ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 163 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 163 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող
1. «Ընդհանուր դրույթներ» բաժնում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների նկատմամբ կիրառվում են թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ցանկով նախատեսված անասնաբուժական միջոցներ։».
բ) երկրորդ պարբերության մեջ «հավելվածի II բաժնով նախատեսված միջոցները» բառերը փոխարինել «հավելվածով նախատեսված անասնաբուժական միջոցները» բառերով։
2. Նշված Միասնական պահանջների թիվ 1 հավելվածում՝
ա) I բաժինը հանել,
բ) II բաժնում՝
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«II. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների նկատմամբ կիրառվող անասնաբուժական միջոցների ցանկ».
36-րդ և 59-րդ դիրքերում 5-րդ սյունակի տեքստը փոխարինել «չկա» բառով.
61 - 64-րդ դիրքերում՝
5-րդ սյունակի տեքստը փոխարինել «չկա» բառով.
6-րդ սյունակում «ներմուծման թույլտվության մեջ և» բառերը հանել.
67-րդ դիրքում 3-րդ սյունակում «5» նշանով տողատակի ծանոթագրությունը փոխարինել «7» նշանով տողատակի ծանոթագրությամբ.
68-րդ դիրքում՝
4-րդ սյունակը «կենդանիների համար նախատեսված կերերում» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ բուսական ճարպերի» բառերով.
5-րդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«միջոցը կիրառվում է սույն դիրքում նշված ապրանքների նկատմամբ՝ բացառությամբ բուսական ճարպերի».
681-րդ դիրքում 4-րդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«անասնաբուժական սերտիֆիկատ (անասնաբուժության մեջ, այդ թվում՝ կենդանիների համար նախատեսված կերերում ապրանքների օգտագործումը հայտարարագրելիս՝ բացառությամբ կենդանական ծագման բաղադրիչներ չպարունակող ապրանքների)».
75-77-րդ, 79-րդ դիրքերում 5-րդ սյունակի տեքստը փոխարինել «չկա» բառով.
88-րդ դիրքում 4-րդ վանդակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«անասնաբուժական սերտիֆիկատ՝ կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող ապրանքի համար».
90-րդ դիրքում 5-րդ վանդակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«միջոցը կիրառվում է երրորդ երկրներից ներմուծվող չգրանցված ապրանքի նկատմամբ».
91-րդ դիրքում 4-րդ վանդակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«անասնաբուժական սերտիֆիկատ՝ կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող ապրանքի համար».
97-րդ դիրքում 5-րդ վանդակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«միջոցը կիրառվում է երրորդ երկրներից ներմուծվող չգրանցված ապրանքի նկատմամբ».
գ) «2» և «3» նշաններով տողատակի ծանոթագրությունները հանել.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ տողատակի ծանոթագրությամբ՝
«7. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար նախատեսված ապրանքների նկատմամբ անասնաբուժական հսկողություն չի իրականացվում, և սույն ցանկի 4-6-րդ սյունակներում նշված միջոցներից ոչ մեկը չի կիրառվում։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: