ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 13-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված մետաղական կոնստրուկցիայի բաղադրիչները (21,609 կգ, 1,297,582.70 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |