյալ տեղեկությունները ներառում են հետևյալը՝
փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի ծածկագիրը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարի ծածկագիրը և անջատելով ստորակետով՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի համարը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը.
ԷԲԱՀ-ն լրացրած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան).
զբաղեցրած պաշտոնը՝ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակին համապատասխան.
մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների դասակարգչին համապատասխան, եթե ԷԲԱՀ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի ղեկավարի կողմից, կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե ԷԲԱՀ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից, մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի համարը, ինչպես նաև մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի տրամադրման ամսաթիվը, մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի գործողության ժամկետը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե այդ ժամկետը սահմանված է (տվյալ տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ մեկ տողով՝ անջատելով ստորակետով).
մաքսային ներկայացուցչի կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան)։
Սույն կետով նախատեսված տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ առանձին տողերում:
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, վանդակում նշվող տեղեկությունների տակ, ԷԲԱՀ-ն լրացրած անձը դնում է իր ստորագրությունը, ԷԲԱՀ-ի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և մաքսային ներկայացուցչի կնիքը դնելով հավաստում է ԷԲԱՀ-ում նշված տեղեկությունները, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա։
III. ԷԲԱՀ-ն լրացնելը մաքսային մարմնի կողմից
34. «А», «С» և «D» վանդակները համապատասխանաբար նախատեսված են մաքսային մարմնի կողմից ԷԲԱՀ-ի մաքսային համարը, ապրանքների բացթողման կամ ապրանքների բացթողումը մերժելու մասին տեղեկությունները և այլ տեղեկություններ (նշումները) նշելու համար և լրացվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգով սահմանված կարգի համաձայն՝ ապրանքների մասին հայտարարագրի «А», «С» և «D» վանդակների լրացմանն առնչվող մասով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: