ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 153 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ ու 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
«Շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ներմուծման մաքսատուրքերի վճարման սակագնային արտոնությունների տրամադրման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի թիվ 169 որոշումը.
«Իսլամական զարգացման բանկի միջոցների հաշվին ներմուծվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մարտի 25-ի թիվ 211 որոշումը.
«Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի նոր խմբագրության մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առանձին որոշումներում կատարվող փոփոխությունների 3-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 43 որոշման հավելված):
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 153 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում
1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման մեջ՝
ա) անվանման մեջ «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։
բ) տեքստում՝
«ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
համապատասխան հոլովով «Մաքսային միության հանձնաժողովը» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Հանձնաժողովը» բառով (բացառությամբ նախաբանի).
համապատասխան թվով և հոլովով «մաքսային միության մասնակից պետություն», «Մաքսային միության անդամ պետություն» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով.
համապատասխան հոլովով «արտոնություն» բառը փոխարինել համապատասխան հոլովով «սակագնային արտոնություն» բառերով.
համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք» և «Եվրասիական տնտեսական միության տարածք» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Միության մաքսային տարածք» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.
դ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ Միության մաքսային տարածք) ներմուծվող և ցանկացած երկրի ծագում ունեցող ապրանքների նկատմամբ (այդ թվում՝ այն ապրանքների նկատմամբ, որոնց ծագումը որոշված չէ)՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով սահմանված դեպքերի:».
ե) 3-րդ կետում՝
«Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները տրամադրում են» բառերով.
«Պետությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետխորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) կողմից 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ հաստատված» բառերը հանել.
զ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.
է) 5-րդ կետում՝
առաջին պարբերությունում՝
«ՄՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերը (այսուհետ՝ շաքարի հումք)» փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1701 13 և 1701 14 ենթադիրքերի (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ, շաքարի հումք)» բառերով.
հանել «գանձումներ» բառը.
երկրորդ պարբերությունում «Ղազախստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման» բառերը փոխարինել «նշված սակագնային արտոնության տրամադրման» բառերով.
երրորդ պարբերությունում «Մաքսային միության հանձնաժողովը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողովը)» բառերով.
չորրորդ պարբերությունում «մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)», «մաքսային միության շաքարի» բառերը փոխարինել «Միության շաքարի» բառերով.
հինգերորդ պարբերությունում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների» բառերով.
վեցերորդ պարբերությունում «Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների տարածքներից» բառերով.
ը) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.
թ) 7–րդ կետում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով սահմանված սակագնային արտոնություններից բացի, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով և Հանձնաժողովի որոշումներով տրամադրվում են հետևյալ սակագնային արտոնությունները:».
7.1.1 ենթակետի «ա» ենթակետում «Մաքսային միության մասնակիցների կողմից, Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դիրքերով» բառերը փոխարինել «Միության անդամների կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դիրքերով».
ուժը կորցրած ճանաչել 7.1.8 ենթակետը.
7.1.11 ենթակետի չորրորդ պարբերությունում «որոնցով տրամադրվում են մաքսատուրքերից ազատումները» բառերը փոխարինել «որոնք ձևակերպված են նշված մաքսային արտոնության կիրառմամբ մաքսային ընթացակարգով».
7.1.15 ենթակետի երկրորդ պարբերությունում «ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատմամբ ներմուծված» բառերը փոխարինել «որոնք ձևակերպված են նշված սակագնային արտոնության կիրառմամբ մաքսային ընթացակարգով» բառերով.
ուժը կորցրած ճանաչել 7.1.17 ենթակետը.
7.1.18 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7.1.18. Այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում Բելառուսի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված` երաշխիքային ժամկետի ընթացքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և դրա շահագործման նպատակներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն.».
7.1.20 ենթակետում «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով» բառերով.
ուժը կորցրած ճանաչել 7.1.21 ենթակետը.
7.1.22 և 7.1.26 ենթակետերում «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
7.2 ենթակետում «Տրամադրվում են մաքսային միության մասնակից պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված՝ մաքսատուրքերի վճարման արտոնություններ» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը տրամադրում են այդ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված սակագնային արտոնությունները».
7.4 ենթակետում՝
առաջին պարբերությունում «մաքսատուրքերի վճարման արտոնության» բառերը փոխարինել «սակագնային արտոնության» բառերով, «այդպիսի արտոնությունը» բառերը փոխարինել «այդպիսի սակագնային արտոնությունը» բառերով.
երկրորդ պարբերությունում «Արտոնություն» բառը փոխարինել «Սակագնային արտոնություն» բառերով.
երրորդ պարբերությունում «նշված արտոնությունների կիրառման» բառերը փոխարինել «նշված սակագնային արտոնության տրամադրման» բառերով.
ժ) նշված որոշման 5-րդ հավելվածը հանել:
2. «Ղազախստանի Հանրապետության տարածք շաքարի ներմուծման կարգավորման որոշ հարցերի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի թիվ 247 որոշման նախաբանում «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թվականի 130» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թ. թիվ 130» բառերով:
3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային վճարների վճարման արտոնությունների դասակարգչում (հավելված թիվ 7) «Անվանումը» վանդակում՝
ա) «AC» ծածկագրով դիրքում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված» բառերով.
բ) «AE» ծածկագրով դիրքում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով:
4. «Ապրանքների առանձին կատեգորիաները ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատելու հարցերով մաքսային միության հանձնաժողովի առանձին որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշման մեջ՝
ա) 4-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
բ) նշված Որոշմամբ հաստատված՝ Ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկում՝
անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
երրորդ աղյուսակի վանդակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Ուժը կորցրած ճանաչել «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշումը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: