ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2021 թվականի |
թիվ 71 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ 71 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվող
1. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 և 72 ենթակետերով՝
«71) բալերի քանակը (սույն կանոնների թիվ 1 հավելվածում նշված պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները կատարելու համար բալերի հաշվեգրման դեպքում).
72) փորձաքննության ակտի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը.»։
2. Նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ X բաժնով՝
« |
|
». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ ծանոթագրություններով՝
««Ավտոմոբիլաշինություն» ճյուղի մասով՝
<6> Անդամ պետությունների տարածքներում սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքի յուրաքանչյուր միավորի համար գործողությունների (պայմանների) կատարման համար բալերի գումարային քանակը հաշվեգրվում է հետևյալի ընդհանուր գումարի տեսքով՝
գործողությունների (պայմանների) փաստացի կատարման համար բալերի.
անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության)՝ ավտոմոբիլային բաղադրիչների, այդ թվում՝ մեքենալրակազմերի վերաբերյալ փորձաքննության ակտում նշված բալերի՝ նշելով օգտագործվող բաղադրիչների ծագման երկիրը՝ դրանց արտադրության ժամանակ անդամ պետության տարածքում գործողությունների (պայմանների) փաստացի կատարման համար (սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքի արտադրության ժամանակ այդպիսի բաղադրիչների, այդ թվում՝ մեքենալրակազմի բաղադրիչների և մասերի օգտագործման դեպքում)՝ բացառությամբ սույն ծանոթագրության երկրորդ պարբերության մեջ նշվածների։
Մեքենալրակազմի վերաբերյալ փորձաքննության ակտից բալերը հաշվեգրվում են մասնակի կամ ամբողջ ծավալով՝ անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անցկացված՝ սույն հավելվածի X բաժնով սահմանված գործողությունների (պայմանների) կատարման համար բալերի հաշվեգրման ճշգրտության ստուգման արդյունքներով՝ ըստ այն բաղադրիչների, որոնք օգտագործվում են սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքի արտադրության ժամանակ, սակայն չեն ներառվում առաջադրված մեքենալրակազմում։
Սույն ծանոթագրության նպատակներով «մեքենալրակազմ» ասելով հասկացվում է չհավաքված կամ կազմատված տեսքով ներկայացված ապրանք, որի բաղադրիչները կարող են դասակարգվել կամ առանձին՝ ըստ իրենց պատկանող իրավունքի, կամ որպես այդ ապրանքի մասեր։
«Ավտոմոբիլաշինություն» ճյուղի ապրանքի յուրաքանչյուր միավորի արտադրության ժամանակ պետք է կատարվեն գործողություններ (պայմաններ), որոնք, պահանջներին համապատասխան, գնահատվում են հետևյալ բալերի գումարային քանակով՝
թեթև մարդատար ավտոմոբիլների, թեթև առւետրային ավտոմոբիլների և թեթև մարդատար ավտոմոբիլների ու թեթև առւետրային ավտոմոբիլների բազայով կառուցված շտապ բուժօգնության ավտոմոբիլների համար՝ 3200 բալից ոչ պակաս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 4500 բալից ոչ պակաս, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 5500 բալից ոչ պակաս.
թեթև մարդատար այն ավտոմոբիլների համար, որոնք շարժման մեջ են դրվում բացառապես էլեկտրական շարժիչով և բացառապես էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից լիցքավորվող քարշային մարտկոցով (էլեկտրամոբիլներ)՝ 1100 բալից ոչ պակաս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 1300 բալից ոչ պակաս, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 1500 բալից ոչ պակաս.
թեթև առևտրային այն ավտոմոբիլների համար, որոնք շարժման մեջ են դրվում բացառապես էլեկտրական շարժիչով և բացառապես էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից լիցքավորվող քարշային մարտկոցով (թեթև առևտրային էլեկտրամոբիլներ)՝ 1900 բալից ոչ պակաս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 2400 բալից ոչ պակաս, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3500 բալից ոչ պակաս.
բեռնատար ավտոմոբիլների և բեռնատար ավտոմոբիլների բազայով կառուցված շտապ բուժօգնության ավտոմոբիլների համար՝ 3200 բալից ոչ պակաս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 4500 բալից ոչ պակաս, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 5800 բալից ոչ պակաս.
ավտոբուսների և ավտոբուսների բազայով կառուցված շտապ բուժօգնության ավտոմոբիլների համար՝ 2900 բալից ոչ պակաս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 4300 բալից ոչ պակաս, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 5600 բալից ոչ պակաս.
այն ավտոբուսների համար, որոնք շարժման մեջ են դրվում բացառապես էլեկտրական շարժիչով և բացառապես էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից լիցքավորվող քարշային մարտկոցով (էլեկտրաբուսներ)՝ 1900 բալից ոչ պակաս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 2400 բալից ոչ պակաս, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3000 բալից ոչ պակաս։
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701 20 և 8704 (բացի 8704 10-ից) ապրանքային դիրքերում դասակարգվող բեռնատար ավտոմոբիլների շարքին են դասվում N2, N2G, N3, N3G տրանսպորտային միջոցների կատեգորիային վերաբերող ավտոտրանսպորտային բեռնատար միջոցներն ու դրանց հենասարքերը՝ ՄՄ ՏԿ 018/2011-ին համապատասխան։
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում դասակարգվող թեթև մարդատար ավտոմոբիլների շարքին են դասվում Ml, M1G տրանսպորտային միջոցների կատեգորիային վերաբերող տրանսպորտային միջոցներն ու դրանց հենասարքերը՝ ՄՄ ՏԿ 018/2011-ին համապատասխան։
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 (բացի 8704 10-ից) ապրանքային դիրքում դասակարգվող թեթև առևտրային ավտոմոբիլների շարքին են դասվում N1, N1G տրանսպորտային միջոցների կատեգորիային վերաբերող տրանսպորտային միջոցներն ու դրանց հենասարքերը՝ ՄՄ ՏԿ 018/2011-ին համապատասխան։
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում դասակարգվող ավտոբուսների շարքին են դասվում М2, M2G, М3, M3G տրանսպորտային միջոցների կատեգորիային վերաբերող ավտոբուսները՝ ՄՄ ՏԿ 018/2011-ին համապատասխան։
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 10 111 0, 8702 10 911 0, 8702 20 111 0, 8702 20 911 0, 8702 30 111 0, 8702 30 911 0, 8702 40 000 1,8702 90 111 0, 8702 90 311 0, 8702 90 801 0, 8703 21 101 0, 8703 22 101 0, 8703 23 193 0, 8703 24 101 0, 8703 31 101 0, 8703 32 191 0, 8703 33 191 0, 8703 40 101 0, 8703 40 301 0, 8703 40 591 0, 8703 40 701 0, 8703 50 101 0, 8703 50 391 0, 8703 50 591 0, 8703 60 101 0, 8703 60 301 0, 8703 60 591 0, 8703 60 701 0, 8703 70 101 0, 8703 70 391 0, 8703 70 591 0, 8703 80 000 1, 8703 90 001 0 ստորաենթադիրքերում դասակարգվող շտապ բժշկական օգնության ավտոմոբիլների շարքին են դասվում Ml, M1G, М2, M2G, N1, N1G, N3, N3G տրանսպորտային միջոցների կատեգորիային դասվող շտապ բժշկական օգնության ավտոմոբիլները՝ ՄՄ ՏԿ 018/2011-ին համապատասխան։
<7> Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար բալերն ամբողջ թիվ են և հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
ԳԳՀՓԿԱ-ն սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքն արտադրող իրավաբանական անձի կամ սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքն արտադրողների ալյանսի (սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքի և (կամ) բաղադրիչների արտադրություն իրականացնող՝ ալյանսի մասնակիցներից յուրաքանչյուրի կամ սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքն արտադրողի դուստր ձեռնարկություններից յուրաքանչյուրի՝ ալյանսի կամ ապրանքն արտադրողի ու դրա դուստր ձեռնարկությունների շրջանակներում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար բալերի հաշվարկման մոտեցում կիրառելու վերաբերյալ գրավոր համաձայնության դեպքում անդամ պետության հետ կնքված մեկ հատուկ ներդրումային պայմանագրի մասնակիցների) (այսուհետ՝ ապրանքն արտադրող իրավաբանական անձ) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար այն ծախսերի գումարային ծավալն է, որոնք անդամ պետությունների տարածքներում կատարվել են հաշվարկային ժամանակահատվածում և որոնք սահմանվում են որպես գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ու ինժինիրինգային այն աշխատանքների ծախսեր, որոնք կատարվել են սեփական ուժերով, այդ թվում՝ հիմնական ընկերության (օտարերկրյա կամ անդամ պետության տարածքում գրանցված մայր ընկերության) հետ կնքված պայմանագրով և (կամ) ապրանքն արտադրող իրավաբանական անձի՝ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների վերաբերյալ կատարողի հետ կնքված պայմանագրով՝ ներառյալ ապրանքն արտադրող իրավաբանական անձի հետ փոխկապակցված անձինք և (կամ) ապրանքն արտադրող իրավաբանական անձի կողմից առաջադրված՝ ավտոմոբիլային բաղադրիչների մատակարարը՝ սույն ծանոթագրության մեջ նշված ավտոմոբիլաշինության ոլորտի ուղղություններով՝ սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքի արտադրության ժամանակ համապատասխան ավտոմոբիլային բաղադրիչների օգտագործումն ապրանքն արտադրող իրավաբանական անձի կողմից հաստատվելու պայմանով, ինչպես նաև գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների ծախսերը, որոնք կատարվել են ապրանքն արտադրող իրավաբանական անձի՝ օտարերկրյա մայր ընկերության կողմից անդամ պետությունների տարածքներում և ներառում են ծախսերի հետևյալ տեսակները՝
գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքներ կատարելիս օգտագործվող՝ կողմնակի կազմակերպությունների և անձանց նյութաարտադրական պաշարների և ծառայությունների արժեքը.
աշխատանքային պայմանագրով գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների կատարման ժամանակ անմիջականորեն ներգրավված աշխատողներին աշխատավարձի և այլ վճարների վճարման ծախսերը, սոցիալական կարիքների համար հատկացումներ.
հատուկ այն սարքավորանքի և հանդերձանքի արժեքը, որոնք նախատեսված են որպես փորձարկումների և հետազոտությունների օբյեկտներ օգտագործվելու համար՝ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքներ կատարելիս.
գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների կատարման ժամանակ օգտագործվող հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների օբյեկտների մաշվածությունը.
գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների կատարման հետ կապված գիտահետազոտական սարքավորումների, կայանքների և կառույցների, հիմնական միջոցների այլ օբյեկտների ու այլ գույքի պահպանման և շահագործման ծախսերը՝ ներառյալ փորձարկումների անցկացման ծախսերը.
ընդհանուր տնտեսական ծախսերը (այն դեպքում, երբ նշված ծախսերն անմիջականորեն կապված են գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների կատարման հետ՝ ներառյալ փորձարկումների անցկացման ծախսերը).
գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների կատարման հետ անմիջականորեն կապված այլ ծախսեր՝ ներառյալ փորձարկումների անցկացման ծախսերը։
Ծախսերի նշված տեսակները կարող են հաշվի առնվել որպես գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների ծախսեր՝ ավտոմոբիլաշինության ոլորտում հետևյալ ուղղություններով՝
ապրանքի մշակում.
սերիական արտադրության համար չնախատեսված ավտոմոբիլների և դրանց հանգույցների տարբեր տեսակի փորձարկումների անցկացման համար նախատեսված մոբիլների և ավտոմոբիլային բաղադրիչների նախատիպերի ու առաջին ոչ սերիական մոդելների մշակում, արտադրության նախապատրաստում և պատրաստում.
ավտոմոբիլների ու ավտոմոբիլային բաղադրիչների սերիական արտադրության կոնստրուկտորական ուղեկցում, այդ թվում՝ սպառողական հատկությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում.
արդիականացված մոդելների վերաբերյալ կոնստրուկտորական փաստաթղթերի մշակում.
ապրանքի որակի բարձրացում (որակի կոնստրուկտորական հսկողություն, որակի ծրագրերի մշակում, որակի համակարգի կատարելագործման պլանների կատարում, արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման արդյունքներով որակավորման փորձարկումների անցկացում, ստուգիչ փորձարկումների արդյունքների վերլուծություն).
ապրանքի սերտիֆիկացում.
ապրանքի արտադրության համար օգտագործվող ավտոմոբիլային բաղադրիչների ու տեխնոլոգիաների ներմուծման փոխարինման ծրագրերի մշակում.
արտադրության և գործընթացների տեխնոլոգիական նախապատրաստումը կազմակերպելու համար ապրանքի, գործիքի և հանդերձանքի նախագծման համար ծրագրային ապահովման մշակում, գնում և թարմացում.
ավտոմոբիլային բաղադրիչների արտադրության փոխանցման և մատակարարների մոտ տեղակայման ծրագրերի մշակում՝ ներառյալ ապրանքի մատակարարների արտադրության գործընթացների աուդիտի անցկացումը.
արտադրության տեխնոլոգիական նախապատրաստումը կազմակերպելու համար գործիքի և հանդերձանքի նախագծում.
վահանակային (ստենդային) փորձարկումների անցկացման համար հատուկ հանդերձանքի գնում, նախագծում և պատրաստում.
փորձարկման ճանապարհների և այլ ենթակառուցվածքի («շենքեր և կառույցներ» հասկացություններին չվերաբերող) ստեղծում (արդիականացում), որոնք անմիջականորեն օգտագործվում են այն փորձարկումների անցկացման ժամանակ, որոնք սահմանված են որպես գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինժինիրինգային աշխատանքների համապատասխան տեսակ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ընդունված ստանդարտներով.
ինժինիրինգ, արտադրության նախապատրաստում (արտադրության տեխնոլոգիական նախապատրաստում)՝ բացառությամբ շենքերի և կառույցների շինարարության, արտադրական սարքավորումների, հանդերձանքի ձեռքբերման կամ պատրաստման.
սերիական արտադրության ուղեկցում, որը ներառում է սերիական արտադրության ապրանքի տիպային, շահագործման, ռեսուրսային փորձարկումների, իրական պայմաններում վերահսկողության ենթակա շահագործման, սերիական ապրանքի կարճատև ստուգիչ և երկարատև փորձարկումների, հանգույցների պարբերական փորձարկումների, ապրանքի ստուգիչ հավաքման անցկացում.
TR-ը՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ «ավտոմոբիլաշինություն» ճյուղի ապրանքն անդամ պետությունների շուկայում իրացնելու արդյունքում ստացվող՝ ապրանքն արտադրող իրավաբանական անձի հասույթի գումարային ծավալը (հաշվարկային ժամանակահատվածում)։
«ԲալերԳՀՓԿԱ» ցուցանիշի հաշվարկն իրականացնելու նպատակներով «հաշվարկային ժամանակահատված» ասելով հասկացվում է այն տարվան նախորդող օրացուցային տարին, որի համար իրականացվում է նշված ցուցանիշի հաշվարկը (այսուհետ՝ հաշվարկային տարի), իսկ այն դեպքում, երբ TR կամ Գգհփկա ցուցանիշներից մեկի հաշվարկը հնարավոր չէ կատարել հաշվարկային տարվա համար, «հաշվարկային ժամանակահատված» ասելով հասկացվում է հաշվարկային տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 1-ից մինչև հաշվարկային տարվա սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը։
Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար բալերը (ԲալերԳՀՓԿԱ) հաշվեգրվում են ապրանքն արտադրող իրավաբանական անձի կողմից անդամ պետությունների տարածքներում արտադրվող՝ սույն հավելվածի X բաժնում նշված ապրանքի մասով։ Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերը, որոնք նախկինում ներկայացվել են այդ ապրանքի մասով ցուցանիշի (ԲալերԳՀՓԿԱ) հաշվարկման համար, հաշվի չեն առնվում։
Ապրանքն արտադրող իրավաբանական անձն ու դրա դուստր ձեռնարկությունները պարտավորվում են վարել «ավտոմոբիլաշինություն» ճյուղի ապրանքի և ավտոմոբիլային բաղադրիչների իրացմանն ուղղված տնտեսական գործունեության իրականացման դեպքում ստացված (կատարված) եկամուտների (ծախսերի) և այլ տնտեսական գործունեության իրականացման դեպքում ստացված (կատարված) եկամուտների (ծախսերի) առանձին հաշվառում։»։
3. Նշված կանոնների թիվ 5 հավելվածում աղյուսակի 9-րդ վանդակը փոխարինել հետևյալ վանդակներով՝
« |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: