ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
22 հուլիսի 2021 թ. |
Հ. 2597-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով, հիմք ընդունելով «Երևանի Արմենակ Արմենակյանի անվան հ.26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի՝ 22.06.2021թ. (արձանագրություն հ.6) և ծնողական խորհրդի՝ 22.06.2021թ. (արձանագրություն հ.9) որոշումները, «Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան հ.61 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի՝ 05.04.2021թ. (արձանագրություն հ.8) և ծնողական խորհրդի՝ 06.04.2021թ. (արձանագրություն հ.6) որոշումները, «Երևանի հ.157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի՝ 02.04.2021թ. (արձանագրություն հ.7) և ծնողական խորհրդի՝ 03.04.2021թ. (արձանագրություն հ.4) որոշումները, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 26.05.2021թ. N01/09.3/11347-2021 գրությունը, Երևանի քաղաքապետին ուղղված 25.06.2021թ. հ.02/12-14928 զեկուցագիրը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 06.07.2021թ. հ.12-15848 զեկուցագիրը.
1. Հաստատել «Երևանի Արմենակ Արմենակյանի անվան հ.26 հիմնական դպրոց», «Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան հ.61 հիմնական դպրոց», «Երևանի հ.157 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների խորհուրդների կազմերը` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 112, 113, 114-րդ կետերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդների նախագահների ընտրությունները՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգի պահանջների համաձայն։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2021 թ. հուլիսի 22-ի հ. 2597-Ա որոշման |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմը
Հ/հ |
Կազմակերպության անվանումը |
Մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ |
Ծնողական խորհրդի ներկայացուցիչ |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
«Երևանի Արմենակ Արմենակյանի անվան հ.26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Սարգսյան Անահիտ Գուրգենի |
Ղազարյան Սրբուհի Տիգրանի |
Գալստյան Նարինե Արարատի |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ |
Մինասյան Ռիմա Սերյոժայի |
Երևանի «Օլիմպոս կրթահամալիր-ավագ դպրոց» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ |
Բարեղամյան Ռուզաննա Ժորայի |
Պետրոսյան Գոհար Գագիկի |
Հարությունյան Հերմինե Սարգսի |
«Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն |
||||
Բաբայան Հմայակ Արտուշի |
«Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ, տնօրեն |
||||||
Աբրահամյան Գայանե Էդվարդի |
«Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, դասատու |
||||||
2 |
«Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան հ. 61 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Արևյան Մարիամ Պողոսի |
Սիմոնյան Տաթևիկ Հովհաննեսի |
Գալստյան Նարինե Արարատի |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ |
Ղազարյան Գայանե Ստեփանի |
Երևանի «Օլիմպոս կրթահամալիր-ավագ դպրոց» ՊՈԱԿ, նախակրթարանի դաստիարակ |
Սարիբեկյան Մարինե Լևի |
Բաղդասարյան Քրիստինե Լյովայի |
Բախշյան Իրինա Էդիկի |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ |
||||
Պարթևյան Արփենիկ Ռաֆիկի |
«Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոց» ՀՈԱԿ, տեսական առարկաների դասատու |
||||||
Հակոբյան Միլենա |
Երևանի քաղաքապետարանի |
||||||
3 |
«Երևանի հ.157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Բախշյան Անուշ Ռաֆայելի |
Դիվանյան Անի Արմենի |
Գալեյան Էլեն Արմենի |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության գործավար |
Սանամյան Լաուրա Դատոյի |
Երևանի «Օլիմպոս կրթահամալիր-ավագ դպրոց» ՊՈԱԿ, հատուկ մանկավարժ |
Շմավոնյան Քրիստինե Դերենիկի |
Միքայելյան Արմինե Աղվանի |
Եդիգարյան Ստելլա Կարենի |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի 1-ին կարգի մասնագետ |
||||
Գրիգորյան Արմեն Վարազդատի |
ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն |
||||||
Զաքարյան Անահիտ Հովհաննեսի |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐի ժ/պ՝ |
Դ. ՀամբարՅԱՆ |