ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2014 թվականի N 86-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա», «է» կետերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 04.08.22 N 1189-Ն)
1. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile ֆորմատներով), ռաստրային (tif, img, Geotif, GRID ֆորմատներով) և տվյալների բազա (Exel, Access և այլ ֆորմատներով) տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն իրենց համապատասխան հատկանիշային տվյալներով` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 16.07.20 N 1196-Ն)
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:
(2-րդ կետը խմբ. 16.07.20 N 1196-Ն)
3. Պետական կառավարման համակարգի մարմիններին՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը կարծիքի ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
(3-րդ կետը լրաց. 16.07.20 N 1196-Ն)
4. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ամբողջական և լիարժեք տեղեկատվական բանկի վարման նպատակով առաջարկել սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններին և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված հատակագծային (քարտեզագրական) նյութերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկելու նպատակով:
(4-րդ կետը լրաց. 16.07.20 N 1196-Ն)
|
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Պետական կառավարման |
Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի անվանումը |
Նոր առաջացած տարածական տվյալի, տեղագրական տարրի տեսակը և հատկանիշային տվյալները |
1 |
2 |
3 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
1. Վարչական սահմաններ |
1) մարզային |
2. Ջրագրություն |
1) ջրամբարներ | |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
3. Երկաթգծերի ենթակառուցվածք |
) երկաթգծեր |
4. Ավտոճանապարհների ենթակառուցվածք |
1) ավտոճանապարհներ (տարբեր կարգի) | |
5. Հեռուստա- և ռադիոաշտարակներ |
||
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
6. Գազատարներ |
|
7. Էլեկտրագծեր, ենթակայաններ |
||
8. Ընդերքի տեղամասեր |
1) հանքավայրեր | |
9. Ատոմա- և ջերմակայաններ, այլընտրանքային էլեկտրական կայաններ |
||
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
10. Գյուղատնտեսություն |
1) գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
11. Բնություն |
1) բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, բնության հուշարձաններ) |
12. Օդերևութաբանական կայաններ
14. Ջրաչափական դիտակետեր
13. Շրջակա միջավայրի մոնիթորինգի կայաններ |
||
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե |
13. Օդանավակայաններ |
|
ՀՀ քաղաքաշինության կոմիտե համայնքներ |
14. Թաղամասեր |
|
15. Շենքեր և շինություններ |
1) հիվանդանոցներ, այլ բուժհիմնարկներ | |
16. Գերեզմանոցներ |
||
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
17. Պատմության և մշակույթի հուշարձաններ |
1) հնագիտական հուշարձաններ |
(հավելվածը խմբ. 16.07.20 N 1196-Ն)