ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
10 օգոստոսի 2020 թ. |
Հ. 2450-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.201 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի ««Երևանի հ.16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի հ 575-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N1239-Ն որոշմամբ «Երևանի հ.16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Երևանի հ.201 հիմնական դպրոց»» պետական ոչ առևտրային կազմակերպության և 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության:
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N1239-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 31.07.2020թ. հ.01/07.1/19718-20 գրությունը, «Երևանի հ.201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 14.01.2020թ. (արձ. հ.4) և ծնողական խորհրդի 15.01.2020թ. (արձ. հ.4) որոշումները, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 06.08.2020թ. հ.12-5885 զեկուցագիրը.
1. (կետն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2600-Ա)
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունները։
3. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի հ.201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի 19-րդ կետի պահանջների։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2020 թվականի 10.08-ի հ. 2450-Ա որոշման |
«Երևանի հ.201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը
(հավելվածն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2600-Ա)